Մաշկի խնամքի մասին ամռան ամիսներին

Ամառային արևի ճառագայթները բացասական են ազդում հայերին բնորոշ մաշկի տեսակների համար: Մեր ազգաբնակչության մեջ հիմնականում հանդիպում է մաշկի 4 տեսակ` սպիտակից մինչև մուգ թուխ երանգներ: Որքան մաշկի գույնը մուգ է, այնքան այն պաշտպանված է արևի ճառագայթներից: Ամռանը, հիմնականում, խնդիրներ են առաջանում մաշկի արևայրուքների հետ կապված: Արևից վնասվում է մաշկը, իսկ որքան մաշկը վնասվում է արևից, այնքան մեծանում է մաշկի քաղցկեղի առաջացման հավանականությունը: Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալների համաձայն, ուլտրամանուշակագույն ճառագայթները հանդիսանում են մաշկի քաղցկեղի առաջացման պատճառներից մեկը: Շարունակել կարդալ

Advertisements

Մաշկի կառուցվածքը

Image_1823Մարդու մաշկի մանրադիտակային կառուցվածքի սխեմայական պատկերը. 1. բուն մաշկ, 2. մազարմատ, 3. ենթամաշկային ճարպաբջջանք, 4. արյունատար անոթ, 5. քրտնագեղձ,
6. քրտնագեղձի բացվածք (ծակոտի), 7. վերնամաշկ, 8. մազապարկ, 9. մելանին գունակ
Մաշկը շատ նուրբ, առաձգական թաղանթ է, որը ծածկում է ամբողջ մարմինը և օրգանիզմը պաշտպանում վնասումներից, բարձր և ցածր ջերմաստիճանների, քիմիական նյութերի վնասակար ներգործությունից ու վարակիչ հիվանդություններից: Մաշկում գտնվում են նյարդային վերջույթները, որոնց օգնությամբ մենք զգում ենք ցավը, շոգը, ցուրտը, առարկաների մակերևույթների խորդուբորդությունը կամ հարթ լինելը: Մաշկում կան նաև ճարպագեղձեր, որոնց միջոցով մաշկից հեռանում են (քրտինքի ձևով) ավելորդ խոնավությունն ու տարբեր մնացորդային նյութեր: Դա հնարավորություն է տալիս պահպանել մարմնի կայուն ջերմաստիճանը:
Մաշկի հաստությունը մարմնի տարբեր մասերում տարբեր է. կոպերի վրա այն 1 մմ է, ներբանների վրա՝ մինչև 5 մմ և ավելի: Մաշկը բաղկացած է 2 հիմնական շերտերից. արտաքին շերտը վերնամաշկն է (էպիդերմիս), որը մենք տեսնում ենք, և այն հենց այդպես էլ կոչվում է՝ մաշկ: Վերնամաշկի գույնը պայմանավորված է նրա մեջ պարունակվող մելանին գունակով, որը մաշկը պաշտպանում է արևի ճառագայթներից: Արևի ճառագայթների ազդեցությամբ մելանինի քանակությունն օրգանիզմում ավելանում է, և առաջանում է մաշկի մուգ գունավորում՝ արևայրուք, երբեմն՝ նաև բծեր՝ պեպեններ:
Վերնամաշկի տակ գտնվում է բուն մաշկը (դերմա), որտեղ տեղակայված են արյան անոթները, քրտնագեղձերը, նյարդային վերջույթները և մազապարկերը (ֆոլիկուլներ):
Բուն մաշկի տակ բարակ ճարպաշերտ կա, որը կազմված է փուխր շարակցական հյուսվածքից և հարուստ է արյան անոթներով ու նյարդերով: Ճարպաշերտի մեղմիչ հատկության շնորհիվ օրգանիզմը պաշտպանվում է մեխանիկական վնասվածքներից, թույլ թթուների և հիմքերի ազդեցությունից:
Երբ մենք մրսում ենք, ենթամաշկային մանր մկաններն ու մազանոթները կծկվում են, և մաշկը փշաքաղվում է, վերածվում «սագամաշկի», որի շնորհիվ նվազում է մաշկի ջերմատվությունը:
Լավ մաշկ ունենալու համար պետք է այն մաքուր պահել: Խնամքի հիմնական միջոցը մաշկը լվանալն է, որով նրա մակերևույթից հեռացվում են փոշին, մանրէները, մաշկաճարպը, քրտինքը, եղջերային թեփուկները և այլ աղտոտող նյութեր:

Մարդու ձեռնամատների ծայրերի մաշկը ծածկված է շատ մանր ակոսիկներով, որոնք առաջացնում են հանգույցների և գծերի անկրկնելի նախշանկար: Աշխարհում չկա նույն մատնահետքերով նույնիսկ 2 մարդ: Մատնահետքերի պատկերը խիստ անհատական է, համարվում է յուրատեսակ «անձնագիր» և օգտագործվում է մարդու ինքնությունը պարզելու նպատակով:
http://www.encyclopedia.am/pages.php?bId=1&hId=524

Ձեռքերի խնամք

Քանի որ մեր ձեռքերը մեր մարմնի ամենաօգտագործվող մասն են, դրանք հարկավոր է հաճախակի լվանալ:

Լվացվելու համար օգտագործում ենք ջուր և օճառ: Օճառը լինում է պինդ և հեղուկ : Ցանկալի է օգտագործել հեղուկ օճառ, քանի որ այն գտնվում է փակ ամանում և ձեռքից ձեռք չի անցնում:

Լվացվելը պարտադիր է ուտելուց , սնունդ պատրաստելուց առաջ, պետքարանից հետո, դրսից տուն գալուց, կենդանիների հետ շփվելուց, հողի հետ խաղալուց հետո և այլն:

Լվացվելիս պետք է ուշադրություն դարձնել եղունգների տակին, մատների միջև տարածություններին:

Ձեռքերը պետք է լավ չորացնել անձնական սրբիչով, կամ թղթե անձեռոցիկով:hand-washing