Իմ ամենամտերիմ ընկերուհին

15187_1384441898495871_253213346_n
Ես ունեմ շատ ընկերուհիներ, բայց իմ ամենամտերիմ ընկերուհին Քրիստինան է:Քրիստինան շատ գեղեցիկ աղջիկ է:Նա հագնվում է նորաձև:Քրիստինան միջահասակ է:Նրա դեմքը կլոր է:Աչքերը քամելիոն են:Մազերը շագանակագույն են և երկար:Նա բարի, ընկերասեր,խելացի աղջիկ է:Նա շատ հանգիստ բնավորություն ունի:Քրիստինան սիրում է լուսանկարվել,նորաձևություն,լավ երաժշտություն,պարել,պաղպաղակ,կոնֆետ,մաստակ,խմորեղեն և այլն:Քրիստինան չի սիրում եսասեր մարդկանց:Ինձ նրա մեջ այն դուր չի գալիս, որ նա անընդհատ հիվանդանում է:Ես նրանից ուզում եմ սովորել աշխուժություն:Ես նրան շատ եմ սիրում:

Advertisements

Իմ բնակարանը

Մեր բնակարանը 3-րդ հարկում է:Այն բաղկացած է հինգ սենյակից:Մեկը հայրիկիս աշխատասենյակն է, որտեղ նա աշխատում է:Մյուս ամենամեծ սենյակը մեր հյուրասենյակն է, իսկ մյուս երեքը ննջասենյակներ են:Մեկը ծնողներինս է,մյուսը եղբորս, իսկ մյուսը իմը և քույրիկինս:Ես շատ եմ սիրում իմ սենյակը այն շատ հարմարավետ է և լուսավոր:Ես մայրիկիս օգնում եմ բնակարանը մաքրելուց, բայց իմ սենյակի մաքրություը ես և քույրս ենք անում:Ես շատ եմ սիրում, երբ բնակարանը լինում է միշտ կոկիկ և մաքուր:Մեր բնակարանում կան ապրելու համար բոլոր անրաժեշտ իրերը:Մենք հաճախակի ենք հյուրեր ունենում, բայց երբ մեր տանն են մնում խնդիր չի լինում քնի որ մենք ունենք շատ սենյակներ:

5-րդ դասարան

getimage-9Ես այս տարի ունեցա նոր դպրոց, դասընկերներ և նոր դասասենյակ:Մենք այս տարի շատ տարբեր առարկաներ ենք անցնում. դրանք շատ հետաքրքիր են:Մեր նոր առարկաներն են` դիցաբանություն,բնագիտոություն,առողջագիտություն:Նրանք հետաքրքիր են նրանով, որ մենք շատ բաներ ենք իմանում, օրինակ` բնագիտութույնից անցնում ենք ջրոլորտ,մթնոլորտ և այլն:Դիցաբանությունից իմանում ենք հին Հունաստանի դիցարանի մասին, իսկ առողջագիտությունից անցնում ենք, թե ինչպես պետք է ճիշտ լվացվել,ինչպես պետք է մեզ մաքուր պահենք և այլն:Ես ունեմ նոր ուսուցիչներ:Նրանք շատ լավն են:Մեր դասարան համատեղ մտնում է երկու ուսուցիչ, օրինակ` մեր անգլերենի դասերի ժամանակ ներս են գալիս Միս Լալան և Միս Իրինան:Մոռացա ասել, որ իմ դպրոցը արդեն փոխվել է և ես սովորում եմ Միջին դպրոցում:Միջին դպրոցը ունի մեկ կարևոր կանոն, որին պետք է բոլորը ենթարկվեն:Այնտեղ պետք է բոլորը լուռ լինեն և չվազվզեն միջանցքներում:Այդ ամենի պատճառը այն է, որ այնտեղ բոլոր դռները ապակուց են և, եթե մենք աղմկենք, մյուս դասարաններին կխանգարենք:Ինձ դուր է գալիս Միջին դպրոցում սովորելը, քանի որ ես ունեցա նոր ընկերներ, նոր ուսուցիչներ և այլն:

Պատմություն

Մի օր ճամփա ընկանք ու գնացինք աշխարհ տեսնելու:Գնացինք, գնացինք, շատ թե քիչ, մեր իմացած ու չիմացած երկրներն անցանք, սարերն անցանք, ծովերն անցանք անապատն էլ անցանք, մեկ էլ դեմներս մի գունավոր քաղաք փռվեց:Որ մտանք, զարմանքից բերաններս բաց մնաց:Քաղաք, դու քաղաք. ոչ մի բան միագույն չեր:
Տները կառուցված էին ոսկուց և շատ մեծ էին:Ծառերը,թփերն ու ծաղիկները շատ գեղեցիկ էին և տարբեր գույների:Կենդանիները շատ փոքրիկ էին և նույնիսկ կարողանում էին ժպտալ:Քաղաքը շատ գեղեցիկ էր և շքեղ:Քաղաքը այդպիսին էր դարձել, որովհետև մի բարի կախարդ այն կախարդել էր:Մարդիկ շատ հասարակ,սիրալիր և բարի մարդիկ էին:Նրանք զբաղվում էին այգիները և ծաղիկները մշակելով:Նրանք մեզ այնքան լավ ընդունեցին, որ մենք չէինք ուզում այնտեղից գնալ:Մենք քաղաքով մեկ շրջեցինք, հիացանք այդ ամենով և վերադարձանք տուն:

Ընկերներ

5-րդ դասարանում սովորում էին Արմենը և Աշոտը:Արմենը ցածրահասակ էր, իսկ Աշոտը` բարցրահասակ:Աշոտը անընդհատ նեղացնում էր Արմենին:Մի անգամ Արմենը իր հետ դպրոց էր բերել մի շատ լավ խաղալիք:Երբ դասերը վերջացան և Արմենը տուն էր գնում, Աշոտը նրան մոտեցավ և ասաց, որ այդ խաղալիքը տա իրեն և այդ ժամանակ. ,,Կատվի դեմ մուկ էր, մկան դեմ՝ կատու,,: Արմենը ասաց, որ նա չի տա իր խաղալիքը: Աշոտը նրանից խլեց խաղալիքը:Արմենը նրան ասաց, որ նա ուզում է նրա հետ ընկերանալ և նրանք շատ լավ ընկերներ կլինեն:Աշոտը ամաչեց և Արմենին ետ վերադարձրեց խաղալիքը և ասաց, որ նրանք արդեն ընկերներ են:Եվ այդ օրվանից նրանք եղան շատ լավ ընկերներ:

Քաղցած կատուն և խորամանկ մուկը

Մի հեռավոր գյուղում մի տուն է լինում:Այդ տան կողքին կար մի այգի:Այդ այգում կային շատ ծառեր,ծաղիկներ և մի կատու ու մուկ:Մի անգամ մուկը դուրս է գալիս կեր փնտրելու:Մուկը քայլում էր և այդ ժամանակ նրան տեսավ կատուն և նրա հետևից գնաց:Մուկը վազում էր, կատուն էլ նրա հետևից:Մուկը արդեն ուժասպառ էր եղել և կանգնեց:Այդ ժամանակ կատվի դեմ մուկն էր,մկան դեմ` կատուն:Քաղցած կատուն հարձակվեց մկան վրա, իսկ խորամանկ մուկը խաբս տվեց և փախավ: