Ճամփորդություն դեպի տուն

Եթե ես մեկնեի Տրապիզոն ես նախ և առաջ կուսմունասիրեի տեղանքը և նրա պատմությունը։ Սկսելով ամենա սկզբից պարզեցի անվան ծագումը։

Տեղադրված Է սեղանաձև սարավանդի վրա և այդ պատճառով Էլ կոչվել է Տրապիզոն՝ հունարեն«տրապեզա» բառից, որ նշանակում է՝ սեղան, սեղանաձև։

Տրապիզոնը հիմնադրվել է մ.թ.ա. 750 թ. հույների կողմից։ Հնում եղել Է Պոնտական թագավորության կարևոր քաղաքներից մեկը։ Հետագայում մտել է Հռոմեական և Բյուզանդական կայսրությունների կազմի մեջ։ Հուստինիանոս կայսրը (527– 565) այն մտցրել է Առաջին Հայք պրովինցիայի մեջ։ 13-րդ դարում դարձել է Տրապիզոնի հունական փոքրիկ թագավորության մայրաքաղաքը, իսկ 16-17-րդ դդ-ից՝ Օսմանյան կայսրության նույնանուն նահանգի կենտրոնը։

Տրապիզոնի մասին բազմաթիվ վկայություններ ունեն հայ մատենագիրները։ Այստեղ մինչև 1915 թ եղեռնը հայերր մեծ թիվ էին կազմում։ 1872-73 թթ քաղաքում կար շուրջ 800 տուն հայ բնակիչ, իսկ 1915-ի նախօրյակին՝ հայերի թիվը 14-15 հազար էր։ Մինչև Առաջին համաշխարհային պատերազմը քաղաքի արհեստներն ու առևտուրը հիմնականում գտնվում Էին հայերի ձեռքին։ Հայերն ունեին 3 վարժարան, 3 եկեղեցի՝ Ս. Աստվածածին, որ կառուցվել Է 1414 թ.՝ խոջա Շամշադինի միջոցներով, Ս. Հովհաննես, Ս. Ստեփանոս։ Քաղաքի շուրջը կային հայաբնակ բազմաթիվ ամառանոց գյուղեր՝ Զեֆանով, Սոուգսու, Կռոպի, Պարիամ ևն։ Կարևոր հնություններից են բերդը՝ իր աշտարակավոր պարիսպներով, եկեղեցիները, մզկիթները ևն։

Այստեղից են հայտնի ջութակահար, Բրյուսելի կոնսերվատորիայի պրոֆ. Դավիթ Դավթյանը , հայտնի ծովանկարիչ Վարդան Մախոխյանը, նկարիչներ Բյուզանդ Գոճամանյանը, Արշակ Ֆեթվաճյանը, Սիմոն Երեմյանը, ճարտարապետ Լեւոն Կիւրեղեանը, ՀԽՍՀ ժողդերասան Համբարձում Խաչանյանը, ՀԽՍՀ ժողդերասան Արման Կոթիկյանը, կոմպոզիտոր Երվանդ Սահառունին, գրող Լևոն-Զավեն Սյուրմելյանը։

Առաջին կանգառս կլինի Գյումրին, այնուհետև Հոպան։  Ռիզեյում լինելուց հետո, վերջին կանգառս կլինի Տրապիզոնը։

Advertisements

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s