Նյուտոնի օրենքներ

Առաջին օրենք

Ամեն մի մարմին շարունակում է պահպանել դադարի կամ հավասարաչափ ուղղագիծ շարժման վիճակը, քանի դեռ հարկադրված չէ փոփոխել այդ վիճակը կիրառված ուժերի ազդեցությամբ։

Երկրորդ օրենք

Շարժման քանակի (իմպուլսի) փոփոխությունը համեմատական է կիրառված շարժիչ ուժին և տեղի է ունենում այն ուղղի ուղղությամբ, որով ազդում է ուժը։

Երրորդ օրենք

Ազդումը միշտ ունի հավասար և հակադիր հակազդում, այլ կերպ, երկու մարմինների փոխազդեցությունները միմյանց հավասար են և հակառակ ուղղված։ F 1,2 = F 2,1

Advertisements

Այցելություն Մանկավարժական համալսարան

Հինգշաբթի օրթ՝ նոյեմբերի 17-ին քիմիայի և ֆիզիկայի ընտրության գործունեության խմբող գնացինք Մանկավարժական համալսարան (ԵՊՄՀ)։ Շարունակել կարդալ

Թաբիի աստղը

Մեզանից 1480 լուսատարի հեռավորության վրա գտնվում է մի աստղ, որն իրեն այնպես է պահում, որ աստղագետները երբեք նման բան ուրիշ աստղերի մեջ չեն տեսել (Աստղային լուսատարին այն հեռավորությունն է, որ լույսն անցնում է մեկ տարվա ընթացքում շարժվելով մեկ վարկյանում 300 հազար կիլոմետր 1 վարկյան)։ Պատահական ժամանակահատվածներում նրա պայծառությունը կարող է նվազել 22 տոկոսով դա շատ շատ է, որպեսի հնարավոր լինի դրա միջոցով բացատրել աստղի և Երկրի միջև մոլորակի անցումով, որը կփակեր աստղից եկող լույսի ճանապարհը։ Աստղագետները երկար հետազոտությունից հետո պարզել են, որ մոլորակների անցումը չէր կարող այդ չափով փոփոխել աստղի պայծառությունը։ Պարզվեց որ այդ աստղը վերջին 100 տարիների ընթացքում բավականին խամրել է։ Այդ աստղի պաշտոնական անվանումն է «KIC 8462852», բայց ոչ պաշտոնապես նրան անվանում են «Թաբիի աստղ» կամ «Բոյաջյանի» աստղ, ով առաջին անգամ հայտնաբերել է այդ աստղը։

Այդ աստղի տարօրինակ վարքագիծը ձեռնոց է նետում բոլոր հայտնի բացատրություններին և ըստ Թաբետա Բոյաջյանի հնարավոր է, որ այդ աստղի վարքագիծը բացատրվի այդ աստղի մոտ գտնվող գեր զարգացած այլմոլորակային ցիվիլիզացիայի գործունեությամբ։ Ժամանակին գիտնական Դայսոնը գիտնականորեն հիմնավորել էր, որ հնարավոր է գերզարգացած ցիվիլիզացիաները իրենց աստղերի մոտ կառուցեին օղակատիպ մի կառույց աստղի շուրջ (աստղը գտնվում է կենտրոնում, իսկ օղակը ունի շատ հսկայական չափսեր) և այդ օղակաձև կառույցի միջոցով գերզարգացած այլմոլորակայինները մեծ քանակությամբ էներգիա հավաքել աստղից ինչպես նաև այնտեղ իրագործել այլ գործողություններ, օրինակ կառավարել աստղի վարքագիծը իրենց նպատակներին ծառայեցնելու համար։ Այդ օղակը ի պատիվ Դայսոնի անվանում են «Դայսոնի օղակ» կամ «Դայսոնի սվերա»։ Ըստ Թաբի Բոյաջյանի հնարավոր է, որ աստղի այդ տարօրինակ վարքագիծը պայմանավորված է ինչ որ գերզարգացած այլմոլորակային ցիվիլիզացիայի կառուցած Դայսոնի սվերայով։ Հենց ինքը Թաբին նշում է, որ հավանաբար կան այլ բացատրություններ տվյալ երևույթի բացատրության համար, որոնք կապված չեն այլմոլարակայինների հետ։ Հենց ինքան էլ առաջարկել է 7 հավանական բացատրութույններ չհաշված այլմոլորակայինների գոյության վարկածը։ Սակայն այդ ասղի հայտնաբերումից հետո ամբողջ գիտական աշխարհը բուռն կերպով սկսեց քնարկել այդ 7 տեսությունները։ Բազմաթիվ աստղադիտարանների, բազմաթիվ աստղագետներ, բազմաթիվ էնտուզիանսներ (հասարակ մարդիկ ովքեր աստղագետ չեն սակայն գնել են աստղադիտակներ և փորձում են դրանցով ուսումնասիրել տիեզերքը)։ Բուռն կերպով սկսեցին ուսումնասիրել «Թաբիի աստղը» արդյունքում բոլոր 7 վարկածներն էլ հերքվեցին, այսինքն այդ 7 վարկածներից ոչ մեկն էլ իրականում տեղի չի ունենում, այսինքն «Թաբիի աստղի» տարօրինակ վարքագիծը չի կարող բացատրվել «Թաբիի աստղի» վարքագիծը։ Միակ վարկածը որն առայժմ ոչ մի կերպ չի հաջողվում հերքվել մնացել է այլմոլորակայինների, «Դայսոնի սվերայի» վարկածն է։ Դեռ ավելի ընդամենը մի քքանի օր առաջ Սեթի ինսիտուտը որն իր մեջ ներառումէ բազմաթիվ աստղադիտարանների ցանց սփռված ամբողջ աշծարհով եմկ և պաշտոնապես զբաղվում է այլմոլորակայինների որոնումով հայտարարեց, որ ևս երկու աստղադիտարաններ միանում են առկա աստղադիտարանների ցանցին այդ աստղը ուսումնասիրելու համար։ Ինտրիգը մեծանում է։ Քանի որ բոլոր հավանական պատճառները աստղի տարաօրինակ վարքագիծը բացատրելու համար հերքվում են, իսկ գերցիվիլիզացիայի վարկածը հերքել չի հաջողվում ապա աստղագետների հույսը, որ կհայտնաբերեն այլմոլորակայիններ հույսը մեծանում է։ Բավականաչափ մեծ ֆինանսական միջավներ են հատկացվում հատուկ այդ աստղը ուսումնասիրելու համար։ Իսկ մեզ՝ հայերիս համար առավել հաճելի է, որ այդ սենսացիոն հայտնագործության հեղինակը հայազգի է։ Եթե հաստատվի, որ «Դայսոնի օղակը» իսկապես գոյություն ունի «Թաբի աստղի» մոտ ապա դա կլինի մարդկության մեծագույն հայտնագործություններից մեկը, իսկ Թաբին կարող է հույս ունենալ ամենալրջագույն մրցանակների բացառված չէ նաև Նոբելյան մրցանակի (արայժմ հայազգի Նոբելյան մրցանակակիր չկա, չնայած կան այլ հայազգի գիտնականներ որոնք բացառված չի որ կստանան Նեբելյան մրցանակ, օրինակ Յուրի Հավհաննիսյանը ում անունով արդեն Մենդելևի քիմիակն տարրեի աղուսյակում նոր տարր է ավելացել, որը կոչվում է Օգաննեսոն)։

Աղբյուրները՝

https://ru.wikipedia.org/wiki/%D0%97%D0%B2%D0%B5%D0%B7%D0%B4%D0%B0_%D0%A2%D0%B0%D0%B1%D0%B1%D0%B8

https://hy.wikipedia.org/wiki/%D5%85%D5%B8%D6%82%D6%80%D5%AB_%D5%80%D5%B8%D5%BE%D5%B0%D5%A1%D5%B6%D5%B6%D5%AB%D5%BD%D5%B5%D5%A1%D5%B6

Նյութեր

Похожее изображениеՆյութը որոշակի ծավալ զբաղցնող ատոմների համախումբ է՝ խիստ որոշակի կառուցվածքով, բաղադրությամբ, հատկություներով և զանգվածով օժտված: Նյութերը լինում են պարզ և բարդ:

Պարզ են կոչվում այն նյութերը, որոնք կազմված են մեկ տարրի ատոմներից: Պարզ նյութերն են՝ մետաղները և ոչ մետաղները:

Մետաղները բացի սնդիկից պինդ են, պլաստիկ են, ունեն մետաղական փայլ, ունեն ջերմա և էլեկտրահաղորդականություն: Վերջին շերտում ունեն չորսից քիչ էլեկտրոններ, որոնք կորցնելով առաջացնում են դրական իոններ:

Ոչ մետաղները, եթե պինդ են՝ փխրուն են, մեծ մասամբ հեղուկ կամ գազային նյութեր են, չունեն ջերմա և էլեկտրահաղորդականություն: Վերջին շերտում ունեն չորսից շատ էլեկտրոներ, պակաս էլեկտրոները վերցնելուց առաջացնում են բացասական իոններ:

Բարդ են կոչվում այն նյութերը, որոնք կազմված են երկու և ավելի տարրի ատոմներից: Բարդ նյութերն են՝ օքսիդները, թթուները, հիմքերը և աղերը:

Այն նյութերը, որոնք կազմված են երկու տարրի ատոմներից, որոնցից մեկը թթվածինն է, կոչվում են օքսիդներ: Օրինակ՝ BaO:

Այն նյութերը, որոնք կազմված են երկու տարրի ատոմներից, որոնցից մեկը ջրածինն է, կոչվում են թթուներ: Օրինակ՝ HCl:

Այն նյութերը, որոնք կազմված են 2-ից ավելի տարրի ատոմներից, որոնցից մեկը թթվածինն է, մյուսը ջրածինը, կոչվում են հիմքեր: Օրինակ՝ NaOH:

Այն նյութերը, որոնք կազմված են երկու տարրի ատոմներից, որոնցից մեկը ոչ թթվածինն է, ոչ ջրածինն է, կոչվում են աղեր: Օրինակ՝ NaCl:

Քիմիական ռեակցիաների տեսակները

Քիմիական ռեակցիաները բաժանվում են չորս տեսակների.

  1. Միացման
  2. Քայքայման
  3. Տեղակալման
  4. Փոխանակման

Միացման են կոչվում այն ռեակցիաները, որոնց գործընթացը ավարտելուց հետո մի քանի նյութից ստացվում է մեկ բարդ նյութ:

Մագնեզիումի այրում (լուսարձակում)- Միացման ռեակցիա

Քայքայման են կոչվում այն ռեակցիաները, որոնց գործընթացը ավարտելուց հետո մեկ բարդ նյութից ստացվում է մի քանի նյութ:

Ամոնիումի բիքրոմատի (հրաբուխ)- Քայքայման ռեակցիա

Մալախիտի քայքայում- Քայքայման ռեակցիա

Տեղակալման ռեակցիաները կատարվում են պարզ և բարդ նյութերի միջև, որտեղ պարզ նյութի ատոմները տեղակալվում են բարդ նյութի ատոմներից որևէ մեկում:

Պղնձի սուլֆատ-Տեղակալման ռեակցիա

IMG_2300.JPG

Փոխանակման ռեակցիաները կատարվում են երկու բարդ նյութերի միջև, որտեղ նրանք փոխանակվում են իրենց բաղադրիչ մասերով:

Նատրիումի կարբոնատ- Փոխանակման

Նյութերի դասակարգումը

  1. Հետևյալ նյութերը տեղադրեք աղյուսակի մեջ և անվանեք՝ SO2, Na2SO4, HCl, AlCl3, Ba(OH)2, Zn(NO3)2, P2O5, H3PO4, Na2O, CaCO3, Fe(OH)3, MgO, FePO4:
Օքսիդ Թթու Հիմք Աղ
SO2- Ծծումբի օքսիդ HCl- Քլորաջրածնական թթու Ba(OH)2— Բարիումի հիդրօքսիդ Na2SO4-Նատրիումի սուլֆատ
P2O5- Ֆոսֆորի օքսիդ H3PO4-Ֆոսֆորական թթու Fe(OH)3-Երկաթի հիդրօքսիդ AlCl3- Ալյումինի քլորիդ
Na2O-Նատրիումի օքսիդ Zn(NO3)2-Ցինկի նիտրատ
MgO-Մագնեզիումի օօքսիդ CaCO3-Կալիումի կարբոնատ
FePO4-Երկաթի ֆոսֆատ
  1. Կազմել հետևյալ նյութերի բանաձևերը:

Ծծմբական թթու – H2SO4

Ալյումինիումի սուլֆատ – Al2SO4

Ազոտի (v) օքսիդ – N2O5

Երկաթի (III) սուլֆատ – Fe2SO4

Երկաթի (II) ֆոսֆատ – Fe3PO4

Կալցիումի օքսիդ – CaO

Կալցիումի հիդրօքսիդ – Ca(OH)2

Կալցիումի քլորիդ – CaCl2

Մագնեզիումի կարբոնատ – MgCO3

Բարիումի օքսիդ – BaO

Բարիումի հիդրօքսիդ – Ba(OH)2

Բարիումի ֆոսֆատ – Ba3PO4

Երջանկությունս նման է․․․

Երջանկությունս նման է Լուսնին։ Մենք Լուսինը տեսնում ենք լուսավոր և պայծառ մինչ դեռ նա լույսի պաշար չունի։ Ես նույնպես հասարակությանը ներկայանում եմ լուսավոր և պայծառ, բայց հոգուս խորքում տխուր եմ։ Պատճառները շատ քիչ են տխրելու համար սակայն այն իր հաստատուն տեղն ունի հոգումս։ Բայց եթե ես կարող եմ առանց պատճառ տխրել ինչու՞ չեմ կարող առանց պատճառ ուրախանալ։ Ինչպես արևի շողերն են Լուսնին լույս տալիս այնպես էլ իմ սիրելիները ինձ ուրախություն են տալիս։ Ապոլոն 11֊ի անձնակազմը առաջին անագամ ոտք դրեց լուսնի վրա, որն իր հետ բերեց հեղափոխություն գիտության համար։ Մի այդպիսի հեղափոխություն էլ եկավ և ոտք դրեց իմ սրտի վրա իր հետ բերելով լույսի և երջանկության մի մեծ պաշար։ Իրոք որ Լուսինն իմ երջանկության պատկերն է, քանի որ նրան նայելուց ակամայից ժպտում եմ։ Ինձ երբեմն թվում է, որ Լուսնի գեղեցկությունը ոչ ոք չի նկատում։ Եվ ես ուզում եմ բոլորին հարցնել միթե՞ նա գեղեցիկ չէ, միթե՞ նա աննման չէ, միթե՞ նա յուրահատուկ և հարազատ չէ։ Ոչ պարզապես ես իմ տխրությունը ամփոփել եմ Լուսնի մեջ և ինձ թվում է, որ նա անտեսված է ինչպես իմ տխրությունը։ Երբեմն պարզապես ուզում եմ հայտնվել Լուսնի վրա և այնտեղից տեսնել այս աշխարհը և միգուցե այդ դեպքում կհասկանամ տխրությանս պատճառը։ Եվ այդ ժամանակ իմ երջանկությունը լիարժեք կլինի։