Զանգու, բանաստեղծություներ

Հատված Եղիշե Չարենցի «Գանգռահեր տղան» բանաստեղծությունից

Քայլում են նրանք շոսսեով, հետո
Կտրելով այդ լայն, ասֆալտե շոսսեն`
Անցնում են ահա այն ձորի մոտով,
Ուր աղմկաձայն Զանգուն է հոսում:

Զանգուն է հոսում ներքևում զվարթ,
Հստակ ջրերով անվերջ կարկաչում,
Իսկ այնտեղ ահա — մի հին ցանկապատ
Ու քարեր՝ ընկած կանաչի միջում: —

 

 

Advertisements

Զանգու

Հրազդանը (նաև՝ Իլդարունի, Զանգու), գետ է Հայաստանի Հանրապետությունում, Արաքսի ձախ վտակը։ Գետի անվանումն առաջին անգամ հանդիպում է հին հայկական հեղինակների՝ մասնավորապեսՍեբեոսի (Հուրազդան տեսքով) և Մովսես Խորենացու մոտ (ավելի հին, Հրազդան): Ունի 141 կմ երկարություն։ Ավազանի մակերեսը 2650 կմ² է (առանց Սևանա լճի)։ Այն սկիզբ է առնում Սևանա լճից, հոսում հարավ-արևմտյան ընդհանուր ուղղությամբ, անցնում Գեղարքունիքի, Կոտայքիմարզերով, Երևան քաղաքով, Արարատի մարզով ու թափվում Արաքսը։

Վերին հոսանքում մոտ 20 կմ հոսում է դեպի արևմուտք՝ այդ ընթացքում առաջացնելով գալարներ, միջին հոսանքում անցնում է նեղ ու խոր (120-150 մ) կիրճով, ստորին հոսանքում ուղղվում է դեպի հարավ-արևելք, դուրս գալիս Արարատյան դաշտ, դառնում հանդարտահոս ու ծովի մակարդակից 820 մ բարձրության վրա լցվում Արաքսը։ Գետի ընդհանուր անկումը կազմում է 1100 մ։ Բնական պայմաններում Հրազդանի սնումը 62.5%-ով ստորերկրյա է, հորդացումը՝ գարնանային, վարարումները՝ ամռանն ու աշնանը։ Ջրի տարեկան միջին ծախսը 22.6 մ³/վրկ է, առավելագույնը՝ 138 մ³/վրկ, նվազագույնը՝ 9 մ³/վրկ, տարեկան հոսքը 712 միլիոն մ³։ Հրազդանի վրա կառուցվել են Սևանի, Աթարբեկյան, Գյումուշի, Արզնիի, Քանաքեռի, Երևանի ՀԷԿ-երը, մի շարք ջրանցքներ,

Հայ֊վրացական կամուրջներ

Այսօր, ապրիլի քսանյոթին «Հայ֊վրացական կամուրջներ» և «Հանրակրթական Էկոտուր 2017֊ի» նախագծերի շրջանակներում մի խումբ սեբաստացիներով մեր վրաց ընկերների հետ (ոմանք էլ ծագումով հայ էին և մասամբ հայերեն խոսում էին) այցելեցինք «Երևանի Նոյ գինու գործարան»։  Տարածքը միանգամից գրավեց և մեզ և մեր վրաց ընկերներին, քանի որ ամեն ինչ շատ խնամված էր և գեղեցիկ։ Ներսում մեզ պատմեցին գործարանի կյանքի մասին։ Գործարանը հիմնադրել է Ներսես Թաիրյանը։ Որոշ ժամանակ անց այն վաճառել է Նիկոլայ Շուստովին։ Ամեն ինչ շատ հետաքրքիր էր, բայց մեկտեղ զարմանալի։ Մեզ ցույց տվեցին գործարանին հանձնված մրցանակները, ամենահին գինիները և այլն։ Ուսուցիչներին հյուրասիրեցին գինի և կոնյակ։ Հետո շարժվեցինք դեպի Սուրբ Սարգիս եկեղեցի Ճանապարհին մեր հյուրերից մի քանի աղջիկներ մեզ համար երգում էին «Սոնա յար» երգը։ Մենք արդեն ընկերացել էինք նրանց հետ։ Հիմնականում մենք Ջուլիին էին ուղեկցում։ Նրա ընկերները մյուս խմբում էին, նա էլ իրեն միայնակ էր զգում։ Մենք ընկերացանք, նրան պատմեցինք մեր դպրոցի մասին, երբեմն֊երբեմն ծանոթեցնում էինք հայկական շենքերին և նրանց պատմությանը։ Զրույցի ընթացքում Ջուլին շատ հայերն բառեր սովորեց։ Վերջում տեսանք Հրազդան գետը և վերադարձանք դպրոց։

Թթուների և հիմքերի փոխազդեցությունը հայտանյութերի հետ

Հայտանյութերը`դրանք օրգանական ներկեր են,որոնք ցույց են տալիս հիմքի կամ թթվի առկայությունը լուծույթում:
Փորձ 1.Թթուների  փոխազդեցությունը  հայտանյութերի (ինդիկատորների) հետ:

Փորձի  նկարագրում`          Աղաթթվի  ջրային  լուծույթը  լցրեք  երեք  փորձանոթների   մեջ  3-4մլ  չափով ,առաջինի  մեջ  իջեցրեք  լակմուսի  թուղթ  կամ  լցրեք  մի  քանի  կաթիլ  լակմուսի  լուծույթ , երկրորդի  վրա  ավելացրեք  մի  քանի  կաթիլ  ֆենոլֆտալեինի  լուծույթ,երրորդի  վրա  մի   Շարունակել կարդալ

Իմ Աբովյանը

Ուսումնասիրության պլան

Թեմա: Իմ Խաչատուր Աբովյանը

Նպատակը և խնդիրները: Նպատակն է ճանաչել, սիրել և գնահատել Խաչատուր Աբովյանին։

Ուսումնասիրության ընտրանք: Ուսումնասիրությանը կմասնակցի 30 հոգի՝ 10 տարեկանից սկսած:

Գործիքներ: Ձայնագրիչ, ֆոտոխցիկ, հարցաթերթիկ։

Ժամանակահատված: ապրիլի 25 ֊ միայիսի 05

Հարցեր

1․ Ո՞վ է Խաչատուր Աբովյանը։

2. Աբովյանի ո՞ր ստեղծագործություններն եք կարդացել:

3. Մասնակցո՞ւմ եք Զանոգու նախագծին:

4. Քանի՞ լեզվով է ստեղծագործել։

5. Որո՞նք են Աբովյանի հայտնի խոսքերը։

6. Աբովյանի մահվան հետ ի՞նչ վարկածներ կան։