«Հայ-վրացական հանրակրթական կամուրջներ». Ո՛չ սերը, ո՛չ ազատությունը հեշտ չի տրվում․․․

IMG_0022Այսօր կրթահամալիրում տեղի ունեցավ մամլո ասուլիս, որտեղ կրթահամալիրի տնօրեն Աշոտ Բլեյանը և Ախալքալաքի թիվ 3 հանրային դպրոցի տնօրեն Լելա Ճինճարաուլին պատասխանեցին համատեղ գործընկերությանը վերաբերող հարցերին, խոսեցին նոր ու հետաքրքիր նախագծերի մասին՝ ամփոփելով նաև պլեներային շաբաթը։ Հանդիպմանը ներկա էին կրթահամալիրի և Ախալքալաքի՝  Իլիա Ճավճավաձեի անվան դպրոցի մանկավարժներն ու սովորողները։ 

Հիշեցնենք, որ  վերջիններս «Հայ-վրացական հանրակրթական կամուրջներ» 2017թ. ծրագրով, Հայաստանում Վրաստանի դեսպանատան աջակցությամբ դպրոցի տնօրեն Լելա Ճինճարաուլիի ղեկավարությամբ, հունիսի 13-17-ը մասնակցում էր «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում իրականացվող «Բանգլադեշյան պլեներ» հանրակրթական ստուգատես-փառատոնին: Ասուլիսի ընթացքում ամփոփվեց փառատոնային շաբաթվա համագործակցային նախագծերը և խոսվեց նոր նախագծերի մասին։ Նոր գործընկերություն հաստատելու նպատակով  հունիսի 22-24-ը «Հայ-վրացական կամուրջներ» նախագծով կրթահամալիրի դասավանդողների, սովորողների մի մեծ խումբ հայրենագիտական-կրթամշակութային համատեղ արշավ կիրականացնի Վրաստանի Սամցխե-Ջավախեթիում՝ Ախալքալաքիում, Գանձայում, Կարծախում, Վալեում, Հեշտիայում:

— «Երևանյան կյանքում սա թերևս ամենամեծ մշակութային-հանրակրթական միջոցառումն է, Մշակույթի նախարարը հիացած էր,  որ Ջավախքից եկած մանկավարժների, սովորողների այս մեծ խումբը մեր պլեների լիարժեք մասնակիցներն են։ Պլեները երևանյան բաղկացուցիչից բացի ունի նաև իր շարունակական ընթացքը հենց Վրաստանում։ Սա հիանալի նախաձեռնություն է, որովհետև մենք գնում ենք միասին աշխատելու համար, մեր կենցաղը պիտի լինի շատ պարզ, որպեսզի հասցնենք շատ բան տեսնել ու իմանալ։ Իսկ երկրորդ պայմանավորվածության համաձայն՝  «Սևանի ափին․ Վ․ Անանյանի հետքերով» ընթերցողական մեծ նախագիծ կունենանք՝ ստանալով Մշակույթի նախարարության կոնկրետ աջակցությունը,- իր խոսքում նշեց կրթահամալիրի տնօրեն Ա․ Բլեյանը  և հումորով հավելեց, — մենք վրացիների հետ միշտ մշակութային մրցակցության մեջ ենք լինելու, իրենք ունեն Սև ծով, մենք էլ ունենք պլպլան ծովեր․ դեռ կգան ծովից դուրս եկող ու ծով բերող Դիանայի, Արփիի նման նայադները»։

Ասուլիսի երկրորդ հատվածում հնչեցին լրագրող սովորողների կողմից հարցեր՝ կապված հետաքրքիր արշավների կազմակերպման ու նոր գաղափարների հետ, որոնք հետագայում համատեղ նախագծերի հիմք կդառնան։ Ապա վրաց մանկավարժները շնորհակալություն հայտնեցին բարձր մակարդակով ընդունելություն կազմակերպելու համար՝ նշելով, որ նոր ու հետաքրքիր շատ բաներ սովորեցին և տպավորված վերադառնում են՝ սպասելով  մեր կրթահամալիրի խմբի այցին։

Առիթից օգտվելով՝ իր տպավորությունների մասին կիսվեց նաև տնօրեն Լելա Ճինճարաուլին․  «Ինձ մոտ աստիճանաբար հասունացավ այն միտքը, որ Հայաստանի իշխանությունը շատ բախտավոր է, որ կա այսպիսի դպրոց և նման հետաքրքիր նախաձեռնություններ։ Այստեղ գտնվողները և նրանք, ովքեր ինչ-որ կերպ կապված են այս կրթահամալիրի հետ, մեծ հոգս-պատասխանատվություն են իրենց վրա վերցրել։ Ո՛չ սերը, ո՛չ ազատությունը հեշտ չի տրվում, դա տևական աշխատանք է պահանջում, և այդ ամենը հիմք է նրա, ինչ կատարվում է այստեղ։ Մենք ուղղակի պլեների մասնակիցներ ենք, բայց դրանից բացի, տեսնում ենք, որ այստեղ կյանքը եռում է։ Եվ կարևոր էլ չէ, թե դուք որտեղ կլինեք, կարևորն այն է, որ այս սերը, ոգևորությունը դուք տանում եք ձեզ հետ ուր էլ որ լինեք, — ասած տնօրենն ու հավելեց, — անհամբեր սպասում ենք ձեզ, և կարծում եմ, այս հարաբերությունները սկսվել է և կշարունակվի»։

Նյութը պատրաստեցին լրագրողներ՝ Մարինե Իշխանյանն ու Մանե Մարսեղյանը։

Ֆոտոշարքը՝ Սեբաստացի TV կայքում։

Advertisements

Ամառային ճամբար-2017․ հաշվետվություն

IMG_873320170608_225235 18835208_1214065765382832_260995559_n

Ճամբարային սպասումներ

Լրագրողական ակումբի դասերի, նախագծային աշխատանքների օրակարգ։

Լրագրողական ակումբի բլոգը։

Լրագրողական ակումբի հյուրն է «Վան» ազգագրական երգի-պարի համույթը

Համագործակցային ստուգատեսային հանդիպում«Վան» ազգագրական համույթի հետ

Ճամփորդություն «Մասս մեդիա» գիտակրթական կենտրոն

Համագործակցային աշխատանք Մասս Մեդիայի ուսանող Լիլիթ Խալաթյանի հետ։

«Շրջիկ լրատու» նախագծի մեկնարկը-Ռեպորտաժ

«Շրջիկ լրատու» նախագիծ

Ամենագունեղ ու ստեղծագործական ճամբարը․-Ռեպորտաժ։

«Շրջիկ լրատու» նախագիծ․ ճամբարային երկրորդ օր- Էզմիրի խմբի արկածները

«Շրջիկ լրատու» նախագիծ․ 2֊րդ շաբաթ

«Հակաբացիլ Կոմիտաս 2017» Նախագիծ

«Հակաբացիլ Կոմիտաս»․ հայ երգի սևազգեստ արևը- տեսաֆիլմ

Սեբաստացի պատանի լրագրողները «Մասս մեդիա» կենտրոնում

Մամուլի ասուլիս․ Միջին դպրոցի լրագրողների հանդիպումը կրթահամալիրի տնօրենի հետ

ՀՀ ԿԳՆ Լևոն Մկրտչյանի այցը՝ ճամբարային օրակարգով

Ճամբարային գիշերակացի պատումներից․ ամեն գեղեցիկ ավարտ մի նոր լավի սկիզբ է

«Շրջիկ լրատու»․ ճամբարային գիշերակաց

Գիշերակացի նախագիծն՝ այստեղ

«Շրջիկ լրատու»․ երաժշտական ու հաճելի ցուցահանդես

Լրագրողների ջոկատի հյուրն էր «Վան» ազգագրական երգի-պարի համույթը

Հունիսմեկյան արևշատ ու հաճելի խառնաշփոթը

«Շրջիկ լրատու»-ն ճամբարային ջոկատներում

Համի ուժը ճամբարային խոհանոցում

Լրագրողական ակումբի համագործակցային ստուգատեսային ֆլեշմոբը «Վան» ազգագրական երգի-պարի համույթի հետ — «Հակաբացիլ Կոմիտաս» ֆլեշմոբ Անգլիական այգում։

Լրագրողական ակումբի  պատանի լրագրողների համատեղ նախագծային աշխատանքը «Մասս մեդիա» գիտակրթական կենտրոնի լրագրող մագիստրոսների հետ- ամփոփիչ արդյունքներ։

Գիշերը դպրոցում

Ամառ 2017-ի ամենախենթ ու ակտիվ ջոկատը որոշեց ճամբարային վերջին օրերը դարձնել անմոռաց ու հիշարժան․ որոշեցինք ու մնացինք դպրոցում։ Ի դեպ, այդ գաղափարը կար ճամբարայի առաջին իսկ օրվանից․ պատրաստվում էինք, որոշում, թե որտեղ ենք քնելու, ինչ նախագծեր ենք անելու և այլն։ Երբ ճամբարային օրն ավարտվեց, մի քանի աղջիկներով սպասեցինք դպրոցում, պատրաստվեցինք դիմավորելու մեր ընկերներին, մի փոքր էլ հանգստացանք, որպեսզի կարողանանք վայելել երեկոն։ Երբ արդեն անձնակազմը տեղում էր, մենք մեր իրերը դասավորեցինք և սկսեցինք պատրաստվել ընթրիքին։ Մեզ հյուր էին եկել Ընկեր Լիլին և մեր ջոկատի Սյուզիի մայրիկը։ Ընթրիքի համար գրեթե ամեն ինչ պատրաստ էր։ Մենք խարույկ չունեինք, բայց խարույկին գրեթե չէր զիջում Դավիթի կիթառը, մեր երգերը, տաք ծածկոցները և ընկեր Լիլիթի պատրաստած անմահական թեյը։ Մենք երգեցիք, պարեցինք խաղացինք, ամեն ինչ հիանալի էր։ Տղաները երեկոն ավելի հիշարժան դարձնելու համար մի առասպել էին հորինել, որն էլ ակտիվություն էր ստեղծել մեր ջոկատում։ Քիչ անց մեզ հյուր եկան Աննայի ծնողները, նրանք մեզ համար տորթ էին բերել։ Նրանց հետ զրուցեցինք, քնարկեցինք տարբեր հարցեր, իսկ նրանց ճանապարհելուց հետո գնացինք ընթրելու։ Ընթրիքը իրոք ստացված էր, ամեն ինչ շատ համեղ էր։ Արդեն կեսգիշեր էր, մենք լվացվեցինք, մեր անկողինները պատրաստեցինք և պառկեցինք։ Հարմարավետ պառկել ու պատրաստվում էինք առավոտյան Տիար Բլեյանի հետ կայանալիք մամուլի ասուլիսին, ՀՀ կրթության նախարարի հետ հանդիպմանը։ Արդեն շատ ուշ էր, բոլորս շատ հոգնած էինք և ժամանակն էր քնելու։ Այս երեկո ես պարզեցի, որ իրականում հիանալի ընկերներ ունեմ, քանի որ կեսգիշերն անց էր և քթիցս սկսեց արնահոսել, իսկ ընկերներս բոլորը ինձ օգնում էին։ Ընկերներս քնել էին, միայն Սոնան մեղմ լույսի ներքո գորգագործությամբ էր զբաղած։ Առավոտյան արթնացանք, թեթև նախաճաշեցինք, ամեն ինչ մաքրեցինք ու գնացինք զբոսանքի։ Շրջեցինք հարակից այգիներում ու գնացինք Սուրբ Երրորդություն եկեղեցի։ Ճամբարային ավարտը իրոք ստացված էր, քանի որ մենք հիանալի օր անցկացրինք։

՛

Համի ուժը ճամբարային խոհանոցում

Լրագրողների ճամբարային ջոկատում, ինչպես միշտ, աշխույժ ու ստեղծարար, աշխատանքային մթնոլորտ է տիրում։ Այս խմբում, իսկապես, յուրաքանչյուրն ունի իր կարևոր դերը, անելիքը, մոտեցումը, և, ի վերջո, ամենակարևորը՝ անհատականությունը։

Այսօր Սննդի սպասարկումը՝ որպես տեխնոլոգիական կարողությունների դրսևորում ժամին խոհանոցը մեր ջոկատի տրամադրության ներքո էր գտնվում։ Քանի որ սպասում էինք մեր պատվավոր հյուրերին՝ «Վան» ազգագրական երգի-պարի համույթին,  որոշեցինք տարբերվել՝ պատրաստելով միայն հայկական խոհանոցի ավանդական ուտեստներ։ Նախապես սովորողների ցանկությամբ ընտրեցինք ուտեստների տեսակները, որոնք հարմար էր պատրաստել և հյուրասիրել։

Ցուցահանդես Հյուսիսային դպրոցում

Այսօր՝ հունիսի 7-ին Հյուսիսային դպրոցում տեղի ունեցավ ցուցահանդես։ Պատանի Լրագրողական ակումբը իր մշտական ուրախ մթնոլորտով շտապում էր Հյուսիսային դպրոց, քանի որ մեր ջոկատի նկարչուհի Սյուզիի նկարները նույնպես փակցված էին ցուցասրահի պատերին։ Մեր խմբի սովորողները պարում են, երգում, նկարում, այդ պատճառով էլ ամենայուրահատուկ ու ամենապայծառ ջոկատն ենք։ Ցուցասրահում ցուցադրվում էին Միջին և Ավագ դպրոցի սովորողների նկարները։ Բոլորն էլ շատ գեղեցիկ ու յուրահատուկ էին։ Մենք շրջեցինք բոլոր նկարները տեսանք և մեր գնահատականը տվեցինք։ Քիչ անց մեզ միացավ Տիար Բլեյանը և մթնոլորտը միանգամից փոխվեց։ Երգեցինք, պարեցինք «Սովորղ֊սովորեցնող» նախագծի երեխաների հետ։ Ցուցահանդեսից հետո գնացինք հանդպիման «WMare» ընկերության հայտի ծրագրավորողների հետ։ Ճիշտն ասած այնքան էլ տեղեկացված չէինք ծրագրավորող հյուրերի մասին, բայց երբ սկսեցին խոսել ֆիզիկայի օրենքների, հաջողության հասած, մեծ կամքի տեր անհատների մասին, գովազդային արշավների, մարկետինգի մասին, մենք սկսեցինք ոգևորված հարցեր տալ։ Նրանք նաև պատմեցին ծրագրավորողի մասնագիտության մասին և խորհուրդներ տվեցին մեզ և ավելի փոքր երեխաներն։ Հետո եկանք դպրոց, քննարկեցինք մյուս օրվա անելիքները ճամբարում․ թեժ օր է սպասվում։ Հետևեք մեր ակումբի լրատվությանը, բաց չթողնելը խրախուսվում է։ ))

«Շրջիկ լրատու» նախագիծ

«Շրջիկ լրատու» նախագծի այսօրվա պատասխանաուներն են Մարինե Իշխանյանը և Մանե Բարսեղյանը: Կազմ-պատրաստ՝ զինված բեյջերով և թղթով սկսեցինք շրջել ճամբարային տարբեր ջոկատներով և տեսել, թե ինչ նախագծային ածխատանքներով են զբաղված: Դե իհարկե, առաջինը սկսեցինք լրագռողական ակումբի ջոկատից: Այստեղ, կարելի է ասել, սովորողները տարաբնույթ աշխատանքներով են զբաղված. Մի մասը գորգագործության դասին թղթի վրա արված էսքիզը տպեցին կտորի վրա, որպեսզի աշխատենք, իսկ մյուս մասն էլ զբաղված էին զարդանախշով կարպետ գործելով: Ապա խումբը բրուտանոցում ավարտին հասցրեց սկսած աշխատանքները: Ի դեպ, քանի որ վաղը մեր ջոկատում հանդիպում է սպասվում «Վան» ազգարական երգի-պարի խմբի հետ, մենք պատրաստվում էինք՝ նորից հիշելով ազգային երգերն ու Շարունակել կարդալ

Սեբաստացի պատանի լրագրողները «Մասս մեդիա» կենտրոնում

Հունիսմեկյան ամենագունեղ տոնը սկսեցինք ճամփորդությամբ։ Միջին դպրոցի պատանի լրագրողները մասնակցեցին բաց դաս- սեմինարին «Մասս մեդիա» գիտակրթական կենտրոնում։ Դասը անցկացվեց հետաքրքիր ձևաչափով։ Պայմանականորեն կազմակերպվեց մամուլի ասուլիս, որի ընթացքում Բազազ Արտեմի մամուլի խոսնակը՝ տվյալ դեպքում դասախոս Զոհրաբ Հարոյանը հանդիպում-զրույց ունեցավ սեբաստացի լրագրողների և կենտրոնի մագիստրոս ուսանողների հետ՝ պատասխանելով նրանց բոլոր հարցադրումներին։ Նշեմ, որ թեմայի ընտրությունը պատահական չէր․ Հովհ․ Թումանյանի «Գիքորը» պատմվածքը կկարդան սովորողները, որպեսզի կարողանան իրենց հետազոտական աշխատանքները գրել։ Պատանի լրագրողները ծանոթացան ուսանողների հետ, «Սովորում եմ՝ սովորեցնելով» ձևաչափով յուրաքանչյուր ուսանող մեկ աշակերտի խմբագիրը կլինի և կհետևի հետազոտական աշխատանք, նյութեր գրելու ընթացքին։ Հաջող ընթացքի դեպքում սա կլինի երկարաժամկետ համագործակցային և արդյունավետ նախագծային աշխատանք։