Կենսաբանության կիսամյակային հաշվետվություն

Այս տարի ես կենսաբանությունից սովորել եմ սնկերի թագավորության մասին։ Մանրադիտակով տեսել ենք բորբոսասնկի և ջրիմուռի կառուցվացքը։ Նաև սովորել եմ, որ գիշատիչ բույսերը միչատակեր բույսեր են։ Սովորել եմ, որ ասկարիդոզի կանխարգելման համար պետք  է պահպանել անձնական հիգենան։ Գիտեմ անձրևաորդերի ապրելակերպը և  կռճիկային ձկներ ու  ոսկրային, ձկների կառուցվացքը։ Սովորել երկենցաղների և սողունների մասին, բայց ավելի մանրամասնորեն սովորել եմ կրիայի մասին։ Նաև սովորել եմ թիթեռների, մարգարիտների և տափակ որդերի մասին։ Ես նաև նրանց մասին նյութեր ունեմ իմ կենսաբանության բաժնում։

 

Advertisements

Ամենազարմանալի մարդը

Ինձ համար ամենազարմանալի մարդը Աննան է։ Նա ամենա ամենան է։ Մեր ծանոթության պաճառը հասարակ կոնֆետն էր։ Երբ կրտսեր դպրոցներից նոր էինք եկել միջին դպրոց միմյանց չէինք ճանաչում։ Չնայած առաջին իսկ հայացքից իրար հավանել ենք։ Երբ նրան առաջին անգամ տեսա գեղեցիկ և խելացի աղջկա տպավորություն թողեց։ Չնայած մտածում էի, որ մի քիչ ինքնահավան կլինի (բայց այդպես չէ)։ Ես նրան կոնֆետ հյուրասիրեցի և մենք սկսեցինք շփվել։ Աննան այնքան զարմանալի աղջիկ է նա կարող է մեկ րոպե տխուր լինել, բայց մյուս րոպեին ժպտալ և բարձ տրամադրություն ունենալ։ Ինձ նրա մեջ դուր չի գալիս անփութությունը և նրան միշտ դիտողություն եմ անում։ Դեռևս փոփոխություն չեմ նկատում, բայց վստահ եմ մի օր այդ թերությունը կվերնանա։  Մենք միասին շատ հիշողություններ ունենք, որոնք ինձ համար շատ թանկ են։ Լսում ենք նույն երաժշտությունը պարում ենք նույն պարերը մեզ միայն մնում է չվիճվել։ Մեր վեճերի պաճառները հիմնականում սկսվում են այն պաճառով, որ մենք առանց միմյանց լսելու մեղադրում ենք իրար։ Մենք սիրում ենք միասին խենթություններ անել ինչը մեզ մոտ ստացվում է։

Գյումրի

Մայիսի 21֊ին մի խումբ աշակերտներով և ուսուցիչներով հավաքվել էինք «Սուրբ Երրորդություն» եկեղեցու բակում, որպեսի գնայինք Գյումրի։ Մինչ շարժվելը Տիար Բլեյանի հետ արտասանեցինք Հովհաննես Թումանյանի «Մեր ուխտը» բանաստեղծությունը։ Ոգևորված գնացինք Գյումրի։ Մենք կանգ առանք  Երերույքի տաճարում։ Մեզ հետ էին տեղի դպրոցի սովորղները։ Նրանց հետ մասնակցեցինք առավոտյան ընդհանուր պարապմունքին։ «Սեբաստացիներ» ուսուցչական երգչախումբը երգեց հոգևոր երգեր։ Դպրոցի տնօրենին Տիար Բլեյանը տվեց ճանփորդության հրավեր։ Իսկ հետո նախաճաշեցինք և գնացինք Մարմաշենի եկեղեցի։ Այնտեղ էլ երգեցինք և ստացանք օրհնություն։ Շարունակելով մեր ճանապարհը գնացինք Գյումրու «Սուրբ Հակոբ Մծբնեցի» եկեղեցի։ Տեր հայրը մեզ պատմեց եկեղեցու և նրա հիմնադրողի մասին։ Հ. Թոփիկյանի ղեկավարությամբ երգեց «Սեբաստացիներ» ուսուցչական երգչախումբը, իսկ մենք պարեցինք։ Գյումրու Մ. Նալբանդյանի անվան թ. 11 դպրոցում Տիար Բլեյանը հավաքվածներին պատմեց մեր դպրոցի մասին։ Իսկ հետո ելույթ ունեցան «Տիեզերք» խումբը, «Սեբաստացիներ» ուսուցչական երգչախումբը, «Սեբաստացիներ» պատանեկան երգչախումբը և «Կայծիկները»։ Բարձր տրամադրությամբ գնացինք Գյումրու «Սուրբ Ամենափրկիչ» եկեղեցուն հարող պուրակ, որտեղ ելույթ ունեցան «Տիեզերք» խումբը, «Ռոք» խումբը, «Կայծիկները» և «Կարին» պարային համույթը»։ Մենք տեղի բնակիչների հետ պարեցինք և երգեցինք «Իրիկնային Գյումրի» երգը։ Շատ էինք տպավորվել Գյումրիով և այդ պաճառով ճանապարհին դեռ շարնակում էինք երգել։ Մեր նպատակն էր իրականացնել «Հանրակրթական կամուրջներ» ծրագրով տաճարների, եկեղեցիների, հրապարակների մաքրության նախաձեռնությունը, համատեղ հոգևոր երգեցողությունը՝ որպես միավորող գործ։ Ես վստահ եմ այն մեզ մոտ ստացվեց և մենք հասանք մեր ուխտին։

 

Մարդ-կերպարների համեմատական բնութագիր «Ալպիական մանուշակ»

«Ալպիական մանուշակ» ստեղծագործությունից ուզում եմ առանձնացնել նկարչի և հնագետի կերպարները։ Նրանց տարբերությունը այն է, որ նրանք աշխարհը տեսում էին տարբեր տեսանկյուններից։ Հնագետի համար միայն կարևոր էր նրա մասնագիտությունը։ Նա միայն ուսումնասիրում էր բնությունը նա նույնիսկ չնկատեց ալպիական մանուշակը և տրորեց այն։ Նկարչի համար կյանքը շատ գեղեցիկ էր։ Նա ամեն ինչին նայում էր բարի աչքերով։ Նրա համար ալպիական մանուշակը և ընթանրապես բնությունը մի ամբողջ կյանք էր, որով կարելի էր անվերջ հիանալ։ Հնագետի համար գյուղացի կինը մի հասարակ կին էր, որը պարզապես իր գործերով էր զբաղված։ Նկարիչը երբ տեսավ կնոջը նկատեց նրա գեղեցիկ աչքերը։ Նա գյուղացնում նմանեցնում էր մի կնոջ, որի հետ ժամանակին ծովափին զբոսնում էին և նա նրան նկարում էր։

Իմ տեսած և զգացած բնությունը

Ես շատ եմ սիրում բնությունը, քանի որ նա է մեզ ստեղծել։ Ինձ համար բնությունը շատ գեղեցիկ և հետաքրքիր է։ Այն ունի շատ գաղտնիքներ, որոնք բացահայտելը իմ մեծագույն երազանքն է։ Երբեմն նայում եմ երկնքին և հետաքրքիր պատկերներ եմ տեսնում։  Երբ փոքր էի ծնողներիս հետ գնում էինք հողամաս։ Հայրիկիս հետ ծառերն էինք պատվաստում, իսկ մայրիկիս հետ հատապտուղներ էինք հավաքում։ Այն ժամանակ ինչպես հիմա շատ սիրում եմ բնությունը։ Ես ուզում եմ մարդիկ գիտակցեն, որ ամեն ինչ պետք է խնայողաբար օգտագործել և չաղտոտել բնությունը։

Մետրոյի հերոսը

subway hero photo from English in Mind 2nd Edition by Puchta and Stranks

2007 թվականի հունվարի 2֊ն էր՝  ժամը  12։45։ 50 տարեկան Վեսթլի Օթրին Նյու Յորքի մետրոյի կանգառում սպասում էր գնացքին։ Նրա երկու դուստրերը՝ համապատասխանաբար 4 և 6 տարեկան, նրա հետ էին։

Հանկարծակի մի հիվանդ մարդ փլվեց գետնին։ 20 տարեկան Քեմերոն Հոլոփիթրը վեր կացավ, բայց նորից ընկավ ցած, սակայն այս անգամ մետրոյի երկու ռելսերի արանքում։ Մետրոն մոտենում կանգառին։ Սարսափելի պահ էր:

Բայց Միսթր Օթրին չէր վախենում։ Նա նայում այդ մարդում, հետո նայում էր նրա ընկած տեղին։ Դա մոտավորապես կես մետր խորություն ուներ։ Նա մտածում էր․ «Գնացքը պատրաստվում է անցնել այս մարդու վրայով։ Եթե նա փորձի վեր կենալ գնացքը կսպանի նրան։ Բայց եթե նա պարկած մնա գետնի վրա և չշարժվի ամեն ինչ լավ կլինի»։ Հիմա նա գիտեր, որ պետք է որոշում կայացներ։

Նա ցատկեց։ Միսթր Օթրին պառկեց Միսթր Հոլոփիթերի վրա և նրան սեղմեց գետնին։ Գնացքի վարորդը տեսավ նրանց։ Նա սարսափում էր, բայց միարժամանակ չէր կարող կանգնել։ Գնացքի 5 վագոնները անցան նրանց երկուսի վրայով մինչև որ գնացքը կանգ առավ։

Կանգառում գտնվող մարդիկ  շոկի մեջ էին։  Երբ Միսթր Օթրին լսեց բղավոցներ նա գոռաց․ «Մենք այստեղ ներքևում լավ ենք, բայց ես այդտեղ երկու աղջիկ ունեմ թույլ տվեք նրանք էլ իմանան, որ նրանց հայրը լավ է»։ Կանգառում գտնվող մարդիկ ծափահարում էին և ողջունում, նրանք զարմացած էին Օթրիի խիզախության վրա։ Մետրոյի աշխատակիցները օգնեցին նրանց երկուսին դուրս գալ այդտեղից։ Շտապ օգնությունը տարավ Միսթեր Հոլոփիթերին հիվանդանոց։ Նա ոչ մի լուրջ վնասվացք չուներ։

Հեռուստատեսությամբ Միսթր Օթրին ասաց․ « Միակ բանը, որ ինձ հետ պատահեց, որ իմ սպիտակ գլխարկը կեղտոտվեց»։ 

Նա ավելացրեց․ « Ես խիզախ չեմ։ Ես ոչ մի հատուկ բան չեմ արել։ Ես պարզապես տեսա մի մարդու ով օգնության կարիգ ունի։ Ես արեցի այն ինչ մտածում էի ճիշտ է»։