Ջրհոս

AquariusCC.jpgՋրհոսը կենդանակերպի համաստեղություններից է։ Նշանակումը՝ Aquarius.svg , ջուր է խորհրդանշում։ Սահմանակից է արևելքից ՝ Այծեղջյուրին, և արևմուտքից ՝ Ձկներին: Արեգակը Ջրհոսի համաստեղությունում գտնվում է փետրվարի 15-ից մինչև մարտի 8-ը։ Գարնանային գիշերահավասարի կետը Ձկներ համաստեղությունից աստիճանաբար անցում է կատարում Ջրհոսի համաստեղութուն։

Մեզանում պատկերված է պարանով օդում վեցաթև աստղ պահած ծերունու տեսքով։ Աստղի ներքո գտնվում է պատվանդանին դրված սափորըծ։ Վեցաթև աստղն իրականում ներկայացնում է երկնքի ու երկրի, արական ու իգական սկիզբների, հոգևորի ու նյութականի փոխմիասնությունը։ Դեպի վար գագաթով եռանկյունին ներկայացնում է երկինքը, արականն ու հոգևորը, իսկ դեպի վար գագաթով եռանկյունին՝ երկիրը, իգականն ու նյութականը։ Սափորը ներկայացնում է անմահության կամ իմաստության սրբազան հեղուկը։ Ծերունին դրա պահապանն է, որ փոխարինում է Ջրհոսում իշխող դիցին։ Նա հիշեցնում է շումերական դիցաբանությունից հայտնի՝ ստորերկրյա քաղցրահամ ջրերի ավազանի տիրակալ, իմաստուն ու ստեղծարար Էյա-Հայա դիցին։ Նա մեկ պատկերվում էր, որպես իրենից դեպի վար՝ զույգ , մեկ էլ՝ չորս գետեր բխեցնող։ Այսինքն, այս դիցը, ինչպես նաև Ջրհոսում իշխող դիցը, յուրովի խորհրդանշում են Հայոց աշխարհը։ Այսպիսով, Ջրհոսում իշխող դիցը Հայոց աշխարհի ու հայության հովանավոր դիցն է։ Դա կարող է լինել Ժուկ-Ձոպաբերը, քանի որ Ջրհոսը նրա խորհրդանշական Երևակ մոլորակի հիմնատունն է։

Հին հունական առասպելը պատմում է, որ Դարդանիա քաղաքի արքա Տրովսի որդի Գանիմեդեսը եղել է շատ գեղեցիկ պատանի։ Մի անգամ ոչխարի հոտն արածեցնելիս Օլիմպոսի բարձունքից նրան տեսել է Զևսն ու կարգադրել արծվին՝ իր մոտ բերել պատանուն։ Արծիվը հափշտակել է Գանիմեդեսին ու տարել Օլիմպոս։ Զևսը նրան անմահություն է պարգևել ու դարձրել իր մատռվակը՝ աստվածների գավաթները նեկտար ու ամբրոսիա լցնողը։ Երևի դրա համար էլ աստղային հին քարտեզագրքերում համաստեղությունը պատկերվել է սափորը ձեռքին մարդու տեսքով։ Սափորից առատորեն ջուր է հոսում։

Advertisements

Կույս (համաստեղություններ)

VirgoCC.jpgԿույս, կենդանակերպի համաստեղություն։ Իր սիմվոլը Virgo.svg (Յունիկոդ՝ ♍) է։ Կույսը գտնվում է Առյուծ համաստեղության արևելքում և Կշեռք համաստեղության արևմուտքում, և երկնքի երկրորդ ամենամեծ համաստեղությունն է։ Գտնվում է Ագռավ, Թաս, Առյուծ, Վերոնիկայի վարսեր, Եզնարած, Օձ, Կշեռք, Հիդրա համաստեղությունների միջև։ Կարելի է նրան հեշտությամբ գտնել, իր ամենապայծառ աստղ՝ Սպիկայի օգնությամբ (հայկական անվանումը՝ Հասկ)։ Կույսում է գտնվում աշնանային գիշերահավասարի կետը։

Բնավորությունը

Մեծ հոգեկան ընդունակություններ, տեղեկությունների հեշտ յուրացում, բոլոր գիտությունների սիրահարներ: Միշտ տրամադրված են աշխատանքի եւ կշռադատված են: Բնույթով խնայող են, համբերատար, տնտեսվար: Միշտ հիմնվում են փաստերի վրա, գործնական եւ առողջ մտածելակերպ: Հաճախ խորանում են մանրուքների մեջ, որոնց պատճառով խճճվում են:Հաճախ բծախնդիր, մանրախնդիր մարդիկ են: Հոռետեսությունը խանգարում է նրանց թռիչքին: Այս տիպի որոշ ներկայացուցիչներ պետք է խուսափեն շատախոսությունից եւ այլոց շատ չքննադատեն: Նրանց մեջ հանդիպում են նաեւ իդեալիստներ եւ հոգեկան բարձր արժեքներով օժտված մարդիկ: Խառնվածքով հիմնականում Մելանխոլիկներ են:

Մասնագիտությունը 

Բարեխիղճ պաշտոնյաներ են, հաջողակ առեւտրականներ: Գիտական գործիչներ, հետազոտողներ, գրականագետներ, գրքավաճառներ, լավ արհեստագործներ, հատկապես հողային գործերում: Սանիտարներ եւ ատամնաբույժներ են:

Հաջողությունները 

Մանկական եւ պատանեկության ժամանակաշրջանում մեծ խոչընդոտներ են ունեցել նպատակին հասնելու գործում: Ժառանգության հետ կապված անսպասելի պատահարներ, որոնց արդյունքում հետագա ապահովված դրություն կյանքում:

Բարեհաջող են 

Օրերը- չորեքշաբթի, թվերը-տասը, գույները- երկնագույն եւ մանուշակագույն, ծաղիկները-գիացինտ, կարմիր լիլիաներ, թալիսման քարերը-յաշմա եւ գիացինտ:

Աստղագիտություն

Related imageԵս վաղուց եմ հետաքրքրված աստղագիտությաբ այդ իսկ պատճառով էլ այս տարի իմ ընտրության գործունեությունը ընտրեցի աստղագիտություն։ Երբ փոքր էի հայրիկիս հետ երեկոները դուրս էինք գալիս զբոսնելու և հայրիկս ինձ ցույց էր տալիս աստղազարդ երկինքը և պատմում նրա գաղտնիքների մասին։ Ինձ այդ ամենը իրոք շատ է հետաքրքրում։ Երբեմն որոշ թեմաներ գրում էի բլոգումս, որպեսի մյուսներին էլ հասանելի լիներ հայերեն տարբերակով, քանի որ Հայաստանում հազվադեպ են խոսվում նման թեմաներից։ Իմ ամենամեծ երազանք է նինել տիեզերքում, տեսնել լուսինը։ Ես շատ֊շատ եմ սիրում Սթիվեն Հոքինգին ։ Նա ինձ համար հերոս է, երբ հայրիկս պատմում էր նրա մասին ես պատկերացում չունեի թե նա ով է, բայց երբ համացանցում շատ նյութեր կարդացի նրա մասին հասկացա թե իրականում ինչ հզոր և խելացի գիտնական է։ Հուսով եմ մի օր ես էլ կլինեմ տիեզերքում և կտեսնեմ ամբողջ տիեզերքը, միգուցե և ընկերներ էլ ձեռք կբերեմ։

Սթիվեն Հոքինգ

Հոքինգը եզակի գիտնականներից է, որն իր գրքերում կարողանում է այնպես բացատրել ամենադժվար գիտական հասկացությունները, որ նույնիսկ երեխան հասկանա

Սթիվեն Հոքինգն անգլիացի ֆիզիկոս-թեորետիկ է, որը, չնայած Նոբելյան մրցանակի բացակայության, բազմաթիվ այլ հեղինակավոր մրցանակներ ունի: Նա ծնվել է մեկ այլ՝ ոչ պակաս ակնառու ֆիզիկոսի՝ Գալիլեո Գալիլեյի մահից ուղիղ 300 տարի անց, որը նույնպես մեծ ազդեցություն էր թողել իր ժամանակվա գիտության վրա: Հոքինգն ուսումնասիրել է աշխարհի ծագման տեսությունը Մեծ պայթյունի արդյունքում ու սև անցքերի ծագման տեսությունում բազմաթիվ բացահայտումներ արել: Հոքինգին նաև «պարզության վարպետ» են անվանում: Նա այն եզակի գիտնականներից է, որն իր գրքերում կարողանում է այնպես բացատրել ամենադժվար գիտական հասկացությունները, որ նույնիսկ երեխան հասկանա:

Շարունակել կարդալ

Թաբիի աստղը

Մեզանից 1480 լուսատարի հեռավորության վրա գտնվում է մի աստղ, որն իրեն այնպես է պահում, որ աստղագետները երբեք նման բան ուրիշ աստղերի մեջ չեն տեսել (Աստղային լուսատարին այն հեռավորությունն է, որ լույսն անցնում է մեկ տարվա ընթացքում շարժվելով մեկ վարկյանում 300 հազար կիլոմետր 1 վարկյան)։ Պատահական ժամանակահատվածներում նրա պայծառությունը կարող է նվազել 22 տոկոսով դա շատ շատ է, որպեսի հնարավոր լինի դրա միջոցով բացատրել աստղի և Երկրի միջև մոլորակի անցումով, որը կփակեր աստղից եկող լույսի ճանապարհը։ Աստղագետները երկար հետազոտությունից հետո պարզել են, որ մոլորակների անցումը չէր կարող այդ չափով փոփոխել աստղի պայծառությունը։ Պարզվեց որ այդ աստղը վերջին 100 տարիների ընթացքում բավականին խամրել է։ Այդ աստղի պաշտոնական անվանումն է «KIC 8462852», բայց ոչ պաշտոնապես նրան անվանում են «Թաբիի աստղ» կամ «Բոյաջյանի» աստղ, ով առաջին անգամ հայտնաբերել է այդ աստղը։

Այդ աստղի տարօրինակ վարքագիծը ձեռնոց է նետում բոլոր հայտնի բացատրություններին և ըստ Թաբետա Բոյաջյանի հնարավոր է, որ այդ աստղի վարքագիծը բացատրվի այդ աստղի մոտ գտնվող գեր զարգացած այլմոլորակային ցիվիլիզացիայի գործունեությամբ։ Ժամանակին գիտնական Դայսոնը գիտնականորեն հիմնավորել էր, որ հնարավոր է գերզարգացած ցիվիլիզացիաները իրենց աստղերի մոտ կառուցեին օղակատիպ մի կառույց աստղի շուրջ (աստղը գտնվում է կենտրոնում, իսկ օղակը ունի շատ հսկայական չափսեր) և այդ օղակաձև կառույցի միջոցով գերզարգացած այլմոլորակայինները մեծ քանակությամբ էներգիա հավաքել աստղից ինչպես նաև այնտեղ իրագործել այլ գործողություններ, օրինակ կառավարել աստղի վարքագիծը իրենց նպատակներին ծառայեցնելու համար։ Այդ օղակը ի պատիվ Դայսոնի անվանում են «Դայսոնի օղակ» կամ «Դայսոնի սվերա»։ Ըստ Թաբի Բոյաջյանի հնարավոր է, որ աստղի այդ տարօրինակ վարքագիծը պայմանավորված է ինչ որ գերզարգացած այլմոլորակային ցիվիլիզացիայի կառուցած Դայսոնի սվերայով։ Հենց ինքը Թաբին նշում է, որ հավանաբար կան այլ բացատրություններ տվյալ երևույթի բացատրության համար, որոնք կապված չեն այլմոլարակայինների հետ։ Հենց ինքան էլ առաջարկել է 7 հավանական բացատրութույններ չհաշված այլմոլորակայինների գոյության վարկածը։ Սակայն այդ ասղի հայտնաբերումից հետո ամբողջ գիտական աշխարհը բուռն կերպով սկսեց քնարկել այդ 7 տեսությունները։ Բազմաթիվ աստղադիտարանների, բազմաթիվ աստղագետներ, բազմաթիվ էնտուզիանսներ (հասարակ մարդիկ ովքեր աստղագետ չեն սակայն գնել են աստղադիտակներ և փորձում են դրանցով ուսումնասիրել տիեզերքը)։ Բուռն կերպով սկսեցին ուսումնասիրել «Թաբիի աստղը» արդյունքում բոլոր 7 վարկածներն էլ հերքվեցին, այսինքն այդ 7 վարկածներից ոչ մեկն էլ իրականում տեղի չի ունենում, այսինքն «Թաբիի աստղի» տարօրինակ վարքագիծը չի կարող բացատրվել «Թաբիի աստղի» վարքագիծը։ Միակ վարկածը որն առայժմ ոչ մի կերպ չի հաջողվում հերքվել մնացել է այլմոլորակայինների, «Դայսոնի սվերայի» վարկածն է։ Դեռ ավելի ընդամենը մի քքանի օր առաջ Սեթի ինսիտուտը որն իր մեջ ներառումէ բազմաթիվ աստղադիտարանների ցանց սփռված ամբողջ աշծարհով եմկ և պաշտոնապես զբաղվում է այլմոլորակայինների որոնումով հայտարարեց, որ ևս երկու աստղադիտարաններ միանում են առկա աստղադիտարանների ցանցին այդ աստղը ուսումնասիրելու համար։ Ինտրիգը մեծանում է։ Քանի որ բոլոր հավանական պատճառները աստղի տարաօրինակ վարքագիծը բացատրելու համար հերքվում են, իսկ գերցիվիլիզացիայի վարկածը հերքել չի հաջողվում ապա աստղագետների հույսը, որ կհայտնաբերեն այլմոլորակայիններ հույսը մեծանում է։ Բավականաչափ մեծ ֆինանսական միջավներ են հատկացվում հատուկ այդ աստղը ուսումնասիրելու համար։ Իսկ մեզ՝ հայերիս համար առավել հաճելի է, որ այդ սենսացիոն հայտնագործության հեղինակը հայազգի է։ Եթե հաստատվի, որ «Դայսոնի օղակը» իսկապես գոյություն ունի «Թաբի աստղի» մոտ ապա դա կլինի մարդկության մեծագույն հայտնագործություններից մեկը, իսկ Թաբին կարող է հույս ունենալ ամենալրջագույն մրցանակների բացառված չէ նաև Նոբելյան մրցանակի (արայժմ հայազգի Նոբելյան մրցանակակիր չկա, չնայած կան այլ հայազգի գիտնականներ որոնք բացառված չի որ կստանան Նեբելյան մրցանակ, օրինակ Յուրի Հավհաննիսյանը ում անունով արդեն Մենդելևի քիմիակն տարրեի աղուսյակում նոր տարր է ավելացել, որը կոչվում է Օգաննեսոն)։

Աղբյուրները՝

https://ru.wikipedia.org/wiki/%D0%97%D0%B2%D0%B5%D0%B7%D0%B4%D0%B0_%D0%A2%D0%B0%D0%B1%D0%B1%D0%B8

https://hy.wikipedia.org/wiki/%D5%85%D5%B8%D6%82%D6%80%D5%AB_%D5%80%D5%B8%D5%BE%D5%B0%D5%A1%D5%B6%D5%B6%D5%AB%D5%BD%D5%B5%D5%A1%D5%B6

Astronomer

I want to become an astronomer․ I like this profession․ I like to look at the stars and dream. My father always tells me about the universe․ The universe is very beautiful and interesting. I want to become an astronomer and physicist Stephen Hawking as is. I hope that one day I will become a famous astronomer.