The Internet in my life. The advantages and disadvantages of Media education.

The most important thing in the 21st century is the Internet. We can not imagine life without the Internet. If we have any questions, we are search for answers on the internet. My school is a media school. We are learning using computers and blogs. I have a blog for 5 years. I like to work using a blog. All of my works are published on my blog, and everyone can see those. Our blogs can often be seen on the Internet. For example, my blog has 7241 visitors. I am very proud of having an interesting blog.
Image result for blog

Advertisements

Ավետիք Իսահակյանի հուշերից

ter

Վահան Տերյանը իմ ամենա սիրելի բանաստեղծներից մեկն է։ Ավետիք Իշահակյանը իր հուշերից էր պատմել, թե ինչպես էր ծանոթացել Վահան ՏԵրյանի հետ, նրա ընտանիքի հետ և այլն։ Նա պատմում էր, որ Վահան Տերյանին, երբ առաջին անգամ տեսավ, նա մի անկյունում էր և ամաչում էր իրենից։ Պատմում էր, որ, երբ հարց էր տալիս կարմրում էր։ Բայց որոշ ժամանակ անց նրանք ընկերացան։ Նա Ավետիք Իսահակյանին ծանոթացրեց իր ընտանիքի հետ։ Նրանց ընտանիքում նրան անվանում էին Վանիկ։ Նրա մայրը մահացել էր և այդ պաճառով տան տիկինները իր քույրերն էին։ Վահան Տերյանը և իր մյուս եղբայրները դիմագծերով շատ նման էին իրենց հորը։ Տերյանը նրան մի քանի բանաստեղծություն ցույց տվեց որոնք ինքն էր գել, բայց նրան այնքան էլ դուր չեկավ։ Շատ ժամանակ անց Թիֆլիսում նրանք հանդիպեցին և Տերյանը ցույց տվեց իր բանաստեղծությունները որոնք պետք է գիրք դարձներ։ Ավետիք Իսահակյանին շատ դուր եկավ և նա հասկացավ, որ նա արդեն լավ բանաստեղծ է։

Բնական ընտրություն

Էվոլյուցիայի հիմնական նախապայմանը օրգանիզմների ժառանգական փոփոխականությունն է, իսկ նրա կառուցվածքային միավորը տեսակն ու պոպուլյացիան են։ Էվոլյուցիայի հիմնական շարժիչ ուժը բնական ընտրությունն է։ Ըստ Չարլզ Դարվինի տեսության միայն բնական ընտրության շնորհիվ է, որ տեսակները հարմարվում են միջավայրի պայմաններին ու նրա փոփոխություններին։ Հաճախ բնական ընտրությունը համեմատում են մաղի հետ, որը միջավայրից հեռացնում է քիչ հարմարված տեսակներին ու պահպանում է ավելի հարմարվածներին։ Շարունակել կարդալ

Գոյության կռիվ

Դարվինը տարբերում էր գոյության կռվի երեք հիմնական ձևեր՝ ներտեսակային, միջտեսակային և կռիվ անօրգանական աշխարհի անբարենպաստ պայմանների դեմ։
Շուրջերկրյա ճանապարհորդության ընթացքում Դարվինն ուշադրություն դարձրեց օրգանիզմների բազմացման առանձնահատկությունների վրա։ Բոլոր օրգանիզմները բազմանում և սերունդ են թողնում բավականին մեծ քանակով։ Լուսնաձուկը դնում է մոտ 300 միլիոն ձկնկիթ, թառափը՝ մինչև 1 միլիոն ձկնկիթ, դոդոշը՝ մոտ 10 հազար գորտնկիթ։ Շարունակել կարդալ

Մայրենիի ստուգատես

Ա
Աբադոկ – օղագոտի
աբարոդ – պտույտ
աբյոմ – ծավալ
աբոնենտ – բաժանորդ
աբսուրդ – անհեթեթություն
ադապտացիա – հարմարում
ադեկվատ – համապատասխանող
ադիալ – ծածկոց
արիոպորտ – օթանայակայան
աթեիստ – աստվածամերժ Շարունակել կարդալ

Ջրածին

Առաջադրանք 1. Որոնք  են  ջրի  ֆիզիկական հատկությունները, թվարկե՛ք։

Tհալ=0°С, Tեռ=100°С
Ամենամեծ խտությունը 4°С-ում է՝ Ρ=1 Գ/մլ։ Դրանից ցածր և բարձր ջերմաստիճաններում Ρ>1։ Ջերմաստիճանից կախված խտության այս անոմալ կախվածությամբ ջուրը խիստ տարբերվում է մյուս նյութերից, որոնց խտությունը ջերմաստիճանի բարձրացումից փոքրանում է, իսկ այս դեպքում, օրինակ՝ սառույցի խտությունը փոքր է ջրի խտությունից, դրա համար այն լողում է ջրի վրա, դրա շնորհիվ է ձմռանը ջրի տակ կյանքը շարունակվում։ Ջուրն ունի աամենամեծ ջերմունակությունը, այդ պատճառով դանդաղ տաքանում է, դանդաղ սառչում։ Դրա միջոցով ջրավազանները կարգավորում են մեր մոլորակի ջերմաստիճանը։

Առաջադրանք 2. Որոնք  են  ջրի քիմիական  հատկությունները, գրեք  ջրի  փոխազդեցությունը պարզ  և  բարդ  նյութերի  հետ։

Լաբարատոր փորձ
1․ Ջուրը երկդիմի միացություն է, ունի դիսոցման շատ փոքր աստիճան (10−9)

H2O + H+ + OH-
2․ Փոխազդում է մետաղների հետ․
ակտիվ մետաղներ (նատրիում, կալցիում)
2Na + 2H2O = 2NaOH + H2↑
Ca + 2H2O = Ca(OH)2 + H2↑
Այդ ժամանակ տեղի է ունենում տեղակալման ռեակցիա։

պակաս ակտիվ (ցինկ, երկաթ)
Zn + H2O = ZnO + H2↑
3Fe + 4H2O = Fe3O4 + 4H2↑
պասիվ մետաղների հետ ջուրը չի փոխազդում։
3. Փոխազդում է ակտիվ մետաղների օքսիդների հետ.
K2O + H2O = 2KOH
BaO + H2O = Ba(OH)2
4. Փոխազդում է թթվային օքսիդների հետ (բացի SiO2)
SO3 + H2O = H2SO4
P2O5 + 3H2O = 2H3PO4
5․ Հաստատուն հոսանքի ազդեցությամբ քայքայվում է.
~\mathrm{2H_2O\xrightarrow{NaOH^\circ }\ 2H_2 +O_2\uparrow}
6.Առաջացնում են բյուրեղահիդրատներ
nH2O + H2SO4 = H2SO4 • nH2O
CuSO4 + 5H2O = CuSO4 • 5H2O
Na2CO3 + 10H2O = Na2CO3 • 10H2O
Na2SO4 + 10H2O = Na2SO4 • 10H2O
Այն միացությունները, որոնք ջուր են միացնում, կարող են ծառայել որպես չորացնող նյութեր գազերի համար (P2O5, CaO, BaO խոնավածուծ են)։
7.Ուժեղ տաքացնելիս փոխազդում է ոչմետաղների հետ.
C + H2O = CO + H2 (ջրագազ)
8.Որոշ աղեր ջրային միջավայրում հիդրոլիզվում են.
Na2CO3 + 2H2O = 2NaOH + H2CO3
MgS + 2H2O = Mg(OH)2 + H2S
Շատ պինդ նյութեր ունեն ներքին կարգավորված դասավորություն։ Երբ նրանք վերածվում են հեղուկի, այդ դասավորությունը խախտվում է, և մոլեկուլների միջև հեռավորությունը մեծանում է։ Տաքացնելիս այդ հեռավորությունն ավելի է մեծանում, մինչև, ի վերջո, մոլեկուլներն այնքան են հեռանում, որ նյութը վերածվում է գազի։ Երբ ջուրը սառեցվում է մինչև 4 °C կամ սառը ջուրը տաքացվում է մինչև 4 °C նրա մոլեկուլների փոխադարձ դասավորությունը դառնում է առավել խիտ, այնպես որ նրանք զբաղեցնում են ամենափոքր ծավալը։ Այսինքն՝ այդ ջերմաստիճանում ջուրն ունի ամենամեծ խտությունը։

Առաջադրանք 3․ Որոնք են ջրի ֆիզիոլոգիական դերը։

Ջուրը բնության ամենատարածված նյութն է, բնության մեջ հանդիպում է պինդ, հեղուկ, գազային վիճակներում։ Կազմում է կենդանի օրգանիզմների բաղադրության 2/3 մասը։ Ջուրը ծածկում է երկրի մակերևույթի 2/3 – ը և կենսականորեն անհրաժեշտ է կյանքի բոլոր ձևերի համար Երկիր մոլորակի ջրի 96.5% – ը պատկանում է օվկիանոսներին։ Երկրի ջրի միայն 2.5% – ն է քաղցրահամ, որի 98.8% – ը սառույցներ և գրունտային ջրեր են։ Ամբողջ քաղցրահամ ջրերի 0.3% – ից պակաս մասը գտնվում է գետերում, լճերում և մթնոլորտում, իսկ ավելի քիչ՝ 0,003 % քանակությունը գտնվում է կենդանի օրգանիզմներում։ Բնության մեջ ջուրը հանդիպում է ամեն տեղ և ամենատարբեր տեսքերով։ Ջրի տեսակները բաժանվում են ըստ նրա ֆիզիկական և քիմիական հատկանիշների, ըստ ժագման առանձնահատկությունների, կազմի կամ օգտագործման տեսակների։ Ըստ տեղումների տեսակների՝ անձրև, շաղ, ձյուն, կարկուտ։ Ըստ մթնոլորտայի երևույթների ամպեր, մառախուղ,մշուշ, ցող, եղյամ։
Կյանք գոյություն ունի միայն այնտեղ, որտեղ ջուր կա։ Բույսերրը հողից յուրացնում են ջուրը և նրա մեջ լուծված նյութերը։ Ջրի միջոցով կենդանի օրգանիզմներից հեռանում են ոչ պիտանի նյութերը։ Ջրային կենդանիները ջրի միջոցով ստանում են նաև ցամաքում գտնվող իրենց անհրաժեշտ նյութերը։ Աղբյուրների, գետերի և լճերի քաղցրահամ ջրերի պաշարը կազմում է ջրոլորտի սոսկ 1/10000 մասը։

Առաջադրանք 4. Որոնք են ջրի օրգանոլեպտիկ հատկությունները, թվարկե՛ք, որն է համարվում մաքուր խմելու ջուր։

Սովորական պայմաններում ջուրն անգույն, անհամ, անհոտ հեղուկ է,

Առաջադրանք 5. Ջրի փոխազդեցությունը ակտիվ մետաղներից` նատրիումի հետ, գրեք ընթացող ռեակցիայի հավասարումը և հավասարեցրեք էլեկտրոնային հաշվեկշռի եղանակով։

Ալկալիական մետաղներից նատրիումի փոխազդեցությունը ջրի հետ
Ակտիվ մետաղներ (նատրիում, կալցիում)
2Na + 2H2O = 2NaOH + H2↑
Ca + 2H2O = Ca(OH)2 + H2↑
Այդ ժամանակ տեղի է ունենում տեղակալման ռեակցիա։

Նատրիումը կերոսինի միջից հանեցինք, կտրեցինք մի փոքր կտոր, չորացրեցինք։ Այնուհետև ջրի մեջ կաթեցրեցինք ֆենոլֆտալեին։ Նատրիումը գցեցինք ջրի մեջ։ Տեսանք, որ տեղի է ունենում ջրածնի անջատում։ Լուծույթը աստիճանաբար ստացավ մորու գույն։ Հետևաբար առաջացել է ալկալի՝ նատրիումի հիդրօքսիդ։ Տեղի է ունեցել տեղակալման ռեակցիա․
2Na + 2H2O = 2NaOH + H2↑
Այնուհետև իրականացրեցինք չեզոքացման ռեակցիա։ Լուծույթի մեջ լցրեցինք աղաթթու։ Երևում է, որ գույնն անհետացավ։
NaOH + HCl = NaCl + H2O

Առաջադրանք 6. Խմելու սոդայի` նատրիումի հիդրոկարբոնատի լուծույթի պատրաստումը և կոնցենտրացիայի որոշումը։
Պատրաստենք խմելու սոդայի՝ NaHCO3 ջրային լուծույթը։ Այդ նպատակով 8․4 գ NaHCO3-ը լուծենք 100գ ջրում։ Որոշենք լուծույթի․
m (NaHCO3) = 8,4գ
m (H2O) = 100գ
ա) Որոշենք լուծված նյութի զանգվածային բաժինը՝ w (NaHCO3) = ? %
w (NaHCO3) = m(NaHCO3) / m (լուծույթ) x 100% = 8.4 / 108.4 գ x 100%  = 7.75 %
m (լուծույթ) = m (NaHCO3) + m (H2O) = 8.4 գ + 100 գ = 108.4 գ
բ) Որոշենք լուծված նյութի մոլային բաժինը՝ x (NaHCO3) = ? %
x (NaHCO3) = (NaHCO3) = n(NaHCO3) / n (NaHCO3) + N(H2O) x 100% = 0.1 մոլ / 0.1 մոլ + 5.56 մոլ x 100% = 1.77%
n (NaCHO3) = m(NaHCO3) / M (NaHCO3) = 8.4 գ / 84 գ/մոլ = 0.1 մոլ
M (NaHCO3) 23 + 1 + 12 + 3 x 16 + 84
n (H2O) = 100 գ / 18 գ/մոլ = 5.56 մոլ
M (H2O) = 2 x 1 + 16 = 18 գ/մոլ
գ) Որոշենք մոլային կոնցետնտրացիան՝ Cm (NaHCO3) = ? մոլ/լ
Cm (NaHCO3) = n (NaHCO3) / V (լուծույթ) = մոլ / լ = 0.1 մոլ / 0․1084 լ  = 1 մոլ / լ