Պատմական մայիս

Մայիսյան հաղթանակներ

Մայիս ամիսը հայ ժողովրդի պատմության առանձնահատուկ, հաղթական ամիսներից մեկն է: 451 թվականի մայիսի 26-ին հայերը հավատի եւ գոյության ճակատամարտ են մղել Ավարայրում։ 1918 թվականի մայիսի 22-29-ին հաղթել են Սարդարապատում, Ապարանում, Վանաձորում, դրանց արդյունքում վերականգնվել հայոց պետականությունը։ 1945 թվականի մայիսի 9-ին խորհրդային զորքերի կազմում հայ զինվորականները մասնակից են դարձել ֆաշիստական Գերմանիայի կապիտուլիացիային։ 1992 թվականի մայիսի 8-ին հայկական զինված ուժերը ազատագրել են Արցախի միջնաբերդ Շուշին եւ բեկում մտցրել Արցախյան պատերազմումՙ դնելով հայկական պատմական տարածքների ազատագրման գործի սկիզբը:

Ավետիս Ահարոնյան

Avetis Aharonian.jpg

Ավետիս Ահարոնյանը 1886 թ-ին ավարտել է Էջմիածնի Գևորգյան ճեմարանը, 1901 թ-ին` Լոզանի համալսարանը և Սորբոնի համալսարանի գրականության դասընթացները: Դեռևս ուսանելու տարիներին ծավալել է հայանպաստ գործունեություն. Հայկական հարցը ներկայացրել է եվրոպական գործիչներին: 1907 թ-ին Հաագայի խաղաղության խորհրդաժողովում, լինելով Հայկական պատվիրակության անդամ, հանդես է եկել Հայկական հարցի լուծման խնդրագրով: Անդամակցել է ՀՀԴ կուսակցությանը: Աշխատակցել է «Մուրճ» ամսագրին, «Հառաջ» և «Ալիք» թերթերին: Եղել է ուսուցիչ, 1907–09 թթ-ին՝ Թիֆլիսի Ներսիսյան դպրոցի տնօրեն: 1917 թ-ին ընտրվել է Հայոց ազգային խորհըրդի նախագահ, 1919 թ-ին՝ Հայաստանի առաջին հանրապետության (1918– 1920 թթ.) խորհրդարանի անդամ, ապա՝ նախագահ: 1919–20 թթ-ին Փարիզի հաշտության խորհրդաժողովում ղեկավարել է Հայաստանի Հանրապետության պատվիրակությունը: 
1920 թ-ին ստորագրել է Սևրի հաշտության պայմանագիրը, մասնակցել Լոնդոնի (1921 թ.) և Լոզանի (1922–23 թթ.) խորհրդաժողովներին: Հայ դատին վերաբերող իր խորհրդածություններն ամփոփել է «Սարդարապատից մինչև Սևր և Լոզան» (1943 թ.) գրքում:
1894 թ-ին «Մշակում» լույս է տեսել Ահարոնյանի «Լուրեր սահմանի այն կողմից» խորագրով հոդվածաշարը, որը նվիրված էր արևմտահայության կյանքին: Այնուհետև հրատարակվել են արևմտահայ գաղթականներին, ազգային-ազատագրական շարժմանը նվիրված նրա պատմվածքները («Խայ», «Ռաշիդ», «Խավարես, լուսի’ն», «Զարթի’ր, Աստվա’ծ», «Պատիվ», «Էլ մի աղոթիր», «Ջավո», «Արյունոտ թթխմոր» և այլն), որոնք ներառված են «Պատկերներ» (1899 թ.) և «Ազատության ճանապարհին» (1908 թ.) ժողովածուներում: 
1923 թ-ից Բոստոնի «Հայրենիք» ամսագրում և առանձին հատորներով լույս են տեսել Ահարոնյանի պատմվածքները, վիպակները, վեպերը, գրական, քաղաքական ուսումնասիրությունները:
1934 թ-ի փետրվարին Մարսելում ելույթի պահին նա կաթվածահար է եղել և այլևս չի ստեղծագործել:
Ահարոնյանի մի շարք գործերում նկատելի է խորհրդապաշտության ազդեցությունը («Արցունքի հովիտը», 1907 թ., «Լռություն», 1904 թ., «Սև թռչուն», 1910 թ.):
Ահարոնյանը գրել է նաև «Քրիստափոր Միքայելյան» (1926 թ.), «Իմ գիրքը» (1927–31 թթ.) երկերը, «Իտալիայում» (1903 թ.), «Շվեյցարական գյուղը» (1913 թ.) ուղեգրությունները և այլ գործեր: 
«Աշխարհի մեջ չկա մի ուրիշ ժողովուրդ, որ այնքա՜ն ուժգին, այնքա՜ն մտերիմ կերպով կապված լինի իր հողին, որքան հայը: Ես իմ ազգը չեմ համեմատում ոչ մեկ ազգի հետ, և  հայը ոչ մեկ ուրիշ ազգի առջև գլխարկը հանելու պետք չունի»:
Աղբյուրներ՝
Advertisements

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s