Մտքեր, որոնք ինձ դուր են գալիս

haruki-404x227
1) Առաջին հերթին այն պատճառով, որ բոքսն իր էությամբ լռակյացների սպորտ է, հետն էլ՝ խիստ անհատական: Դա մի չտեսնված և բոլորովին նոր աշխարհ էր նրա համար և առանց ակնհայտ պատճառների նրան ամբողջությամբ կլանեց: Քրտնքի հոտը, կաշվե ձեռնոցների ճռճռոցը, մարդկանց` լուռ ու ինքնամոռաց իրենց մկաններ մարզելը, աստիճանաբար, բայց անդառնալի գրավեցին նրա սիրտը:

Ինձ այս հատվածը դուր եկավ, որովհետև Օձավանը շատ գեղեցիկ և ճիշտ բացատրեցը թե բոքսը ինչ է:

 

2)_ Գիտե՞ք ինչն ինձ այդքան գրավեց բոքսում: Խորության զգացումը: Կարծում եմ ինձ հենց այդ խորքն էլ գերեց, որում բոլորովին կարևոր չէ՝ քե՞զ, թե դու կհարվածես: Հաղթանակն ու պարտությունը՝ սոսկ արդյունք են: Մարդիկ երբեմն հաղթում են, երբեմն՝ պարտվում, սակայն, երբ արդեն ըմբռնել ես այդ խորությունը, էլ պարտությունը չի վախեցնում: Չէ որ մարդը չի կարող անվերջ հաղթել, վաղ թե ուշ պարտվելու է: Ու կարևորը այդ խորքն ըմբռնելն է, ինչն ինձ համար բոքսի էությունն է: Երբեմն, ռինգում, ձեռնոցները հագիս կանգնած, կարծես մի անհուն ջրհորում լինեմ՝ այնքան անհուն, որ ոչ ոք չի երևում, նույնիսկ՝ ինքս: Ու այդ ջրհորի հատակում ես մարտի եմ բռնվել ստվերի հետ: Ես միայնակ եմ, թեև բոլորովին տխուր չեմ: <<Միայնություն>> ասելով մենք բոլորովին չենք պատկերացնում, որ կան իրարից շատ տարբեր միայնություններ: Լինում է սիրտդ ճմլող, հոգեմաշ միայնություն, լինում է և՝ այլ: Եվ որպեսզի հասնես դրան՝ պետք է մեծ եռանդով հղկես մարմինդ: Ոչինչ հենց այնպե չի տրվում: Սա այն բացարձակ ճշմարտություններից մեկն է, որին ես հանգել եմ բոքսի շնորհիվ:

Բոքսում կարևոր չէ դու ես մրցակցիտ խփում թե նա քեզ: Կարևոր չէ հաղթելը կարևորը խաղից հաճույք ստանալն է:Բոլոր մարդիկ էլ մի օր պարտվում են: Նա, երբ բարձրանում էր ռինգ նա իրեն այնքան թեթև էր զգում, որ կարծես ջրհորում լինել իր ստվերի հետ կռվելուց: Նա ասում է, որ ոչ մի բան հենց այնպես չի տրվում և իր բոքսով ձբաղվելն էլ պատահական չէր:

 

3)Իրականում ամենասարսափելին ամբոխն է, որը հալած յուղի տեղ է ընդունում Աոկիի նմանների հրամցրած սուտը: Ոչինչ չի առաջարկում, ոչինչ չի հասկանում, միայն ենթարկվում է իր հոտային բնազդին ու պարում ուրիշի գեղեցիկ հնչող ու հեշտ մարսելի երգի տակ: Նրանք մի նշույլ անգամ չեն էլ կասկածում, որ կարող են սխալվել. նույնիսկ չեն էլ պատկերացնում, թե որքան անհիմն ու անդառնալի կարող են վնասել ուրիշին: Իրենց արարքների համար նրանց ոչ ոք պատասխանատվության չի ենթարկելու: Սարսափելին ամբոխն է: Ես երազում ամբոխ եմ տեսնում ու համատարած լռություն: Այդ մարդիկ դեմքեր չունեն, միայն լռությունն է սառը ջրի պես ողողում ու ամեն ինչ լուծում իր մեջ: Ու ինչքան էլ ճչամ` լռության մեջ լուծվելով, մեկ է ոչ ոք ինձ չի լսում:

Այս բառերն ասելով Օձավան ձեռքերը խաչեց կրծքին ու տարուբերեց գլուխը:

Ես սպասում էի շարունակության, բայց նա ավարտեց պատմությունը:

Այս հատվածում ասվում է, որ բոլորը բնազդաբար Աոկիին էին ենթարկվում: Նա այդ մենը համեմատում էր կենդանիների ամբոխի հետ որոնք ենթարկվում էին իրենց հոտառությանը և բնազդին: Ինչպես Աոկին բոլորին սուտ բանբասանք հայտնեց, որ Օձավանն է սպանել նրանց համադասարանցուն: Բոլորը նրան հավատացին առանց փաստեր ունենալու:

Պատմվացքը կարող եք կարդալ այստեղ:

 

Advertisements

Աշունը իմ պատուհանից

Այս նկարները ես նկարել եմ իմ պատուհանից: Նկարում պատկերված է աշուն, տերևաթափ:

KODAK Digital Still Camera

KODAK Digital Still Camera

KODAK Digital Still Camera

KODAK Digital Still Camera

KODAK Digital Still Camera

KODAK Digital Still Camera

ՈՒրցաձոր

Հոկտեմբերի տասնիննին մի խմբով գնացինք Խոսրովի անտառ արգելոց: Առավոտյան ժամը 09:00-ին հավաքվեցինք Սուրբ Երրորդություն եկեղեցում: Մեզ եկել էր ողջունելու և բարի ճանապարհ մախթելու տիար Բլեյանը: 09:20 շարժվեցինք: Մի քանի ժամից հասանք: Սկզբում մեր իրերը դասավորեցինք  հետո ծանոթացանք տեղանքին: Քանի որ շատ սոված էինք մեր սիրելի ուսուցիչները մեզ համար ճաշ պատրաստեցին: Ուտելիքը շատ համեղ էր: Ուտելուց հետո սկսեցինք խաղալ: Հետո հախթահարեցին Դահանակի բարձրունքը: Մենք քայլեցինք յոթ կիլոմետր: Երբ հասանք ճամբար ընթրեցինք  և հետո ֆիլմ դիտեցինք: Մեր ճանփորդության ամեն հաճելի բանը խարույկ: Այնքան հաճելի էր Խարույկի մոտ ընկեր Նելլին մեզ համար գիթառով երգեց: Արդեն ժամը 11:00 էր գնացինք քնելու: Այդ երեկո մեր խումբը այնքան խոսեց որ չքնեցինք, բայց ես չեմ փոշմանել քանի որ դա իմ ամեն լավ երեկոն էր: Առավոտյան ժամ 08:00-ին արթնացանք լվացվեցինք և գնացինք նախավարժանք անելու: Հետո նախաճաշեցինք: Ընկեր Վահագի և Ընկեր Գոռի հետ բարզրացանք Գևորգ Մարզպետունու ամրոցը: Այն շատ գեղեցիկ էր: Մեզ մի գյուղացի իր այգին էր տվել մեզ, մի լավ խնձոր կերանք: Մի քիչ գնձոր հավաքեցինք մեզ համար մնացածը գյուղացու համար: Շատ էինք հոգնել, բայց դա մեզ չխանգառեց մենք գնացինք Մշակույթի կենտրոն: Հետո գնացինք այդ գյուղի դպրոցը: Երբ վերադարձանք ճանբար ընկեր Գոհարը այնտեղ մեզ էր սպասում: Շատ սոված էինք հաց կերանք հետո ընկեր Խորենի և ընկեր Միքայելի հետ խաղեր խաղացինք: Մեզ անակնկալ էր սպասվում Ընկեր Խորենը և ընկեր Միքայելը մեզ համար սուսերամարտ խաղացին: Հետո խարույպ վառեցինք և այս անգամ էլ ընկեր Նելլին երգեց, բայց բացի դա մենք նրբերշիկ և խնձոր խորովեցին կրակի վրա: Շատ համեղ էր ստացվել: Գնացինք քնելու: Առավոտյան մարզվեցին, նախաճաշեցինք և հետո դիմավորեցին երկրորդ խմբին: Մենք մեր իրերը դասավորեցինք մեքենայի մեջ և շարժվեցին դեպի Երևան: Ճանապարհին մտանք Ուրցաձորի մատուռը:

download images (2) images

Մայր Թերեզայի թևավոր խոսքերը

Երբ դու դատում ես մարդկանց, քո մոտ այլևս ժամանակ չի մնում նրանց սիրելու համար:

Երբ դու սկսում ես մարդկանց հասցեին խոսել,բանբասել,թերագնահատել այդ դեպքում դու ժամանակ չես ունենում նրանց սիրելու համար։

 

Ընտանիք կազմելու համար՝ բավական է սիրել: Իսկ այն պահպանելու համար, պետք է սովորել համբերել և ներել։

Ընտանիք կազմելու համար պետք է ամուսնանալ սիրով, իսկ միայն սերը բավական չէ պետք է լինել հաբերատար,զիճող,դիմացինին հարգող և պետք է կարողանալ ներել։