Վահան Տերյան

ter

Վահան Տերյանը իմ ամենա սիրելի բանաստեղծներից մեկն է։ Այստեղ Ավետիք Իշահակյանը իր հուշերից էր պատմել, թե ինչպես էր ծանոթացել Վահան ՏԵրյանի հետ, նրա ընտանիքի հետ և այլն։ Նա պատմում էր, որ Վահան Տերյանին, երբ առաջին անգամ տեսավ, նա մի անկյունում էր և ամաչում էր իրենից։ Պատմում էր, որ, երբ հարց էր տալիս կարմրում էր։ Բայց որոշ ժամանակ անց նրանք ընկերացան։ Նա Ավետիք Իսահակյանին ծանոթացրեց իր ընտանիքի հետ։ Նրանց ընտանիքում նրան անվանում էին Վանիկ։ Նրա մայրը մահացել էր և այդ պաճառով տան տիկինները իր քույրերն էին։ Վահան Տերյանը և իր մյուս եղբայրները դիմագծերով շատ նման էին իրենց հորը։ Տերյանը նրան մի քանի բանաստեղծություն ցույց տվեց որոնք ինքն էր գել, բայց նրան այնքան էլ դուր չեկավ։ Շատ ժամանակ անց Թիֆլիսում նրանք հանդիպեցին և Տերյանը ցույց տվեց իր բանաստեղծությունները որոնք պետք է գիրք դարձներ։ Ավետիք Իսահակյանին շատ դուր եկավ և նա հասկացավ, որ նա արդեն լավ բանաստեղծ է։

Advertisements

СНЕГУРОЧКА

Рисунок1

Жила была одна девочка по имени Оля. Она очень хотела увидеть Деда Мороза и все время писала ему письма. Однажды, в  новый год, Дед Мороз заболел и не мог раздать детям подарки. Он попросил Оле помочь  и она согласилась. После нового года Дед мороз выздоровел и поблагодарив Оле попросил и в следующие годы помочь ему. Оля согласилась. И до сих пор, в новый год они всегда вместе раздают подарки. Дети зовут ей Снегурочка.

Առցանց ուսուցում քիմիայից

Թեմատիկ ամփոփիչ թեստ

  1. Ո՞ր արտահայտությունն է բնորոշ քիմիական տարր հասկացությանը.

1) տարբեր ատոմների համախումբ է

2) տարբեր կառուցվածքային մասնիկների համախումբ է

3) ցանկացած զանգվածով մասնիկների համախումբ է

4) որոշակի տեսակի ատոմների համախումբ է

 

  1. Կալցիումի օքսիդը կազմված է կալցիում և թթվածին տարրերի ատոմներից: Ի՞նչ նյութ է այն.

1) պարզ նյութ  

2) միատարր միացություն

3) բարդ նյութ

4) նյութերի խառնուրդ

 

  1. Ո՞ր շարքի զույգ նյութերն են ոչ մետաղական.

1) ծծումբը և սնդիկը

2) բրոմը և նատրիումը

3) ծծումբը և բրոմը

4) ածխածինը և ցինկը

 

  4.Ինչու՞ է օզոնը (O3) դասվում պարզ նյութերի շարքին, որովհետև.

1) առաջանում է ամպրոպների ժամանակ

2) առաջանում է մեկ տարրի ատոմներից

3) առաջանում է տարբեր տարրերի ատոմներից

4) գազ է

 

  1. Տարրի մեկ ատոմի իրական զանգվածը որոշելու համար ո՞ր բանաձևը կիրառելի չէ.

1) mo(x) = Ar(x)  1/12mo(C)

2) mo(x) = Ar(x)  (զ.ա.մ.)

3) mo(x) = Ar(x)  Ar(C)

4) mo(x) = Ar(x)  1,66 10-27

 

  1. Ծծումբ տարրի հարաբերական ատոմային զանգվածը 32 է : Ինչի՞ է հավասար այդ տարրի ատոմի իրական զանգվածը (գ).

1) 1,66  10-27

2) 3,8  10-26  60

3) 5,312 10-23

4) 6,64  10-26

 

  1. Որքա՞ն է երկաթ տարրի զանգվածային բաժինը FeS2 բանաձևն ունեցող նյութի մոլեկուլում.

1) 0,37

2) 0,63

3) 0,533

4) 0,467

 

  1. Ճի՞շտ են արդյոք հետևյալ պնդումները ածխածին տարրի վերաբերյալ.

ա) մտնում է միայն օրգանական նյութերի բաղադրության մեջ.

բ) առաջացնում է մի քանի պարզ նյութ.

1) ճիշտ է միայն ան

2) երկուսն էլ ճիշտ են

3) ճիշտ է միայն բն

4) երկու պնդումներն էլ սխալ են

 

  1. Ի՞նչ զանգվածային հարաբերությամբ պետք է վերցնել ջրածին և ծծումբ տարրերը, որպեսզի փոխազդեն անմնացորդ.

1) 1: 16

2) 1: 32

3) 2: 16

4) ցանկացած հարաբերությամբ

 

  1. Որքա՞ն է լիթիում տարրի զանգվածային բաժինը (%) Li2SO3 քիմիական բանաձևն ունեցող նյութի բաղադրության մեջ.

1) 7,44

2) 14,89

3) 22,33

4) 29,76

  1. Ծծմբի և թթվածնի առաջացրած միացության մոլեկուլում (S)=40%, իսկ (Օ)=60%: Ո՞րն է այդ նյութի բանաձևը.

1) SO

2) SO2

3) SO3

4) S2O

 

12. Ո՞ր զույգոում վերցրած նյութերի հավասար զանգվածներն են պարունակում նույն թվով թթվածնի ատոմներ:

1) K2O ¨ CaO

2) CO2 ¨ SO2

3) Fe(OH)3և O3

4) MgO ¨ NaOH

 

Առցանց ուսուցում 11-15

ա/նյութի անվանումը,կիրառումը
Fe3O4 — Երկաթի օքսիդ

բ/ինչ տարրերից է կազմված նյութը

Fe — երկաթ, o — թթվածին

գ/ամեն տարրից քանի ատոմ  կա

Fe — 3 ատոմ, o — 4 ատոմ

դ/հաշվել հարաբերական մոլեկուլային զանգվածը

M(Fe)x3 + M(o)x4 = 56×3 + 16×4 =  232

ե/տարրերի զանգվածային հարաբերությունը

M(Fe) : M(O) = 168 : 64

տարրերի զանգվածային բաժինները

W (Fe) = 168232 x  100% = 72%

W(O) = 64232 x  100% = 28%

է/նյութը պարզ է,թե բարդ  

Նյութը բարդ է

Թռչունների արքան (վերլուծություն)

Այս առակը այն մասին է, որ ամեն ինչ չէ որ գեղեցկությամբ է որոշվում: Բացի գեղեցկությունից առաջնորդ լիելու համար պետք է իմաստություն: Քանի որ մի օր մարդը կծերանա և կտգեղանա, իսկ միտքը երբեք չի ծերանում: Մարդ պետք է լավ գործեր անի և ինչպես ասում է Հովհաննես Թումանյանը <<Երնե՜կ նըրան, որ իր գործով, կապրի անվերջ, անդադար>>: Չէ որ ամեն ինչ անցողիկ է միայն մեր լավ արարքներն է որ միշտ բոլորը հիշում են: Եվ ես ուզում եմ, որ բոլորը մարդուն սիրեն իր ինչպես ինքը կա այլ ոչ թե իչ գեղեցկության համար:

Առակը կարող ես կարդալ այստեղ:

Շունը և միսը (վերլուծություն)

Առակը շատ կարևոր է բոլորի համար, քանի որ այս առակը կարդալուց հետո գուցե մի քիչ մեր մեջից դուրս գա ագահությունը: Ինձ թվում է ագահությունը նաև շան մեջից դուրս եկավ, քանի որ նա հասկացավ որ պետք է բավարարվել այն ամենով ինչ ունես: Շունը իր ագահության շնորհիվ կորցրեց իր ուտելիքը, քանի որ նա ագահ եղավ և գնաց ավելի շատի ետևից ու կորցրեց և շատ և քիչը : Իմ կարծիքով այն ագռավը որը գողացավ միսը նույն ճակատագրին կառժանանա, որովհետև շունը այդ միսը գողացավ խանութից և այն կորցրեց, քանի որ այն արդար ճանապարհով չէր վաստակել, հետո ագռավը գողացավ այդ միսը և ինձ թվում է որ այս պատմությունը նրա մոտ էլ կկրնկվի: Այս առակը ուսուցանում այն, որ պետք չէ ագահ լինել և պետք է ամեն ինչ արդար ճանապարհով վաստակել:

Առակը կարող ես կարդալ այստեղ:

Կեսարն ու բժիշկը (վերլուծություն)

3e24deef96ac

Այս առակը կեսարի և իր ընկերոջ մասին է: Նա երբ հիվանդանում էր միայն իր ընկերոջն էր վստահում և միայն նրա դեղերն էր խմում: Մի անգամ նրան մի գրություն տվեցին որտեղ գրված էր «Վախեցիր ամենամոտիկ ընկերոջից՝  քո բժիշկից: Նա ցանկանում է քեզ թունավորել»: Մի օր, երբ կեսարը հիվանդացավ բժիշկը կեսարին իր բուժիչ թուրմերից տվեց: Կեսարը գրությունը տվեց բժշկին և խմեց թուրմը: Բժիշկը զարմացած հարցրեց կեսարին, թե ինչու խմեց թուրմը: Կեսարը ասեց, որ նա վստահում է իր ընկերոջը:

Իմ կարծիքով կեսարը ճիշտ վարվեց, քանի որ ընկերներինն պետք է վստահել: Ինձ թվում է, որ բժիշկը երբեք կեսարին չէր դավաճանի, քանի որ նա երկար ժամանակ կեսարի հավատարիմ բժիշկը և ընկերն է եղել: Եվ եթե նա սուտ խոսեր կեսարը կիմանար չէ որ <<Ստի ոտքը կարճ է>>: Իսկ այդ գրությունը գրողները երևի ուզում էին կեսարի և բժշկի ընկերությունը փչացնել: Ես կարծում եմ, որ բոլորը պետք է այս առակը կարդանը և մի քիչ ավելի ընկերասեր լինեն և իրենց ընկերներին վստահեն:

Առակը կարող եք կարդալ այստեղ: