Գիրք կարդալու արվեստը

Ի՞նչ եք կարծում կկարողանաք առանձանցնել մի արվեստ, որն հասանելի է բոլորին, մեկը որն իր մեջ ներառում է բոլոր արվեստները։ Ինչ խոսք բոլորն էլ յուրահատուկ և անկրկնելի են։ Գիրքն կարդալն էլ է արվեստ։ Եթե տիրապետես այդ արվեստին նրա մեջ կգտնես ցանկացածը։ Գիրքը իմաստալից է դառնում, երբ դու հասկանում ես հեղինակի ասելիքը։Իրականում այս հիանալի արվեստում ամենաչնչին դերն ունի սյուժեն, քանի որ դա պարզապես իրադարձությունների հերթականություն է։ Եթե կարողանաս թափանցել գրքի ներսը, ուրեմն վստահ եղիր դու տիրապետում ես Գիրք կարդալու արվեստին։

Advertisements

Ամառային ընթերցանություն

Ես այս ամառային արձակուրդներին կարդացել եմ Ալեքսանդր Դյումայի «Կոմս Մոնտե Քրիստոն»։ Աշխարհի բոլոր գրքերից շատ այս գիրքն եմ սիրում։ Այս գիրքը Էդմոն Դանտեսի մասին է։ Նա նավապետի օգնական էր և շուտով պետք է դառնար նավապետ։ Նա ուներ սիրելի կին ում անունը Մերսեդես էր։ Մերսեդեսը շատ գեղեցիկ էր և խենթի պես սիրում էր Էդմոնին։ Էդմոնը ուներ թշնամիներ, որոնք դավադրութուն կազմակերպեցին նրա դեմ և նրանց նշանադրության օրը Էդմոնին ձերբակալեցին։ Դատավորը իր իսկ շահերի համար Էդմոնին ցմահ բանտարկեց։ Բանտում նա ծանոթացավ Աբբա Ֆարիայի հետ, ով շատ խելացի էր ահա նրա խոսքերից միքանիսը՝

► Միայն դժբախտությունն է բացահայտում մարդկային մտքի հարստությունները:

► Փիլիսոփայությունը չեն սովորում: Փիլիսոփայությունը ձեռք բերած գիտելիքների և այդ գիտելիքները կիրառող բարձր մտքի զուգորդությունն է: Փիլիսոփայությունն այն լուսաճաճանչ ամպն է, որի վրա Քրիստոսը ոտք դրեց երկինք համբառնելիս:

► Փիլիսոփայությունը չեն սովորում: Փիլիսոփայությունը ձեռք բերած գիտելիքների և այդ գիտելիքները կիրառող բարձր մտքի զուգորդությունն է: Փիլիսոփայությունն այն լուսաճաճանչ ամպն է, որի վրա Քրիստոսը ոտք դրեց երկինք համբառնելիս:

Աբբան «Կոմս Մոնտե Քրիստո» կղզում ուներ գանձեր։ Էդմոնը փախավ բանտից, իսկ Աբբան մահացավ։ Բոլորը կարծում էին, թե Էդմոնն էլ էր մահացել, բայց նա գտավ նրա գանձերը և դարձավ շատ հարուստ Կոմս Մոնտե Քրիստոն և իվերջո իր վրեժը լուծեց։ Ես խորհուրդ կտամ բոլորին կարդալ այս գիրքը, որովհետև դա անփոխարինելի հաճույք է։

Էդմոնի խոսքերից մի քանիսը՝

► Երջանկությունը կուրացնում է մարդուս ավելի, քան հպարտությունը:

► Մարդ միշտ շտապում է երջանիկ լինել, և ով շատ է տառապել, դժվարությամբ է հավատում իր երջանկությանը։

 

 

Արքայազնը և աղքատը

images (22)_1

Ես այս ամառային արձակուրդի ընթացքում կարդացել եմ <<Արքայազնը ևաղքատը>> գիրքը: Գիրքը շատ հետաքրքիր է: Գիրքը Թոմի և Էդուարդ Թյուդորիմասին է: Թոմը շատ աղքատ ընտանիքից է, իսկ Էդուարդը Վելսի արքայազն է: Թոմիհայրը մարդասպան և հարբեցող է,  տատիկը՝ նույնպես: Նրանք Թոմին ստիպում ենմուրացկանություն անել: Նրա մայրը շատ բարի է, հոգատար: Բայց մի քահանա կա ովԹոմին կարդալ և գրել է սովորեցնում: Թոմը շատ է կարդում արքայազների մասին:Նրա երազանքը գոնե մեկ անգամ արքայազն տեսնել է: Մի անգամ նա հանդիպում էարքայզնին: Արքայազնը Թոմին ուտելիք է տալիս: Երկար խոսելուց հետո նրանքհագուստով փոխվում են, և այդպես շաուրունակվում է գիրքը: Այս գրքում իմ սիրելիկերպարը Էդուարդ Թյուդորն է, քանի որ նա շատ բարի և խելացի է: Իմ կարծիքովստեղծագործության ասելիքը այն է, որ քո տնից լավ տեղ չկա, և եթե դու հարստանաս,մեկ է, դու քո հին կյանքն ես սիրելու: Ինձ շատ դուր եկավ այն հատվածը․ երբ Էդուարդը վաճառականին քսան հավ է վերադարձնում:

Գիրքը կարող եք կարդալ այստեղ։

Սուր ու Սամի արկածները

Սուր ու Սամի արկածները շատ հետաքրքիր է։Այն արտաքինով տարբեր երկու տղաների մասին է։Սուրը շատ բարձրահասակ և նիհար էր, բայց Սամը ցածրահասակ և գեր էր։Բայց նրանք իրենց կյանքը առանց իրար չէն պատկերացնում։Նրանք միասին շատ փորցությունների միջով անցան։Միասին գնացին գյուղ այնտեղ ընկերներ ձեռք բերեցին։Սուրը երազում էր աճպարար դառնալ, բայց պորցանքների մեջ ընկան։

Սև կակաչ

download

Սև կակաչը շատ հետաքրքիր գիրք է։Խորհուրդ կտամ կարդալ։Այն մի տղայի մասին է, ով անմեղ էր, բայց բանտ էր նստել։Այն այնքան հետաքրքիր է, որ ավելի լավ է դուք կարդաք։

Ջեյն Էյր

images

Ջեյն Էյրը Շառլոթ Բրոնտեի դասական վեպ է, Բրիտանիայի ամենահայտնի վեպերից։ Վեպը թարգմանվել է նաև հայերեն։Ջեյն Էյրը որբ էր և ապրում էր իր մորեղբոր տանը։Մորեղբայրը մահացել էր և նրան պահում էր նրա կինը։Կինը շատ դաժան էր։Ջեյն Էյրը շատ դաժան մանկություն ուներ։Նրան ուղարկեցին գիշերօթիկ դպրոց։Այնտեղ էլ շարնակվեց դաժան մանկությունը։Ի վերջո Ջեյն Էյրը դուրս եկավ գիշերօթիկ դպրոցից և աշխատանքի անցավ։Իսկ վերջը թողնում եմ, որ դուք կարդաք։Ես վստահ եմ, որ ձեզ դուր կգա։Ձեզ բարի ընթերցում։

Կարող եք նաև ֆիլմը դիտել հայերեն