Գործնական քերականություն

Առաջադրանք

Կետերի փոխարեն փակագծում դրված բայերը գրի՛ր պահանջված ձևով:
Այդ նամակը կարդալիս նա գունատվեց: (կարդալ — ե՞րբ)
Այդ տունը կառուցելիս սպասում էր որդու վերադարձին: (կառուցել — ե՞րբ)
Չգիտես ինչու, վախենում էր իր վերջին կամուրջը մինչև վերջ կառուցելուց: (կառուցել — ինչի՞ց)
Ականջները խշշում էին ամբողջ օրն այդ աղմուկը լսելուց: (լսել — ինչի՞ց)
Վիրավորվել էր ընկերոջ՝ առանց պատճառի հետ դառնալուց: (դառնալ — ինչի՞ց)
Հիվանդանալիս միշտ էլ նիհարում է: (հիվանդանալ — ե՞րբ):

Advertisements

Ձմեռային ճամբար, երրորդ շաբաթ

Մենք արդեն ձմեռային ճամբարի երրորդ շաբաթում ենք և օրը ինչպես միշտ սկսվեց երգով, պարով։ Հետո մեր սենյակում նորեկների և նաև ինչու չէ մեզ համար Միշ Բուշը նորից ցույց տվեց ստուգատեսները և նոր գնահատման կարգը։ Ինձ շատ դուր եկավ այդ միտքը, քանի որ այդ դեպքում ավելի ճիշտ կլինի գնահատումը։ ժամը՝ 10․00-11.00 մեզ մոտ վարպետության դաս էր Խաչիկ Բարզեգարի հետ, ով համակարգչի դիզայներ էր։ Նա մեզ բացատրեց, թե ինչպես է կառուցված համակարգիչը և ինչպես է այն աշխատում։ Վարպետության դասից հետո, մենք նայում, քնարում և գնահատում էինք Դիջիթեքին ներկայացված նյութերը։ ՄԵզ հյուր էր եկել ընկեր Ալլան։ Մենք խոսեցինք տարբեր թեմաներից, բայց ի վերջո եկանք ընդհանուր հայտարարի և որոշեցինք սկսել նոր նախագիծ։ Ընդիմիջեցինք հետո, մեզ մոտ դասարանական հավաքույթ էր, քանի որ ճամբարային օրերին հազվադեպ էինք դասարանով հավաքվում։16215528_1824196157839050_1257161790_n 16215869_1824196204505712_887088568_n 16215934_1824196037839062_578667928_n 16216268_1824195834505749_1994027955_n 16216414_1824196014505731_1845818106_n 16244152_1824195857839080_380339700_n 16244361_1824196054505727_876299289_n 16295166_1824195844505748_1462653644_n

Ճամբարի երրորդ օրը մեր ջոկատում

Այսօր ընդհանուր պարապմունքին մեզ հյուր էր եկել Տիար Բլեյանը։ Նա հայտարարեց երեք ստուգատեսների մասին, որոնք արդեն մեկնարկել են։ Երգել, պարելուց հետո մեր ջոկատով հավաքվեցինք, հստակ իմացանք մեր օրվա անելիքները և շտապեցինք տեխնոլոգիայի, որտեղ մեզ սպասում էր ընկեր Թամարը։ Մի քանի հոգի պատրաստեցին թղթյա պայուսակներ, իսկ Արմանը համակարգչային ծրագրով էր աշխատում։ Քիչ անց նրան միացավ մեր դպրոցի և մեր ջոկատի նոր Սեբաստացին, որի անունը ևս Արման էր։ Նա նոր է եկել մեր դպրոց, բայց արդեն հասցրել ենք մտերմանալ և ընկերանալ։ Հետո բարձրացանք մեր սենյակ, որտեղ Միս Բուշը նորեկներին բացատրեց Դիջիտեքի մասին և ցույց տվեց հայտագրվելու ձևը և պահանջները։ Միս Բուշի և մեր ջոկատի մի քանի անդամ գնացին ընկեր Գնելի մոտ մեր նախագիծը ավարտելու։ Մենք կարգի էինք բերում մեր բլոգները, իսկ Արմանը մյուս Արմանին օգնում էր բլոգ ստեղծել և օգտվել դրանից։ Ընդմիջումից հետո հավաքվեցինք խեցեգործարանում, մեզ հետ նաև մի աղջիկ կար ով նոր էր մեր դպրոցում։ Ընկեր Մովսեսը նրանց համար բացատրեց կավով աշխատելու ձևը, մենք էլ օգնեցինք նրանց պատրաստել նրանց առաջին աշխատանքներ կավով։

thumbnail_15942329_1818517868406879_1967419633_n thumbnail_15970356_1818517948406871_539044577_n thumbnail_image-0-02-05-5c3b81fca20cdebd8b98a67265f076baedd6b0f1baa77487d801f0b0f88e7a3c-v

Ձմեռային ճամբար

Հունվարի 23

9:00-9:30-Առավոտյան ընդհանուր պարապմունք

9:30-10:00-Ստուգատեսային աշխատանքների դիտում, քննարկում, գնահատում (Դիջիթեք)

10:00-11:00-Մասնակցություն վարպետության դասին.

Ծրագրում․

  • համակարգչի տեխնոլոգիական կառուցվածքը
  • Adobe Illustrator, CorelDraw

11:00-12:30-Ստուգատեսային աշխատանքների դիտում, քննարկում, գնահատում (Դիջիթեք)

12:30-13:00-Ընդմիջում

13:00-14:00-Ստուգատեսային աշխատանքների դիտում, քննարկում, գնահատում (Բնագիտատեխնիկական)

Հունվարի 24

9:00-9:30-Առավոտյան ընդհանուր պարապմունք

9:30-10:00-Ստուգատեսային աշխատանքների դիտում, քննարկում (Դիջիթեք)

10:00-11:00-Վարպետության դաս

  • բիզնեսի տարածումը սոցիալական ցանցերի միջոցով

11:00-12:30-Ստուգատեսային աշխատանքների դիտում, քննարկում, գնահատում (Բնագիտատեխնիկական)

12:30-13:00-Ընդմիջում

13:00-14:00-Ստուգատեսային հայտերի լրացում, ստուգատեսային նյութերի ամփոփում

Հունվարի 25

9:00-9:30-Առավոտյան ընդհանուր պարապմունք

9:30-14:00-Մասնակցություն մարզական ստուգատեսին՝ այցելություն Ջրվեժի արգելոց

 

Հունվարի 26

9:00-9:30-Առավոտյան ընդհանուր պարապմունք

10:00-11:00-Վարպետության դաս

  • պատկերապատման (կոմիկսի) արվեստ

11:00-12:30-Ստուգատեսային աշխատանքների դիտում, քննարկում (Բնագիտատեխնիկական)

12:30-13:00-Ընդմիջում

13:00-14:00-Ստուգատեսային հայտերի լրացում, ստուգատեսային նյութերի ամփոփում

Հունվարի 27

9:00-9:30-Առավոտյան ընդհանուր պարապմունք

9:30-12:30-Ստուգատեսային աշխատանքների դիտում, քննարկում

12:30-13:00-Ընդմիջում

13:00-14:00-Վարպետության դաս

  • մեդիամանիպուլյացիաներ և ապատեղեկատվություն
  • ի՞նչպես լինել ավելի գրագետ մեդիա սպառող:

Երրորդ շաբաթ

Օր երրորդ (25.01.2017)

Այս օրվան մեր ջոկատը երկար էր սպասել, քանի որ պետք է այցելեինք Ջրվեժ։ Անհամբեր անցկացրեցինք «Առավոտյան ընդհանուր պարապմունքին» հատկացված 30 րոպեն։ Դե արդեն պետք է շարժվեինք։ Մեզ հետ վերցրեցինք դահուկներ և սահնակներ։ Երբ հասանք արագ բարձրացանք։ Ամենահամարձակները առաջինը սահեցին։ Ես սկզբում վախենում էի, բայց հետո, երբ սովորեցինք մեզ զգում էինք Օլիմպիական չեմպիոններ։ Ժամանակը աննկատ անցավ։ Երևի թե այս օրը դեռ շատ կհիշենք։

Օր երկրորդ (24.01.2017)

Օրը սկսվեց «Առավոտյան ընդհանուր պարապմունքով»: Մենք գնացինք Վարպետության դասի: Վարպետության դասը վարում էր Իննա Դանիելյանը: Նա պատմում էր բիզնեսի տարածումը սոց. ցանցերի միջոցով: Բարձրացանք դասարան և ընկեր Ալլայի հետ սկսեցինք մեր նախագիծը: Բաժանվեցինք խմբերի և ամեն խմբի բաժին հասավ մեկ նամակ։ Նամակները քնարկեցինք, վերլուծեցինք։ Երբ վերջացրեցինք ներկայացրեցինք մեր նամակները մյուս թիմին: Ընդմիջեցինք և գնացինք հանդիպման մ Անի Խաչիկյանի հետ: Նա շատ անմիջական և խելացի էր։

Օր առաջին (23.01.2017)

Մենք արդեն ձմեռային ճամբարի երրորդ շաբաթում ենք և օրը ինչպես միշտ սկսվեց երգով, պարով։ Հետո մեր սենյակում նորեկների և նաև ինչու չէ մեզ համար Միշ Բուշը նորից ցույց տվեց ստուգատեսները և նոր գնահատման կարգը։ Ինձ շատ դուր եկավ այդ միտքը, քանի որ այդ դեպքում ավելի ճիշտ կլինի գնահատումը։ ժամը՝ 10․00-11.00 մեզ մոտ վարպետության դաս էր Խաչիկ Բարզեգարի հետ, ով համակարգչի դիզայներ էր։ Նա մեզ բացատրեց, թե ինչպես է կառուցված համակարգիչը և ինչպես է այն աշխատում։ Վարպետության դասից հետո, մենք նայում, քնարում և գնահատում էինք Դիջիթեքին ներկայացված նյութերը։ ՄԵզ հյուր էր եկել ընկեր Ալլան։ Մենք խոսեցինք տարբեր թեմաներից, բայց ի վերջո եկանք ընդհանուր հայտարարի և որոշեցինք սկսել նոր նախագիծ։ Ընդիմիջեցինք հետո, մեզ մոտ դասարանական հավաքույթ էր, քանի որ ճամբարային օրերին հազվադեպ էինք դասարանով հավաքվում։

Երկրորդ շաբաթ

Օր հինգերորդ (20.01.2017)

«Առավոտյան ընդհանուր պարապմունքից» հետո մենք մասնակցեցինք կլոր սեղանի։ Հետո Միս Բուշը մեր ջոկատից 2 աղջկա հետ գնացին խանութ գնումներ կատարելու, քանի որ մենք պետք է պիցա պատրաստեինք։ Պիցան անմահական էր ստացվել երևի թե պատճառն այն էր, որ պատրաստել էինք լավ տրամադրությամբ և սիրով։ Ճիշտ է պիցան շատ համեղ էր, բայց պետք էր շտապել, քանի որ դեռ պետք է մասնակցեինք համերգին։

Օր չորորդ (19.01.2017)

Այսօր ինչպես միշտ մասնակցեցինք «Առավոտյան ընդհանուր պարապմունքին։ Դասարանում երկար քնարկեցինք մեր անցած և սպասվող անելիքները։ Հետո սկսեցինք խաղալ տարատեսակ խաղեր, որոնք և ուսուցողական էին և ժամանցային։

Օր երրորդ (18.01.2017)

Ընդհանուր պարապմունքից հետո մեր դասարանում քնարկեցինք մեր օրվա անելիքները, հետո մասնակցեցինք Միջին դպրոցի կլոր սեղանին։ Կլոր սեղանը հետաքրքիր էր, բայց ամենից շատ ինձ դուր եկավ 6֊րդ դասարանի Նանեի կատարումը։ Կլոր սեղանից հետո խաղում էինք, կարճ ժամանակ անց գնացինք պարի, որտեղ մեզ հետ էին նաև 6-րդ դասարանցիները։ Շատերը նոր էին սովորում «Իշխանանց պարը»։ Շատ լավ անցավ մեր պարի դասաժամը, բայց պետք էր շտապել մեզ սպասում էին Գեղարվեստի դպրոցում, կլոր սեղանին մասնակցելու համար։

Օր երկրորդ (17.01.2017)

«Առավոտյան ընդհանուր պարապմունքին» պարել, երգելուց հետո մեր սենյակում քնարկեցինք և փորձեցինք լուծել տրամաբանական խնդիրներ։ Հետո ամբողջ ջոկատով խաղում էինք «Դե Խաղա»։ Այս խաղը շատ լավն էր և մեզ ստիպեց երկար ծիծաղել։ Հետո արագ ընդմիջեցինք և շտապեցինք Հարավային դպրոց, որտեղ մասնակցեցինք կլոր սեղանին, որը երեխաների նոր հմտությունների և անհատական բլոգներին էր վերաբերվում։ Հաճելի զրույցով հասանք դպրոց և գնացինք հրաձգության։

Օր առաջին (16.01.2017)

Այսօր ամեն օրվա պես մասնակցեցինք «Առավոտյան ընդհանուր պարապմունքին»։ Այսօր որոշեցինք մի նախագիծ սկսել, որին ես մեծ հավանություն եմ տալիս, քանի որ աստղագիտության մեծ սիրահար եմ։ Նախագիծը նրանում էր, որ մենք մեր իսկ աստղադիտարանի համար պետք է ֆիլմ թարգմանեինք անգլերենից։ Ֆիլմը ինձ շատ հետաքրքրեց, չնայած նախկինում շատ էի նմանատիպ ֆիլմեր դիտել։ Հետո որոշեցինք միասնական խաղ խաղալ։ Ընդմիջումից հետո մասնակցեցինք կրտսեր դպրոցների պատրաստած համերգին։

Առաջին շաբաթ

Օր հինգերորդ (13․01.2017)

Ճամբարային չորորդ օրը մյուսների նման սկսեցին «Առավոտյան ընդհանուր պարապմունքով»։ Հետո մեր ջոկատով պատրաստվում էինք ինտելեկտուալ խաղի և համացանցից, գրքերից տրամաբանական խնդիրներ էինք գտել և փորձում էինք պատասխանել։ Այսօր մենք էինք խոհանացի պատասխանատուն և արդեն նախապատրաստել էինք պատրաստել կեքս։ Ի դեպ շատ համեղ էր ստացվել և րոպեների ընթացքում սպառվեց։ Հետո մեզ մոտ ընդմիջում էր, բայց քանի որ մեր կեքսերը շատ համեղ և հագեցնող էր ընդմիջման կարիք չունեինք և որոշեինք մեր ջոկատով բարձրանալ մեր սենյակ և «Դե Խաղա» խաղալ։ Հետո մենք գնացինք խեցեգործարան։ Ես Աննան և Մանեն գնացինք ընկեր Անի մոտ բատիկայի ներկերով կտորի վրա նկարելու, իսկ մյունսերը աշխատում էին ընկեր Մովսեսի մոտ կավագործությամբ։ Այդ ժամանակ մեր դպրոցում հյուր էր ՀՀ մշակույթի նախարարը։ Մենք բարձրացանք Մարմարյա սրահ մասնակցելու Մեդիա ուրբաթին։

Օր չորորդ (12․01.2017)

«Առավոտյան ընդհանուր պարապմունքի» ավարտվելուց հետո հավաքվեցինք և առանց ժամանակ կորցնելու շարժվեցինք դեպի Ագարակ։ Երբ մտանք Ագարակ շները սկսեցին հաչալ և սկզբում շատ էի վախենում։ Այնտեղ կար մեկ պոնի և երկու ձի։ Ձիերի անունները ինձ շատ էին դուր եկել, մեկի անունը Բոմ էր, մյուսինը՝ Խզբզ, իսկ պոնիինը Բոմի։ Երեքն էլ շատ լավն էին, բայց մեզ թույլ տվեցինք մոտենալ և խնամել միայն Բոմին։ Եթե անկեղծ ես այդպես էլ համարձակություն չունեցա մոտենալ ձիերին։ Բայց մյուս աղջիկները խնամեցին ձիերին, բայց միայն Աննան համարձակվեց մաքրել նրա խուցը։ Երբ աղջիկները զբաղված էին Բոմին խնամելով այդ ընթացքում Ընկեր Լուսինեն պատմեց ձիերի խնամքի մասին թե քանի տարի են ապրում, ինչ պայմաններում պետք է լինեն և այլն։ Եվ ամենակարևորը ընկեր Լուսինեն պատմեց Ձիասպորտի հետագա անելիքների մասին։ Երբ լիովին բավարարված էինք  գնացինք դպրոց, ավելի կոնկրետ խեցեգործարան։

Օր երրորդ (11.01.2017)

Այսօր «Առավոտյան ընդհանուր պարապմունքից» հետո մեր ջոկատով հավաքվեցինք, հստակ իմացանք մեր օրվա անելիքները և գնացինք Ընկեր Թամարի մոտ։ Այտեղ պատրաստեցինք թղթյա պայուսակներ, իսկ 2 Արմանները համակարգչային ծրագրով գեղեցիկ պատկեր ստացան։ Հետո մեզ մեր ջոկատավար Միս Բուշը ցույց տվեց ինչպես հայտագրվել Հանրակրթական Դիջիտեք 2017֊ին։ Մեր ջոկատից մի քանի հոգի Միս Բուշի հետ գնացին մեր նախագիծը ավարտելու, իսկ մենք սկսեցինք կարգի բերել մեր բլոգները, իսկ մեր դասարանի Արմանը օգնեց մյուս Արմանին բլոգ բացելու հարցում։

Օր երկրորդ (10.01.2017)

Ճամբարի երկրորդ օրը սկսվեց «Առավոտյան ընդհանուր պարապմունքով»։ Հետո մեր ջոկատով հավաքվեցինք, որպեսի վերջնականապես որոշենք, թե ինչպիսին է լինելու մեր նախագծի երկրորդ մասը։ Մենք օգնություն խնդրեցինք ընկեր Գնելից։ Իմ կարծիքով նախագծի արդյունքը հրաշալի է լինելու։ Գրեթե ամեն ինչ պատրաստ էր, մնացել էին միայն մի քանի շտկումներ ռոբոտների տեսքով, որոնց պատասխանատվությունը ընկեր Գնելը իր վրա էր վերցրել։ Վաղն արդեն կգար ընկեր Մարինեն և կնկարահաներ մեր նախագիծը։ Հետո մեզ մոտ մարզական ժամն էր և մենք գնացինք հրաձգության մարզումների։ Մեզ հետ նաև կաին այլ ջոկատականեր, որոնք առաջին անգամ էին հրաձգարանում և մենք նրանց սովորեցրեցինք կրակել։ Ընդմիջումից հետո սկսեցինք տրամաբանական խնդիրներ լուծել, որոնց նման պետք է պատրաստեինք գալիք ինտելեկտուալ խաղի համար։

Օր առաջին (09.01.2017)

Ճամբարային առաջին օրը երևի թե ամենալավն ու անկրկնելին է։ 2017 թվականի ճամբարը ևս բացարություն չէր։ Այն անցավ շատ լավ և մենք համոզվեցինք, որ ճիշտ ընտրություն ենք կատարել ջոկատ ընտրելուց, քանի որ և մեր ջոկատի երեխաները և ջոկատավարը շատ լավն են։ Ջոկատում որոշ երեխաների չէինք ճանաչում, բայց ծանոթացանք և շատ լավ ընկերներ դարձանք։ Օրը սկսեցինք «Առավոտյան ընդհանուր պարապմունքով», որի մեջ նեռարված էր պարատուն և հաճելի ձմեռային տրամադրոթյամբ երգեր։ Երգ արդեն բոլորս հավաքվել էինք մեզ հատկացված սենյակում, նախ Միս Բուշը մեզ համառոտ ներկայացրեց մեր ջոկատի անելիքները։ Ժամանակ չկորցնելով անցանք մեր նախագծին (eTwinning-յան նախագիծ “The Eouropean Chain Reaction”), որի առաջին մասն արդեն արված էր։ Մենք դիտեցինք մյուս երկրների ներկայացրած աշխատանքները։ Քանի որ դեռ ժամանակ ունեինք որոշոցինք հետաքրքիր խաղեր խաղալ։ Հետո մեզ սպասում էին խեցեգործարանում, որտեղ ևս շատ հետաքրքիր անցավ ժամանակը։