Այնտեղ՝ երբ աչքերդ բացես

Պատմությունը հայ տղայի մասին է, ով Երուսաղեմում սիրահարվում է արաբ աղջկա։ Երկար փնտրտուքներից հետո վերջապես գտում է աղջկան։
Պատմության հիմքում խորը իմաստ կա։ Ես կարծում եմ, որ որևէ մեկի հետ հարաբերություններ սկսելու համար պարտադիր չէ հաշվի առնել նրա ազգությունը, կրոնը, մաշկի գույնը և այլն։ Միգուցե դա վատ հետևանքներ ունենա, բայց դա միայն վատ ու հետամնաց մտածելակերպի արդյունք կլինի։ Եթե դիմացնդ քեզ դուր է գալիս, մտածում ես, որ կարելի է նրա հետ ծանոթանալ ու մտերմանալ անպայման արա դա։ Այս պատմության մեջ ես մեղադրում եմ աղջկան և նրա եղբայրներին։ Աղջիկը մեղավոր էր նրանում, որ նա լավ իմանալով իր ընտանիքի արձագանքի մասին կապվել էր անծանոթ տղայի հետ՝ վտանգելով և՛ իր կյանքը, և ՛ տղայի։ Միգուցե նա սիրում էր տղային, բայց ամեն դեպքում գաղտնի հարաբերությունները սխալ են։ Աղջկա եղբայրների մեղքը նրանում էր, որ նրանք առանց քննարկելու ու հասկանալու սպանեցին տղային, չնայած չունեին դրա իրավունքը։

Այդ պահին տառապում էի, որ չեմ կարողանում տեսնել երկինքը, հայացքս չի հասնում երկնքին: Աչքերիս առջև մթնում էր: Հետո մի պահ, երբ արդեն մթնել էր, և այլևս ոչինչ չէի տեսնում, աղոտ զգացի գլխիս թեթևությունն ու մարմնիս բացակայության անդունդը` նրա տակ. երևի նրանցից մեկը մազերիցս բռնել։

Վերոհիշյալ հատվածը ինձ ամենաշատը դուր եկավ։ Հեղինակը շատ գեղեցիկ և պատկերավոր է նկարագրել իրավիճակը։

Ստեղծագործությունը ինձ դուր եկավ, քանի որ ամեն ինչ շատ տպավորիչ և գեղեցիկ էր նկարագրված։ Հետաքրքրությամբ և հաճույքով կարդացի։

Պատմությունը կարող եք կարդալ ՝ այստեղ

Advertisements

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

w

Connecting to %s