Նախագիծ «Մեր գյուղը»

Ջրահարսի վարսերը

Շատ վաղուց այսօրվա ջրվեժի տեղում, գտնվում էր իշխանի ամրոցը, ով ուներ  գեղեցկուհի դուստր։ Իշխանուհու ձեռքը խնդրելու էին գալիս աշխարհի տարբեր ծայրերից, սակայն նա մերժում էր բոլորին, որովհետև նրա սիրտը պատկանում էր հովվի գեղեցիկ որդուն։ Ամեն օր, ամրոցի իր ննջարանի լուսամուտից իշխանուհին ձորն էր նետում երկար պարանը, որով հովվի որդին բարձրանում էր նրա մոտ։ Իշխանը շուտով իմանալում է այդ մասին բարկանում է և անիծում է դստերը. եթե մեկ էլ հանդիպի հովվի որդուն, թող ջրահարս դառնա ու ջրից երբեք դուրս չգա։ Սակայն իշխանուհուն ոչինչ չէր վախեցնում, և հերթական անգամ, որպեսզի հովվի որդուն օգնի բարձրանալ իր ննջարան, գեղեցկուհին պարանի փոխարեն իր երկար մազեր է տալիս։ Սակայն կատարվում է հոր անեծքը, իշխանուհին դառնում է ջրահարս, իսկ նրա մազերը դառնում են ջրվեժ, որին ժողովուրդը անվանում է «Ջրահարսի վարսեր»:

Advertisements

Նախագիծ «Մեր գյուղը»

Ջերմուկի խորհրդանիշը

Կա մի լեգենդ, որի համաձայն, շատ վաղուց մարդկանց ապրուստի հիմնական միջոցը որսորդությունն էր։ Եվ ահա, մի անգամ, փորձառու որսորդը նետահարում է երիտասարդ եղնիկին: Վիրավոր եղնիկը մեծ ճիգերով` վերջին ուժերը հավաքած, սկսում է փախչել։ Որսորդը հետապնդում է նրան։ Մի կերպ իրեն քարշ տալով եղնիկը հասնում է Ջերմուկի հանքային աղբյուրներին, նետվում ջուրը և, այ քեզ հրաշք, ջրից դուրս է գալիս բոլորովին առողջ ու ապաքինված և անմիջապես անհետանում անտառի խորքը։ Կյանքում ամեն ինչ տեսած փորձառու որսորդը ապշում է հասարակ ջրի կատարած հրաշքից և այդ օրվանից տարածվում է «Ջերմուկ» հանքային ջրի համբավը, իսկ հրաշք ջրի գաղտնիքը մարդկանց հասցրած եղնիկը դառնում է ժողովրդի սիրելին և Ջերմուկի քաղաքի խորհրդանիշը։ Եղնիկը նաև հայտնվել է Ջերմուկի զինանշանի վրա։

Coat of Arms of Jermuk.gif

Իմ Ջերմուկը

Ես ամեն ամառ  Ջերմուկ եմ գնում հանգստանալու: Մենք այնտեղ ամառանոց ունենք, և ես շատ ընկերներ ունեմ: Եղանակը շատ լավն է, այստեղի տեսարժան վայրերն էլ անկրկնելի են: Այստեղ շատ տուրիստներ են գալիս բուժվելու և հանգստանալու: Ինձ Ջերմուկը շատ է դուր գալիս, քանի որ շուրջ բոլորը սարեր են, օդը մաքուր է, այստեղի բանջարեղենի և մրգի մեջ յուրահատուկ համ կա, քանի որ հողը իր ամբողջ ջերմությունը նվիրել է նրանց: Այստեղ շատ հողամասեր կան, և հողագործները ամբողջ տարին խնամում են  և լավ բերք ստանում: Ջերմուկի հանքային ջրերը ճանաչում են գրեթե բոլորը, բայց հենց այստեղի ըմպելասրահի ջուրը հրաշքներ է գործում: Ամեն տարի Ջերմուկը ավելի է գեղեցկանում: Ձմռանը շատ ավելի գեղեցիկ է: Եղևնիները ամբողջովին սպիտակ են լինում: Սարերի վրա կարծես սպիտակ գորգ լինի:

Ամառային ընթերցանություն

Ես այս ամառային արձակուրդներին կարդացել եմ Ալեքսանդր Դյումայի «Կոմս Մոնտե Քրիստոն»։ Աշխարհի բոլոր գրքերից շատ այս գիրքն եմ սիրում։ Այս գիրքը Էդմոն Դանտեսի մասին է։ Նա նավապետի օգնական էր և շուտով պետք է դառնար նավապետ։ Նա ուներ սիրելի կին ում անունը Մերսեդես էր։ Մերսեդեսը շատ գեղեցիկ էր և խենթի պես սիրում էր Էդմոնին։ Էդմոնը ուներ թշնամիներ, որոնք դավադրութուն կազմակերպեցին նրա դեմ և նրանց նշանադրության օրը Էդմոնին ձերբակալեցին։ Դատավորը իր իսկ շահերի համար Էդմոնին ցմահ բանտարկեց։ Բանտում նա ծանոթացավ Աբբա Ֆարիայի հետ, ով շատ խելացի էր ահա նրա խոսքերից միքանիսը՝

► Միայն դժբախտությունն է բացահայտում մարդկային մտքի հարստությունները:

► Փիլիսոփայությունը չեն սովորում: Փիլիսոփայությունը ձեռք բերած գիտելիքների և այդ գիտելիքները կիրառող բարձր մտքի զուգորդությունն է: Փիլիսոփայությունն այն լուսաճաճանչ ամպն է, որի վրա Քրիստոսը ոտք դրեց երկինք համբառնելիս:

► Փիլիսոփայությունը չեն սովորում: Փիլիսոփայությունը ձեռք բերած գիտելիքների և այդ գիտելիքները կիրառող բարձր մտքի զուգորդությունն է: Փիլիսոփայությունն այն լուսաճաճանչ ամպն է, որի վրա Քրիստոսը ոտք դրեց երկինք համբառնելիս:

Աբբան «Կոմս Մոնտե Քրիստո» կղզում ուներ գանձեր։ Էդմոնը փախավ բանտից, իսկ Աբբան մահացավ։ Բոլորը կարծում էին, թե Էդմոնն էլ էր մահացել, բայց նա գտավ նրա գանձերը և դարձավ շատ հարուստ Կոմս Մոնտե Քրիստոն և իվերջո իր վրեժը լուծեց։ Ես խորհուրդ կտամ բոլորին կարդալ այս գիրքը, որովհետև դա անփոխարինելի հաճույք է։

Էդմոնի խոսքերից մի քանիսը՝

► Երջանկությունը կուրացնում է մարդուս ավելի, քան հպարտությունը:

► Մարդ միշտ շտապում է երջանիկ լինել, և ով շատ է տառապել, դժվարությամբ է հավատում իր երջանկությանը։