Աստվածները զիկկուրատների վրա

 

Ու՞մ էին երկրպագում շումերները

Լայն աչքեր, խոշոր քիթ, սուր դիմագծեր, բարդ կառուցվացքով մորուք, փարթամ մազեր, օդում սավառնող հագուստ, ոչ այն է գործվածքից, ոչ այն է փետուրներից… Աստվածությունների այդ պատկերները մոտ 6000 տարեկան են: Դրանք ստեղծել է մի անհայտ ժողովուրդ, որը Միջագետք էր եկել հայտնի չէ որտեղից: Այդ պատկերները դարձան մեզ հայտնի առաջին բարձրագույն արարածները ` հողի և երկնքի տերերը, որոնք իշխել են կյանքի և մահվան վրա:

Հին Շումերը հիրավի քաղաքների երկիր էր: Հենց քաղաքներում են բնակություն հաստատել օտար երկրներից եկածները: Նրանք գիտելիքներ և հմտություններ ունեին, որոնք գերազանցում էին տեղի ժողովուրդի մարկարդակին: Տեղացիները հիմնականում եղել են վայրի քոչվորներ կեղտոտ մարմիններով և բրդի նման խճողված մազերով: Եկվորները մշակում էին քար և մետաղ, գիր ունեին, տիրապետում էին քարի կտրման ունակությունների և խեցեղենի պատրաստման հմտությունների: Գյուղատնտեսական մշակաբույսերի աճեցմամբ զբաղվող համայնքների կյանքին, նրանք գերադասում էին արհեստները, առևտուրը, գեղեցիկ շենքերի և խնամվա այգիների վայելքը, շփումը հայրենակիցների և օտարների հետ, կարճ ասած, գերադասում էին քաղաքային կյանքը:

Ինչպե՞ս կառուցել քաղաք

Բավական էր Միջագետքի հարավում հայտնվեին այդ մորուքավոր տղամարդիկ և հյուսերով կանայք, որ սկսեր շինարարության ժամանակաշրջանը: Քաղաքները աճում էին, ինչպես սնկերը: Սկզբում քրմերը աստվածների կողմից ուղարկված նշաններով գտնում էին համապատասխան տեղը: Նրանք ընտրում էին ոչ թե քաղաքի, այլ տաճարի տեղը: Խորհրդակցելով աստղերի և մոլորակների հետ շումերյան այդ մոգերը ցույց էին տալիս առաջնորդներին, թե որտեղ պետք է նոր տաճարը կառուցվի: Աստվածները պետք է գոհ մնային: Սկզբում մարդիկ տաճարն էին կառուցում, իսկ հետո նոր տաճարի շուրջ սկսում էին կառուցել ուրիշ շինություններ:

Շումերների տաճարները մեծ էին ու ազդեցիկ: Նրանք կառուցվում էին աստիճանաձև բուրգի տեսքով կամ աշտարակի (զիկկուրատ)տեսքով. յուրաքանչյուր նոր շարք նախորդից նեղ էր արվում, մինչև հասնում էին վերջինին` բաց հարթակով, որտեղից կարելի էր նույն հաջողությամբ դիմել ցնծացող ամբոխին, դիտել աստղերը և լուսնի փուլերը կամ էլ զրուցել աստվածների հետ: Շումերները հավատում էին, որ աստվածը որին նվիրված էր տաճարը, իրականում այնտեղ է ապրում: Աստվածը պաշտպանում էր քաղաքը տարբեր անախորժություններից, իսկ քաղաքը պարտավորվում էր խնամել աստծուն. նրան գումար էր հատկացվում, նրան ուտելիք էին բերում, նրա համար հոտավետ նյութեր էին ծխում; նույնիսկ նրա մոտ էին բերում ամենագեղեցիկ կույսերին, եթե աստվածը տղամարդ էր, կամ երիտասարդ տղամարդկանց, եթե նրա աստվածուհի էր: Յուրաքանչյուր աստվածության համար նախատեսված էր որոշակի ծիսակատարություն գաղտնածիսական արարողություններով, երգասացությամբ, կոլեկտիվ երկրպագությամբ և պարտադիր զոհաբերությունով:

Ըստ շումերների մարդիկ գոյություն ունեին միայն նրա համար, որ իրենք աստվածները կարողանային չաշխատել, զվարճանալ և վայելել կյանքը: Եթե դրա հետ միասին նրանք, ինչ- որ օգտակար բան էին անում մարդկանց համար ապա դրա համար էլ շնորհակալություն:

Գերագույն էակների պանթեոնը

Շումերների բոլոր աստվածներին թվարկել անհնար է` նրանք մի քանի հարյուրն են: Շումերյան աստվածները մի հսկայական երկնային ընտանիք են, որն իրեն ամենևին բարձր բարոյական չի պահում, այլ ունի և´ բարի, և´ չար որակներ: Շումերյան աստվածները սիրում են և օգնում, խաբում են և ստում, նենգ արարքներ են կատարում, դավաճանում են, բռնանում, սպանում, ուշադրություն չդարձնելով հարազատական կապերին: Մարդկանց նրանք ավելի խիստ են վերաբերվում, քան իրենց: Համենայն դեպս այդպիսի եզրակացություն կարելի է անել կարդալով բազմաթիվ շումերյան տեքստերը, որտեղ պատմում են աստվածների և հերոսների գործերի մասին:

Բարձր կարգի ամենահանրահռչակ աստվածները համարվել են աստվածային Ապսու և Թիամատ աստվածային զույգը` ողջ պանթեոնի նախածնողերը: Ապսուն քաղցրահամ ջրի ստորգետնյա օվկիանոսի աստվածն էր: Նրա գլխավոր տաճարը գտնվել է Էրիդու քաղաքում: Տաճարում հավանաբար եղել է ստորգետնյա խոռոչ, որտեղից էլ մուտք դեպի Ապսուի թագավորություն: Թիամատը եղել է աղի ջրերի, համաշխարհային աղի օվկիանոսի աստվածուհին: Ապսուի և Թիամատի ամեն մի միացում քաոս էր ծնում: Ըստ դիցաբանության արևային աստված Մարդուկը, որը հետագայում դարձավ բաբելոնացիների գերագույն աստվածությւնը, նախամայր Թիամատին բաժանեց երկու մասի: Վերևի մասից առաջացել է երկինքը, իսկ ներքևինից` երկիրը: Քաոսին վերջ է տրվել: Հայտնվեցին նոր աստվածներ:

Նրանցից գլխավորը երկնքի աստված Անուն էր, երկրի աստվածուհի Կիի ամուսինը, Էնլիլի (օդի աստծու), Էնկիի (ծովերի և բերքատվության աստծու), Ինաննայի (պատերազմի և սիրո աստվածուհու) հայրը: Ինաննայի հետ Անուն սիրային կապի մեջ էր. այդ պատճառով նրան մերթ անվանում են Անուի դուստրը, մերթ` նրա կինը: Անուի երեխաները նույնպես ծնեցին աստվածների նոր սերունդ: Էնլիլը` Նինուրտու (պատերազմի աստծուն), Նաննու (Լուսնի աստծուն) և Ադադ (փոթորկի աստծուն) աստվածներին: Անուիի սերունդը Շումերում կոչվեց անունակներ: Անունակների շարքին էին դասվում նաև երկնային աստծո թոռները: Նրանք շումերյան պանթեոնում զբաղեցնում էին հատուկ տեղ:

Անունակներին ծառայում էին ցածր կարգի աստվածները, որոնք ստեղծվել էին միայն ավելի բարձր կարգի աստվածներին ծառայելու համար: Նրանք կոչվում էին իգիգներ: Ըստ շումերյան դիցաբանության իգիգները երկար ժամանակ դիմանում էին բարձրատոհմ աստվածների ծաղր ու ծանակին, բայց հետո ըմբոստացան: Նրանց կարելի է հասկանալ: Երկուսուկես հազար տարի իգիգները վերափոխում էին երկիրը` գետերի հուներն էին գցում, վեր էին խոյացնում և քանդում լեռեր, բույսեր էին տնկում, կենդանիներին էին արածեցնում, կերակրում էին իրենց կցված աստվածներին, բայց շնորհակալության փոխարեն նրանց հասնում էր միայն քմծիծաղ, ծեծ և նախատիք: Իգիգները հայտարարեցին, որ աստվածների համար այլևս չեն աշխատելու, քանի որ իրենքևս աստվածներ են: Անունակները տհաճորեն զարմացել էին իգիգների «անշնորհակալությունից»: բայց սննդի հետ կապված հարցը նրանք լուծեցին արագ և առանց չարչարանքի` գետի տիղմից և սեփական արյունից ստեղծեցին հնազանդ ստրուկների` մարդկանց:

Մարդու արարումը

Մարդկության ստեղծումը հեշտ գործ չէր։ Սկզբում Նինտու աստվածուհին կերտեց 14 մարդ`7 տղամարդ և 7 կին, հետո նրանցից յուրաքանչյուրին թաթախեց աստվածների զոհաբերած արյան մեջ, և մնում էր միայն սպասել։ Ուղիղ 9 ամիս հետո առաջին մարդիկ լույս աշխարհ եկան։

Ի տարբերություն իգիգների մարդիկ չէին հրաժարվում աշխատել։ Նրանք ստացվեցին շատ ավելի համբերատար և խոնարհ, քան իգիգները։ Աստվածները սկզբում շատ գոհ էին, որ մարդկությունն իրենց ապահովում է անհրաժեշտ ամեն բանով, բայց հետո մարդկանց` սին հոգսերով տարվելը, նրանց այնքան ձանձրացրեց, որ Էնլիլը նրանց ուղարկեց ջրհեղեղ։ Էնլիլի եղբայր Էնկին ողջ մարդկության մեջ գտավ ամենախելամիտ ընտանիքին, հայտնվեց նրանց երազում իր ողջ հզորությամբ և բացատրեց, թե ինչպես կառուցել նավ, որ ջրհեղեղի ժամանակ ողջ մնան, ում վերցնեն նավ և ինչպես իրենց պահեն աղետի ժամանակ։ Երբ ջրհեղեղը վերջացավ փրկված մարդկանցից ծնվեցին նոր սերնդի մարդիկ, բայց մի փոփոխությամբ, որ աստվածները մցրել էին նրանց մեջ` մարդիկ արդեն դարձել էին մահկանացու, իսկ որպիսի խուսափեն երկրի գերբնակեցումից, ոչ բոլոր կանանց տվեցին երեխա ունենալու ունակություն։

Մահվանից հետո մարդկանց ուղարկում էին ստորգետնյա արքայություն, որը կոչվում էր Իրկալա։ Հնագիտական պեղումները ցույց են տալիս, որ շումերները շատ լուրջ էին վերաբերվում անդրշիրիմյան կյանքին անցնելուն։ Տիրակալներին և բարձրաստիճան մարդկանց դնում էին ճոխ կահավորված թաղման դահլիճներում, նրանց հետ միասին այն աշխարհ էին ուղարկում նաև ծառաներին, ստրուկներին, երբեմն էլ ընտանիքի անդամներին։ ՆՆջեցյալին մատակարարում էին ամեն անրաժեշտ բաներ՝ գեղեցիկ իրեր, սիրված կենդանիներ, սնունդ, խմիչք, ստորգետնյա ջրերով լողալու հարմարանքներ։Նրա վերջին նավարկության համար նախատեսված նավակը զարդարված էր կոտոշավոր լուսնով, որը Նաննա աստվածուհու խորհրդանիշն էր։

Շումերների լեգենդները պատմում են ոչ միայն գերագույն աստվածների, այլ նաև երկրային թագավորների և հերոսների մասին, որոնց արյան մի մասը աստվածներից էր։ Երկնային թագավորները կարող էին իշխանություն ստանալ միայն աստվածներից։ Այդ դերը հիանալի խաղարկում էր գերագույն քուրմը։ Թագավորի հավակնորդներին որոշ հարցեր էին տալիս և սպասում որոշակի պատասխանների։ Հավակնորդը պետք է չունենար ոչ ֆիզիկական, ոչ մտավոր թերություններ։ Երբեմն նրան հանձնարարում էին անցնել որոշակի փորձություններ ստուգելու ուժը և ճարպկությունը: Եվ միայն այն ժամանակ, երբ քուրմը որոշում էր, որ աստվածը լիովին բավարարված է և հավանություն է տալիս ընտրությունը, հավակնորդին հայտարարում էին թագավոր և հանձնում գավազան՝ իշխանության խորհրդանիշը։ Այնպես որ շումերների պետության մեջ ամեն ինչ կախված էր աստվածներից, նույնիսկ ոմանց իշխանությունը մյուսների վրա։

Շումերները սեպագրերից մեկում գրել էին հետևյալ բառերը.«Բոլոր հիասքանչ բաներն արված են աստվածների ողորմածությամբ»: Պարզ ասած` Շումերի աստվածները արել էին ամեն հնարավոր բան, որպեսզի մարդկանց ստեղծեն ճիշտ այնպես խելացի, գեղեցիկ և ազատ իրենց ցանկություններում, ինչպիսին իրենք էին։ Մարդկանցից պահանջվում էր միայն մեկ բան` շնորհապարտ լինել իրենց արարիչներին։ Մարդիկ պարզվեց, որ ավելի քան շնորհակալ են։ Շումերի աստվածությունները շուտով պահանջված եղան և´ Աքքադական թագավորությունում, և´ Ասորեստանում, և´ Բաբելոնում։ Շումերների կրոնը ազդեցություն է ունեցել ոչ միայն Միջագետքի վրա, այլ նաև բոլոր հարևան երկրների, ներառյալնույնիսկ այնպիսի հեռավորները, ինչպիսի Հունաստանն է, որը գտնվում էր Միջերկրական ծովից այն կողմ։ Նույնիսկ շումերական աստվածների անունները պահպանել են նախկին արտասանության նշույլները։ Նույնիսկ լեռը, որտեղ գտնվում է հունական աստվածների կացարանը, շատ նման է շումերական լեռանը։ Իսկ շումերական տիեզերածնություն իր հետքն է թողել և´ հունական դիցաբանության վրա, և´ հրեական աստվածաշնչի վրա։ Շումերը շատ վաղուց անհետացած է։ Անհետացել են և Շումերի բնակիչները։ Բայց Շումերի աստվածները կենդանի են և ուշադիր մեզ են հետևում։

Ռուսերեն նյութը` այստեղ

bogi_shumera

Advertisements

Գառնի

DSC_0024 DSC_0023 DSC_0019 DSC_0015 DSC_0012 DSC_0009

Մարտի 25 Ընկեր Հասմիկի և Ընկեր Մանիկի հետ ուղևորվեցինք Գառնի։ Ճանապարհին երգեցինք և արտասանեցինք։ Մեր առաջին կանագռը եղավ Գառնիի հիմնական դպրոցում։ Այնտեղ մեզ ջերմ ընդունեցին։ Ընկեր հասմիկը նրանց ծանոթեցրեց Էկոտուրին: Նրանք ասեցինք, որ սիրով կմասնակցեն։ Հետո գնացինք Սեյսմիկ կայան։ Այնտեղ մեզ պատտմում էին երկրաշարժների մասին։ Խորհուրդներ տվեցին թե ինչպես մեզ պահենք երկրաշարժների ժամանակ։ Նաև մեզ պատմեցինք Սպիտակի երկրաշարժի մասին։ Մեզ տարան մի սենյակ, որտեղ մեծ էկրանների վրա երևում էր թե որտեղ ինչ բալանոց երկրաշարժ է եղել և լինում։ Բացի Հայաստանից նաև այնտեղ տեղեկություններ կայն Վրաստանից։ Մեծ գիտելիքներ հավաքաց եկանք կրթահամալիր։

Պլեներ նկարչություն ձիարշավարանում

Մարտի 24 դիզայնի և իսպաների խմբով գնացինք ձիարշավարան: Երբ հասանք մեզ ջերմ ընդունեցին և ծանոթեցրեցին տարացքին: Այնտեղ, բացի ձիերից կայն նաև բադիկներ և շներ: Սկզբում բոլորս վախենում էին, բայց հետո բոլորս այնքան մտերմացանք այդ շան հետ, որ հիմա նրան կարոտում էնք: Մեզ այնտեղ տրամադրեցին երկու ձի: Մի քանի սովորողներ գնացին ձի քշելու, իսկ մենք վայելում էին հիասքանչ ծառերը և գետը: Այդ ամենինչից ոբևորված որոշեցինք այդ պատկերները նկարել: Անցանք գործի հանեցինք մեր մոլբերտները, թղթերը, գուաշները և վրձինները: Երբ բոլորը վերջացրեցին ձի քշելը գնացինք հաց ուտելու: Մեր դիզայնի խումբը շարնակեց նկարելը, իսկ իսպաներենի խումբը սկսեց իսպաներեն խաղ խաղալ: Ճիշտ է մենք ոչինչ չէինք հասկանում, բայց ամեն դեպքում հաճելի էր լսելը:

KODAK Digital Still Camera

KODAK Digital Still Camera

KODAK Digital Still Camera

KODAK Digital Still Camera

KODAK Digital Still Camera

KODAK Digital Still Camera

KODAK Digital Still Camera

KODAK Digital Still Camera

100_9730 100_9742100_9739 100_9810 100_9826 100_9831 100_9845

Ճանփորդություն քաղաքով

Մենք դասարանի մի խումբ սովորողներով մարտի 21-ին նախագիծ իրականացրեցինք, որի շրջանակներում այցելեցինք տարբեր արձաների մոտ և անցորդներից հարցազրույցներ վերցրեցինք: Առավոտյան մենք մասնակցեցինք առավոտյան ընդհանուր պարապունքին (արթնացանք) և հավաքվեցինք ընթերցասրահում, որպեսի քնարկենք մեր հետագա անելիքները: Ընկեր Գայանեն ով մեզ առաջնորթում էր մինչ շարժվելը մեզ ծանոթացրեց անվտանգության կանոններին: Մենք նստեցինք երթուղային տաքսի: Ճիշտ է մենք խծկված էին գնում, բայց մևնույն է ճանապարհը հետաքրքիր անցավ: Մենք առաջինը այցելեցինք Կոմիտասի արձանի մոտ: Այնտեղ մի քանի տղաներից հարցազրույց վերցրեցինք և իմացանք, որ Կոմիտասի արձանը կերտել է Արա Հարությունյան: Շարժվելով առաջ գնացին Սայաթ Նովայի արձանի մոտ: Այնտեղ է մի քանի հոգուց հարցազրույցներ վերցրեցինք: Հոտո գնացինք Հովհանես Թումանյան և Ալեքսանդր Սպենդարյանի արձանների մոտ: Այնտեղ կայն շատ զբոսաշրջիկներ և մենք նրանց նվեր մատուցեցինք, մեր դասարանի Ղազարյան Աննա, Վաչեն և Թամարան պարեցին ազգագրական պարեր: Շարժվելով գնացինք Կասկադ: Այնտեղ շատ հարցազրույցներ վերցրեցինք և նկարվեցինք:  Մենք նաև անմահացրեցինք Արարատի հիանալի պատկերը:

5 1a7KODAK Digital Still Camera

 

 

KODAK Digital Still CameraKODAK Digital Still Camera

 

KODAK Digital Still CameraKODAK Digital Still Camera

 

KODAK Digital Still CameraKODAK Digital Still Camera

 

 

KODAK Digital Still CameraKODAK Digital Still Camera

 

 

KODAK Digital Still CameraKODAK Digital Still Camera

 

KODAK Digital Still CameraKODAK Digital Still Camera

 

KODAK Digital Still CameraKODAK Digital Still Camera

 

KODAK Digital Still CameraKODAK Digital Still Camera

 

KODAK Digital Still CameraKODAK Digital Still Camera

 

KODAK Digital Still CameraKODAK Digital Still Camera

 

KODAK Digital Still CameraKODAK Digital Still Camera

 

KODAK Digital Still CameraKODAK Digital Still Camera

 

KODAK Digital Still CameraKODAK Digital Still Camera

KODAK Digital Still CameraKODAK Digital Still Camera

1921222331323642