Ամառ 2017, ուս․ պլան

Ջոկատավար Լիլիթ Մադոյան

Մայիսի 29

  • 9:00-9:30 -Առավոտյան ընդհանուր պարապմունք
  • 9:30 -10:15- Միջին դպրոցի ճամբարային «Շրջիկ լրատու»
  • 10:30-12:30- հեծանվային սպորտ, գրական ընթերցումներ
  • 12:30-13:00 -ընդմիջում
  • 13:00-15:00- Լրագրական ակումբի դաս, օրվա լրատվության ամփոփում։

Մայիսի 30

  • 9:00-9:30 -Առավոտյան ընդհանուր պարապմունք, պարատուն
  • 9:30 -10:00- Միջին դպրոցի ճամբարային «Շրջիկ լրատու»
  • 10:00-11:00- համագործակցային նախագիծ Ռոբոտաշինության խմբի հետ․ որպես պատվիրատու՝ եռաչափ տպիչով կրծքազարդ ենք պատրաստում Լրագրողական ակումբի սովորողների համար
  • 11:00-12:30- գորգագործության դաս
  • 12:30-13:00 -ընդմիջում
  • 13:00-14:00-ֆիզկուլտ
  • 14:00- 15:00- Լրագրական ակումբի դաս, նախագծային աշխատանք բլոգներում, օրվա լրատվության ամփոփում։

Մայիսի 31

  • 9:00-9:30 -Առավոտյան ընդհանուր պարապմունք, պարատուն
  • 9:30 -10:30- սովորում եմ՝ սովորեցնելով նախագծով Միջին դպրոցի Լրագրական ակումբի սովորողների շրջայցը ճամբարային ջոկատներում, մեդիագրագիտության գիտելիքների փոխանցում
  • 10:30-11:30- ընդմիջում. սննդի կազմակերպումը որպես ինքնասպասարկում, տեխնոլոգիական կարողությունների դրսևորում-ցուցադրում
  • 11:30-13:30- հեծանվաերթ, ընթերցանության ժամ այգում-պուրակում
  •  13:00-14:00 — «Կինետուն»․ ֆիլմի դիտում-քննարկում:

Հունիսի 1

  • 08:45 -11:00- Ուսումնական ճամփորդություն. Վարպետության բաց դաս Զոհրաբ Հարոյանի հետ ԵՊՀ-ի Mass media գիտակրթական կենտրոնում

Ծրագրում՝

  1. Մեդիագրագիտության հմտություններ
  2. Նյութերի գրագետ կառուցում, լուսաբանում, ներկայացում։
  • 11:00-11:15- ընդմիջում
  • 11:15-12:00- համագործակցային նախագիծ Ռոբոտաշինության խմբի հետ․եռաչափ տպիչով կրծքազարդերի պատրաստման աշխատանքների ավարտ
  • 12:00-13:30 — հյուր Լրագրողական ակումբում
  • 13:30-14:00- նախագծային աշխատանքներ, օրվա լրատվության ամփոփում։

Հունիսի 2

  • 9:00-9:30 -Առավոտյան ընդհանուր պարապմունք
  • 9:30 -10:30- Միջին դպրոցի ճամբարային «Շրջիկ լրատու», բաց դասեր ջոկատներում
  • 10:30-11:00- ընդմիջում
  • Հյուր Լրագրողական ակումբում
  • 15:15- 16:00- Մեդիաուրբաթ-համերգ ընդհանուր պարապմունք:

Կիրակի օրը՝ հունիսի 4-ին

11:00-16:00- Լեռնագնացություն դեպի Արայի լեռ․ բարձրունքի հաղթահարում, ազգային երգ ու պարի ֆլեշմոբ, շրջայց տեղի գյուղում, ազգային մշակույթի տարածում․Ուսումնական-հայրենագիտական ճամփորդությունների ստուգատեսի պատրաստում։

Հունիսի 5

  • 9:00-9:30 -Առավոտյան ընդհանուր պարապմունք, պարատուն
  • 9:30 -12:30- ճամփորդություն՝  «Հակաբացիլ Կոմիտաս» նախագծի ամփոփում․ երգային-պարային ֆլեշմոբ Կոմիտասի հուշարձանի մոտ-պուրակում կամ Զանգվի ափին
  • 12:30-13:00- ընդմիջում
  • 13:00- 14:30 — նախագծային աշխատանքներ, օրվա լրատվության ամփոփում։

Հունիսի 6

  • 9:00-9:30 -Առավոտյան ընդհանուր պարապմունք, պարատուն
  • 9:30 -11:30- Լրագրական ակումբի նախագծային աշխատանքներ
  • 12:30-13:00- ընդմիջում
  • 13:00- 14:30 — «Art Fest» նկարչական ցուցահանդես՝ «Լուսավոր Սիմֆոնիա» խորագրով

Ծրագրում

  • Սյուզաննա Հովհաննիսյանի նկարների ցուցադրություն
  • Անի Մելիքյանի նկարների ցուցադրություն
  • Զրույց-քննարկում պատանի նկարիչների, իրենց ծնողների, արվեստագետ ուսուցիչների  հետ։
  • 14:30- Գրական ակումբ։

Հունիսի 7

  • 9:00-9:30 -Առավոտյան ընդհանուր պարապմունք
  • 9:30 -11:00- հյուր Լրագրողական ակումբում
  • 11:00-12:30- հեծանվային սպորտ-ընթերցանության ժամ այգում
  • 12:30-13:00- ընդմիջում
  • 13:00- 14:30 — «Կինետուն»․ ֆիլմի դիտում-քննարկում։

Հունիսի 8

  • 9:00-9:30 -Առավոտյան ընդհանուր պարապմունք
  • 9:30 -12:30- կլոր սեղան հանդիպում Լրագրողական ակումբի սովորողների հետ
  • 12:30-13:00- ընդմիջում
  • 13:00- 14:00 — հանդիպում-զրույց «Հարթակ» ակումբում։

Հունիսի 9

  • 9:00-9:30 -Առավոտյան ընդհանուր պարապմունք, պարատուն
  • 9:30 -11:30- Գորգագործություն
  • 11:30-12:30-Ընթերցանության ժամ
  • 12:30-13:00- ընդմիջում
  • 13:00- 14:30 — Լրագրական ակումբի դաս․ նախագծային աշխատանք։
  • 15:15- 16:00- Մեդիաուրբաթ-համերգ ընդհանուր պարապմունք
  • Քաղաքային թափառումներ, Հայոց լեզվի ֆլեշմոբի միասնական մասնակցություն «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների այգում։
Advertisements

My summer holidays

I’ll start this summer in summer camp․ We will dance, sing, travel, discover many things and so on․ During the summer camp I will begin my studies at Tumo․ I have big plans with Tumo․ I want to spend my summers effective․ When I’ll have free time I’ll go to Jermuk. We’ll had a rest in our own hometown. I have many friends there. Ther are my grandparents in Jermuk. Jermuk is very beautiful city. It has high Waterfall, Gallery and so on. It has fine nature. Just imagine… I’ll have wonderful summer days in Jermuk․ I want to spend the summer with my school friends, but maybe we will not meet often. I want to continue my journalism classes in summer․ Journalistic club the best place to learn and have wonderful time․ I am sure that I’ll have a good summer․

Image result for my summer

Իմ երազած ճամբարը- էսսե

Ամեն տարի  «Ցտեսություն -ցնծություն» նախագծով ավարտվում է մեր ուսումնական շրջանը, իսկ «Հակաբացիլ Կոմիտասը» ազդարարում է ամառային ճամաբարի սկիզբը։ Ցանկացած սեբաստացի մեծ ոգևորությամբ կպատմի այն հիանալի օրերի մասին, որոնք անցկացրել է ճամբարի ընթացքում։ Դպրոցում շատ ընկերներ ձեռք բերելու հարցում ճամաբրը մեծ դեր ունի։ Մեկ ջոկատում հավաքվում են տարատարիք սովորողներ։ Տարբեր մտքեր, նախասիրություններ, բայց մեկ բան ընդհանուր է՝ մենք զվարճանալ գիտենք, որի արդյունքում էլ ստեղծվում է հիանալի ընկերություն։ Համըդհանուր ջոկատային պարերը, երգերը, խաղերը իհարկե հիանալի են, բայց ցանկացած ճամփորդություն անկրկնելի ու հիշարժան է։ Ամենահետաքրքիրն այն է, երբ ճամփորդությունը գիշերակացով է լինում։ Երեկոյան խարույկը, Կոմիտասը, առավոտյան տանջալից նախավարժանքը, ուսուցիչների պատրաստած անմահական նախաճաշը, այս ամենը դառնում է կյանքիդ ամենալավ հուշերը։ Որքան սեբաստացիները շատ են, այնքան ավելի ուսումնական է դառնում նրա ճամաբրը։ Այս տարի պլանավորել ենք զվարճանքը համատեղել մեր Լրագրողական ակումբի հետ։ Արդեն նոր ծրագիր ունենք՝ «Շրջիկ լրատու», որ արդեն մեծ ակնկալիքներ ունի։ Պլանավորել ենք Արայի լեռը բարձրանալ՝ ազգային երգ ու պարով։ Մեր ջոկատի Վաչագան թագավորը որոշել է Անահիտի արհեստը՝ գորգագործությունը  սովորեցնել մեզ։ Գրեթե ամեն ինչ որոշել ենք, բայց մենք՝ մեր խենթ ու խելառ սովորողների ջոկատը որոշել է գոնե մեկ օր մնալ դպրոցում։ Ուրախ, զարմանալի և անմոռանալի ճամբարը մեզ է սպասում։ Ամառն անցկացնենք միասին․․․սիրով սպասում ենք բոլորիդ։

Image result for summer camp

Լրագրողական ակումբի հյուրն է Նվարդ Մելքոնյանը

Կենտրոնական ընթերցասրահում Լրագրողական ակումբի այս անգամվա հյուրն էր սոցիոլոգ, հոգեբան և հանրային կապերի (ՓԻ ԱՐ) մասնագետ Նվարդ Մելքոնյանը։ Մինչ հանդիպումը արդեն ինչ֊որ չափով պատկերացում ունեի հանրային կապերի մասին, ինձ ավելի շատ հետաքրքրում էր իմիջ ասվածը։ Տիկին Նվարդը շատ անմիջական էր և գիտեր ինչպես լսարանի ուշադրությունը իր կողմն ուղղել։ Սկզբում հասկացանք, վերհիշեցինք, թե ինչ է հանրային կապերը, քաղաքական իմիջը։ Ամեն ինչ սկսեց ավելի հետաքրքրանալ, երբ խոսեցինք առօրիայում օգտագործվող իմջի մասին։ Ինձ շատ հետաքրքիր էր իմանալ, ինչպես ճիշտ ստեղծել անձնական իմիջ և զերծ մնալ հաճախակի օգտագործվող սխալներից։ Կարևոր է ճիշտ հագուստ ընտրել, որպեսզի այն համապատասխան լինի կազմվածքին։ Ամենավերջում մենք քննարկեցիք մարդականց գունատիպերը, ժեստերը։ Հանդիպումը ինձ շատ դուր եկավ, քանի որ ինձ շատ է հետաքրքրում հոգեբանությունը և տիկին Նվարդն էլ դարձավ հոգեբանության իմ առաջին ուսուցիչը։

Գործնական քերականություն

1) Կազմի՛ր բարդ բառեր՝ վերջին բաղադրիչը դարձնելով տրված բառերի առաջին արմատը:

Դիտակետ — կետադրություն

Աստիճանացույց — ցուցատախտակ

Պատվոգիր — գրադարան

Գնդակոծել — կոծկել

Գթասիրտ — սրտանոթ

Տիրապետություն — պետականապաշտ

Ժպտերես — երեսսրբիչ

Հաշվենկատ — նկատառում

Խոտաբույս — բուսակեր

Նկարազարդ — զարդանախշ

Տնօրեն — օրենսգիր

Հևասպառ -սպառնալիք

Սրբավայր ֊ վայրէջք

2) Տրված ածանցով և բառերից ընտրված արմատներով կազմի՛ր վեց ածանցավոր բառ։

-Ուհի վերջածանցով

Սփյուռքահայություն ֊ հայուհի
բանվորական ֊ բանվորական
երգչախումբ ֊ երգչուհի
պարագիծ ֊ պարուհի
ուսուցչապետ ֊ ուսուցչուհի
նկարչատուն  ֊ նկարչուհի
գեղեցկատես ֊ գեղեցկուհի
ինքնասպասարկում ֊ սպասուհի
անթագակիր ֊ թագուհի
հրեերեն ֊ հրեուհի։

-Ոց վերջածանցով

Թիկունք ֊ թիկնոց
բազմատաղանդ ֊ բազմոց
այրական ֊ այրոց
աշխարհասփյուռ ֊ սփռոց
կրակապաշտ ֊ կրակոց
կապավոր ֊ կապոց
չրը՛խկ ֊ չրըխկոց
փողամոլություն ֊ փողոց
խուճապահար ֊ հարոց
ծխածածկույթ ֊ ծածկոց
բազմել֊ բազմոց
հիվանդանալ ֊ հիվանդանոց
ամրակ ֊ ամրոց
գզիր ֊ գզոց

-Որդ վերջածանցով

Շարակցական ֊ կցորդ
երկուական ֊ երկրորդ
ծանրամարտ ֊ ծանրորդ
անձրևաբեր ֊ անձրևաորդ
ձայներիզ ֊ ձայնորդ
բնագիր ֊ բնորդ
միջնապատ ֊ միջնորդ
չափազանց ֊ չափորդ
նախատինք ֊ նախորդ
սայլապան ֊ սայլորդ
մեղմագին ֊ գնորդ
ժառանգազուրկ ֊ ժառանգորդ
լողակ ֊ լողորդ
բնատնտեսություն ֊ բնորդ
նախնի ֊ նախորդ

3) Լրացրու՛ բաց թողած տառերը և կետադրի՛ր տեքստը։

Մի ռուս հետազոտող, գրել է՝ Հինավուրց Գառնիից միշտ էլ հեռանում ես մի քիչ հեթանոսացած և քեզ թվում է սրտիդ մեջ տանում ես արեգակի քարաքանդակ ներբողը։ Արարատյան նահանգի Գառնու գավառում Ազատի աջ ափին հառնում է Գառնի ավանը համանուն ամրոցով արքունի պալատական շենքերի փլատակներով որձաքարե բերդապարիսպներով։  Գառնու հուշարձանախմբի պսակն է հեթանոսական տաճարը որն իր վրա է սևեռել հնագետների և ճարտարապետների ուշադրությունը։ Ինը աստիճանից բաղկացած քարե սանդուղքով բարձրանալով հայտնվում ես սյունազարդ աղոթասրահում որտեղ վաղնջական ժամանակներում հեթանոս հայերը մշտավառ պահելով բագինի հուրը արևշատություն ու բարօրություն են հայցել հին աստվածներից Վահագնից Աստղիկից Անահիտից։ Տաճարի երկթևեք ձեղունը ծածկված է բազալտե սալիկներով դրանք իրար են միացած եղել արճճե գամերով։

4) Առանձնացրու՛ և կողք կողքի գրի՛ր հոմանիշ բառերը։

Օգտվի՛ր Էդ․ Աղայանի  «Արդի հայերենի բացատրական բառարանից»։

1. Միալար ֊ անընդհատ
անհատույց ֊ բարձիթողի
անարգ ֊ ստոր
կարկառուն ֊ անվանի
անսայթաք ֊ անգայթ
ապիկար֊ անճարակ

2.Զիստ, բագին, ագուգա, ազդակ, հանդ, լաբիրինթոս, անդաստան, բավիղ, զոհասեղան, ազդր, բանակ, խթան, ապար, զորք:

3.Ոգեշնչել, սնգուրել, կռահել, կողոպտել, նախազգալ, խոտորել, հուսադրել, կարեկցել, ճմլել, կոծկել, շորթել, գթալ, պարտակել, տրորել: