Լոնդոնի և լոզամի կոնֆերանսներ

Լոնդոնի կոնֆերանսը տեղի է ունեցել 1921 թվականի փետրվարի 21֊ից մինչև մարտի 14֊ը։ Կոնֆերանսին մասնակցել ենք Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան, Իտալիան, Բելգիան, Ճապոնիան, Հունաստանը, Գերմանիան և Թուրքիան։Լոզանի կոնֆերանսում Ֆրանսիայի և Իտալիայի առաջարկով քննարկվեց նաև 1920 թ․ Սևրի հաշտությա պայմանագրի վերանայման հարցը։ Անգլո-ֆրանսիական ներկայացուցիչների հետ գաղտնի գործարքի մեջ մտած Թուրքիան մերժեց հայերի բոլոր պահանջները, իսկ Լոնդոնի կոնֆերանսում բավարարվեց Արևելյան նահանգների սահմաններում «Հայկական ազգային օջախ» ունենալու իրավունքի անորոշ ձևակերպմամբ, որը նույնպես չընդունեց թուրքական պատվիրակությունը: Այդպիսով, Սևրի պայմանագրում նախատեսված հայկական «ազատ և անկախ» պետության գաղափարը փոխարինվեց «ազգային օջախով», որը շուտով ամենևին պետք է ջնջվեր Լոզանի պայմանագրում։

Լոզանի կոնֆերանս 1922-23 թթ

Դա միջազգային կոնֆերանս էր Մերձավոր Արևելքի հարցով, Թուրքիայի դեմ անգլո ֊ հունական արշավանքի ձախողումից հետո։Տեղի է ուեցել 1922 թվականին նոյեմբերի 20-ից 1923 թվականի հուլիսի 24֊ը Լոզանում։ Մասնակցել են Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան, Իտալիան, Հունաստանը, Ճապոնիան, Ռումինիան, Հարավսլավիան, ԱՄՆ-ն (որպես դիտորդ) և Թուրքիան: Խորհրդային (ռուսներ-ուկրաինացիներ-վրացիներ) միացյալ պատվիրակությունը մասնակցել է միայն սևծովյան նեղուցների հարցի քննարկմանը: Լոզանի կոնֆերանսը ավարտվել է մի շարք փաստաթղթերի ստորագրմամբ, որոնց մեջ ամենակարևորը Լոզանի հաշտության պայմանագիրն էր, որով հաստատվեցին Թուրքիայի արդի սահմանները՝ փաստորեն փոխարինելով 1920 թ. Սևրի հաշտության պայմանագրին։ Վերացվեցին օտարերկրացիների տնտեսական ու քաղաքական արտոնությունները Թուրքիայում, հատուկ կոնվենցիայով թույլատրվեց առևտրային ու ռազմական նավերի ելումուտը սևծովյան նեղուցներով և այլն:

Լոզանի կոնֆերանսում քննարկվեց նաև Հայկական հարցը: Հայաստանի Հանրապետության պատվիրակությանը չթույլատրվեց պաշտոնապես մասնակցել կոնֆերանսին, քանի որ նա այլևս չէր ներկայացնում Հայաստանը, որտեղ հաստատվել էր խորհրդային իշխանություն: Այդուհանդերձ, Ազգային պատվիրակության հետ համատեղ կոնֆերանսին ներկայացվեց մի հուշագիր, որն առաջարկում էր Հայկական հարցի երեք հնարավոր լուծում՝ «Հայկական ազգային օջախի» ստեղծում ԱՄՆ-ի նախագահ Վ. Վիլսոնի սահմանագծած Հայաստանի տարածքում: Երևանի հանրապետության (այսինքն՝ Խորհրդային Հայաստանի) ընդարձակում՝ նրան կցելով Արևմտյան Հայաստանի մի մասը դեպի ծով ելքով, իսկ հակառակ դեպքում՝ Հայկական ազգային օջախի ստեղծում Կիլիկիայում:

Դեկտեմբերի 12-ի նիստում նախագահողը՝ Մեծ Բրիտանիայի արտգործնախարար լորդ Քերզոնը, անդրադառնալով Թուրքիայի ազգային փոքրամասնությունների պաշտպանության հարցին, խոսքը մասնավորեցրեց հայերի վրա։

Բայց թուրքական պատվիրակությունը վճռականորեն մերժեց Թուրքիայի տարածքում որևէ հայկական ազգային օջախ ստեղծելու գաղափարը։ Հաղթանակած Թուրքիան այսպես իր կամքն էր պարտադրում Անտանտի պետություններին: Մի վերջին անգամ Հայկական հարցը շոշափվեց 1-ին հանձնաժողովի 1923 թ. հուլիսի 17-ի նիստում և, վերածվելով «հայ գաղթականության» հարցի, փոխանցվեց Ազգերի լիգային։ Եվ արդեն կնքված պայմանագրում հիշատակություն անգամ չկար հայերի ու Հայաստանի մասին: Այդպիսով Թուրքիան ոչ միայն յուրացրեց Արևմտյան Հայաստանն ու Կիլիկիան, այլև «ագիտատորներից» պաշտպանվելու պատրվակով մերժեց բազմահազար տարագիր արևմտահայերի վերադարձը հայրենի երկիր: Պայմանագրի 42-րդ հոդվածով թուրքական կառավարությունը պարտավորվում էր «պաշտպանություն ցույց տալ» Թուրքիայի ազգաին փոքրամասնությունների աղոթարաններին, գերեզմանոցներին ու կրոնական մյուս հաստատություններին:

 

 

Advertisements

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

w

Connecting to %s