Եռօրյա ճամփորդություն դեպի Սևան

Հունիսի 2֊ին մեկնեցինք Սևան «Ժայռ»։ Շատ անհաբեր էինք սպասում այս ճանփորդությանը, քանի որ մեկ ամիս առաջ եղանակի պատճառով հետաձգվեց։ Մեզ թվում էր ցուրտ կլիներ, բայց երեք օրն էլ  շատ լավ եղանակ եղավ։ Քանի որ ճամբարը ռազմամարզական էր բնականաբար պետք էր խստություն լիներ, ինչը ինձ դուր էլ գալիս։ Տղաներից մի քանիսը ջոկերի և դասակների հրամանատարներ էին և իրենց պարտականությունները շատ լավ էին կատարում։ Ես վստահ եմ նրանք լավ զինվորներ կլինեն։ Սևանա լճի կողքին շատ գեղեցիկ եղևնիներ կաին, բայց նրանցից շատերը ընկել էին լճի մեջ։ Մենք այդ ծառերը հանեցինք, որպեսի լճի ջուրը մնա մաքուր։ Երբ արդեն արևի մայր մտնելուն քիչ էր մնացել մենք լճի կողքին նստած էինք և վայելում էինք այդ տեսարանը։ Բոլորս անհամբեր սպասում էինք ընկեր Նելլիի գալուն, քանի որ նա մեզ համար երեկոյան գիթառով երգում էր։ Ճիշտ է ցուրտ էր, բայց ես ոչնչի հետ չեմ փոխի գեղեցիկ աստղերի ներքևում մեր միասնական երգը։ Մենք մաքրում էինք շրջակա միջավայրը, քանի որ մենք սեբաստացիներ ենք։ Մի անգամ մենք պատժվեցինք առանց թույլ տվության ափ իջնելու համար, բայց մեկ է Սևանի գեղեցկությանը դիմանալը անհնարին է։ Երբ արդեն վերադառնում էինք Երևան ճանապարհին կարոտում էինք այնտեղի մաքուր օդին և մեր անցկացրած 3 հաճելի օրերին։

13347021_1038425126232662_536249975597990079_n13339440_1038424892899352_2042480096359778498_n13310615_1038424919566016_8569472755744090904_n13310534_1038424856232689_8914272469323797844_n13330473_1038608139547694_1503536842_n13327493_1038424962899345_7114755685911632597_n13344760_1038377369570771_5305360662182845586_n13315758_1038425206232654_4996698718526093187_n13321789_1038424769566031_7576063822915647735_n13321832_1038425226232652_6345475626970875110_n13335531_1038425239565984_6557248359629736606_n13335736_1038424992899342_8108905081040767946_n13335827_1038425032899338_3059417590541990608_n13339489_1038425282899313_2881634646572348203_n13346605_1038425372899304_2813384033170757526_n13346998_1038425086232666_1068676365731014029_n13382095_1038606439547864_1057724722_n

Advertisements