Իմ բատիկայի դասաժամը

Ես այս տարի իմ ընտրության գործունեությունը ընտրեցի Բատիկա֊դիզայն։ Այնտեղ շատ հետաքրքիր է անցնում մեր դասաժամը։ Մենք սովորում ենք կտորի վրա բատիկա ներկերով նկարել։ Մեր ուսուցչուհին մեզ պատմում էր բատիկայի մասին։ Բատիկա նշանակում է կաթիլ կաթիլ նկարչություն։ Մեր առաջին գործը եղավ հանգուցակապի միջոցով։ Մենք մեր շապիկները հանգուցակապեցինք և նրանց գույներ տվեցինք։ Երբ հանգույցները բացեցինք այնքան գեղեցիկ ստացվեց, որ ինձ թվում էր իմ շապիկը նոր է։ Հաջորդ անգամ մեր գործը մի քիչ բարդ էր։ Այս անգամ մենք շիֆոնե կտորը ամրացրեցինք շրջանակի վրա և հատուկ նյութով կտորի վրա գծեցինք մեր էսքիզը։ Այդ նյութը պետք է մեկ օր չորանար։ Հաջորդ դասին ես արդեն սկսեցի ներկել։ Երբ հասա ֆոնին ես ծովային աղերով շատ հետաքրքիր պատկեր ստացա։ Վերջում ես այն լվացի, արդուկեցի և կողքերը կարեցի։ Ինձ թվում է այդպիսի շարֆերը և գեղեցիկ են և յուրահատուկ։ Նաև այն շատ օրիգինալ նվեր է ամանորի համար։

Բատիկայի մասին ավելի շատ տեղեկություն կարող եք կարդալ այստեղ։Բատիկ

9548_1060191450692537_7395840107150672679_n12391186_1060191510692531_5998844524491039115_n11220062_1060191417359207_5623074376684123019_n12373401_1060191587359190_4714945661615964315_n12390916_1060191584025857_2263375207683637930_n12391078_1060191904025825_4292777842198869969_n1919232_1060191714025844_2660034304174262689_n1934899_1060191717359177_6804180718525346149_n

Advertisements

Չարլի Չապլին

imagesՄենք արվեստի դասաժամին ունեցել ենք շատ հետաքրքիր դասաժամեր Չարլի Չապլինի մասին։ Մենք անցել ենք նրա կենսագրությունը և վերլուծել ենք նրա մտքերից մի քանիսը։ Այդ դսաժամերին մենք շատ օգտակար տեղեկություններ իմացանք։ Չարլի Չապլինը շատ վատ մանկություն է ունեցել։ Նա հայր չի ունեցել։ Երբ նա 14 տարեկան է եղել նրա մայրը խելագարվել է և նրան տարել են հոգեբուժարան։ Նա ուներ եղբայր, ով միշտ իր կողքին է եղել։ Չարլին առաջին անգամ ելույթ է ունեցել 4 տարեկանում։ Նրա վերջին ֆիլմը եղել է հակաֆաշիստական։

Նրա մտքերից մեկ․

Երբ ես ինձ սիրեցի, ես դադարեցի գողանալ իմ սեփական ժամանակը և երազել ապագա մեծ նախագծերի մասին: Այսօր ես անում եմ միայն այն, ինչն ինձ ուրախություն է պարգևում և ինձ երջանիկ է դարձնում, ինչը ես սիրում եմ և ինչն իմ սրտին ստիպում է ժպտալ: Ես դա անում եմ այնպես, ինչպես ուզում եմ և իմ սեփական ռիթմով:
Այսօր ես դա կոչում եմ «Պարզություն»:

 Այս մասին Չապլինը խոսել էր իր 70 ամյակին։ Այս խոսքերը շատ կարևոր էն բոլորի համար։ Մարդ պետք է ապրի այնպես ինչպես ինքն է ուզում, պետք չէ ամբողջ կյանքը ուրիշների համար ապրել։Պետք է անել այնպիսի բաներ, որ քեզ ուրախացնում է։Պետք է ուրախանալ պարզ բաների վրա։Անբնական ուրախանալը ոչ մեկին օգուտ չի տալիս։Պետք է ուրախանալ սրտով։Այսինքն անել այն բաները, որ քեզ սրտանց ուրախեցնում է։