Ուսումնական նոյեմբեր

Նոյեմբերի 12-16

Գործնական աշխատանք

Բառաշարքում ընդգծել տեղանուններից առաջացած անձնանունները:
Աստղիկ, Անահիտ, Տարոն, Արարատ, Մասիս, Արտավազդ, Տրդատ, Արաքս, Տիգրան, Հրազդան, Տիրան, Սիփան, Վարդան, Վարագ, Վարդուհի, Վան, Աշոտ, Կարին, Գուրգեն, Սևան, Վանիկ, Հրայր, Սասուն, Հարություն, Տաթևիկ, Դավիթ Անի, Նաիրի, Դերենիկ, Նաիրուհի, Եղիազար, Հայաստան, Ալավերդյան, Բասենցյան, Նարեկ, Հասմիկ,  Լոռեցյան, Վանեցյան, Գրիգոր,  Մասիսյանց, Սամվել, Ղափանցյան, Գևորգ, Շիրակյան, Կարինյան: Շարունակել կարդալ

Advertisements

Իսահակյանական օրեր

Image result for ավետիք Õ«Õ½Õ¡Õ°Õ¡Õ¯ÕµÕ¡Õ¶Իսահակյանը առաջնակարգ բանաստեղծ է, թերևս այդպիսի լուսավոր ու անմիջական տաղանդ այժմ ողջ Եվրոպայում չկա։ Իսահակյանը բազմաժանր գրող է՝ բանաստեղծություն, պոեմ, բալլադ, պատմվածք, հեքիաթ, զրույց, կատարել է նաև թարգմանություններ։ 1897 թվականին լույս է տեսել նրա առաջին գիրքը «Երգեր և վերքեր» խորագրով։ Իր ապրած ժամանակաշրջանի ամենամեծ աղետը նա համարում է նյութամոլ ու անարդար աշխարհը։ Նրա բանաստեղծությունները գրված են հայրենասիրական, մայրական սիրո, սիրո, բնության, պանդխտության թեմաներով։ Շատ հաճախ նրւջջփա գործերում հայրենիքն ու մայրական սերը միաձուլված են։ Շարունակել կարդալ

Կոմիտասի աշակերտները

Հայ հանճարեղ կոմպոզիտոր Կոմիտասի գործունեության կարևորագույն ոլորտներից էր մանկավարժությունը։ «Նա հանգիստ էր, ընկերական, մեղմ, ոգեւորությամբ տոգորված։ Նրա ժպտուն աչքերում թաքնված թախծալի ցոլքը, պարզ ինտոնացիան, խանդաղատալի ձայնը մատնում էին նրա ներքին կրակը։ Կոմիտասը հիվանդ էր ժողովրդական երգով։ Դասավանդելիս երգում էր և նրա ժողովրդական երգի մեջ զգացվում էին նրբերանգներ, ռիթմ, կոլորիտ», — այսպես էր հիշում Կոմիտաս-մանկավարժին հայ գրող Դերենիկ Դեմիրճյանը։

Հայտնի երաժշտագետ Վասիլի Կորգանովի վկայությամբ, Կոմիտասի շնորհիվ «ճեմարանում երաժշտա-տեսական առարկաների դասարանն ավելի բազմամարդ էր, քան շատ կոնսերվատորիաներում և երաժշտական ուսումնարաններում»։
Աշակերտներին օգնելու նպատակով կոմպոզիտորը գրել է մի շարք դասագրքեր՝ «Երաժշտության տարրական տեսություն», «Հայկական նոտագրություն», «Հարմոնիա»։ Շարունակել կարդալ

Ուսումնական հոկտեմբեր

Հոկտեմբերի 1֊5

Գործնական աշխատանք

  1. Շատ ու շատ դարեր առաջ սաղարթախիտ անտառում հանդիպեցին ծառերի արքա կաղնին ու հավքերի արքա արծիվը:

Շուրջը տարածած հզոր ճյուղերը՝ կանգնած էր կաղնին՝ ամբողջովին կանաչ, փարթամ տերևներով զարդարված: Խրոխտ ու երկնահուպ կաղնին իշխում էր բոլորի վրա՝ հաստաբեստ ճյուղերի հովհանու տակ պահելով անտառի՝ իր համեմատությամբ գաճաճ թվացող բնակիչներին:

Արծիվը՝ բարձրաբերդ քարակարկառների, լերկ լեռնագագաթների վեհապանծ տիրակալը, բացած հսկայական թևերը, գիշատիչ աչքերով նայեց կաղնուն և մագիլներով բռնելով ճյուղերից՝ քմծիծաղով ասաց.

— Տեսնում եմ՝ հպարտ ես ու ամբարտավան: Չլինի՞ կարծում ես, թե տիեզերքի տիրակալն ես: Նայի՛ր՝ ով է կանգնած քո առաջ, և խոնարհվի՛ր: Դարերն անգամ վախենում են ինձանից, և այն ժամանակ, երբ քո տեղում արմատներդ էլ չեն լինի, ես՝ ահեղ արքաս երկնքի, դեռ կսավառնեմ բարձրունքներում:
— Մի՛ պարծենա այդպես,-  բարբաջեց կաղնին՝ արհամարհանքով նայելով արծվի՝ կրակի պես բոցկլտուն աչքերին:

— Գոռո՛զ արծիվ, ժամանակը ցույց կտա:

1.Շարունակի՛ր և ամբողջացրո՛ւ կաղնու խոսքը՝ ուղղված արծվին:
֊ Մինչ դու կծերանաս ու թևերդ էլ իվաճակի չեն լինի թռչելու, ես հպարտ ու փարթամ կանգնած կլինեմ այստեղ։

2.Ի՞նչը դուր չեկավ քեզ արծվի պահվածքում և ինչո՞ւ: Կարծիքդ հիմնավորի՛ր 1 նախադասությամբ:
Արծիվը շատ հպարտ էր ու գոռոզ դա ավելի շուտ կործանման կհասցնի արծվին։

3.Տեքստում գործածված մագիլ, սավառնել, լերկ բառերին գրի՛ր երկուական հոմանիշ:
մագիլ ֊ եղունգ, ճանկ
սավառնել ֊ ճախրել, թռչել
լերկ ֊ մերկ, տկլոր

Կոմիտասյան օրեր
Կոմիտասի աշակերտները

Հոկտեմբերի 8-12

«Չարլի Չապլինի նամակը իր դստերը»

  • Գրավոր ( 7-10 նախադասությամբ) պատմիր կարդացածիդ  մասին:
    Չարլի Չապլինը Ծննդյան գիշերը նամակ է գրում դստերը՝ Ջերալդինային։ Ջերալդինան պարուհի էր՝ Փարիզում։ Չարլին դստերը բացատրում էր, որ պետք չէ ագահությանը և շքեղ կյանքին զոհ գնալ։ Որքան էլ, որ հաջողություններ ունենա, պետք է չմոռանա իր արմատները։ Կարեկցի և ձեռք մեկնի աղքատին, անցորդին, տաքսու վարորդին։ Նա իր դստերը փորձում էր բացատրել գումարի արժեքը և այն ճիշտ օգտագործելու եղանակները։ Նա խորհուրդ էր տալիս քայլել փողոցներով, երբեմն մետրո նստել, զգալ քեզ բոլորի նման, որովհետև դու հենց նրանցից մեկն ես։ Բեմը որքան գեղեցիկ ու գունավոր է՝ այնքան էլ վտանգավոր ու անգույն է և եթե անրաժեշտություն լինի պետք է հեռանալ։ Չապլինը փորձեց նաև սիրո մասին խոսել, չնայած համարում էր, որ իր կինը դա ավելի լավ կանի։
  • Ի՞նչ զգացիր կարդալուց հետո, պատմիր այդ մասին:
    Ամեն անգամ կարդալիս մեծ բավականություն եմ ստանում։ Ինձ թվում է, թե հորս նամակն եմ կարդում։ Թեև իր կերպարները զվարճալի ու գունեղ էին, բայց Չարլիի կյանքը տխուր ու դառն է եղել։ Այդ ամենը լավ հասկալանով նա միշտ փորձել է իր նմաններին օգնել, ձեռք մեկնել։ Կարծում եմ ծերանալու ու մահանալու վախն էր նրան դրդել գրել այս նամակը։ Չապլինի նամակի հետ նաև գումար էր ուղարկել, որովհետև վստահ էր, որ իր աղջիկը հասկացել ու ընդունել է իր խորհուրդները։

Գործնական աշխատանք
Շուտ֊շուտ
հազար֊հազար
արագ֊արագ

Գծիկով են գրվում նաև այն բառերը, որոնց մեջ կրկնվող երկրորդ բառի առաջին կամ երկորդ տառը հնչյունափոխվել է։ Օրինակ՝
մարդ֊մուրթ
փոքր֊մոքր
պստիկ֊մստիկ
աման֊չաման
կամա֊ակամա
առոք֊փառոք
անբաղ֊զամբաղ
ակաս֊պակաս
գոգլի֊մոգլի
լոթի֊փոթի

Որոշ բառերի գերադրական աստիճանը կազմվում է ինքնուրույն գործածություն չունեցող մասնիկներով և գրվում են գծիկով։ Օրինակ՝
Դափ֊դատարկ
կափ֊կանաչ
ճեփ֊ճերմակ
դեփ֊դեղին
սեփ֊սև
լեփ֊լեցուն
շիփ֊շիտակ
քափ֊քրտինք
նոփ֊նոր
կաս֊կարմիր

Այն բառերը, որոնք առարկան բացատրում են երկու տարբեր կողմերից գրվում են գծիկով։ Օրինակ՝
տուն֊թանգարան
աղբյուր֊հուշարձան
ցուցահանդես֊վաճառք
մսուր֊մանկապարտեզ
դպրոց֊առողջարան
խաղ֊հանելուկ
վագոն֊ռեստորան

Այն բառերը, որոնք մատնանշում են տաբեր լեզուների, ժողովուրդների հետ կապված հարաբերություններ գրվում են գծիկով։ Օրինակ՝
հայերեն֊անգլերեն
ֆրանսարեն֊ռուսերեն
ռուս֊ճապոնական
ռուս֊անգլերեն
թուրք֊թաթարական

Հոկտեմբերի 15-19

Գործնական աշխատանք
Բառերը գրել միասին, անջատ կամ գծիկով։
1.  Բուժսպասարկում, խաչեղբայր, մեկ֊մեկ, հուրի֊փերի, հազար վեց հարյուր։
2.  Գավառից գավառ, հազարամյա, քարընկեց, կանաչ֊կարմիր, ողջ֊ողջ։
3.  Քսանհինգամյա, կարծես թե, հլու֊հնազանդ, սև֊սպիտակ, դափնեվարդ։
4.  Ազգընտիր, փոխարքա, դեպքից դեպք, երանգ֊երանգ, լավ֊վատ։
5.  Ընկեր֊բարեկամ, թևածել, ի լրումն, ժուկով ժամանակով, դարից դար։
6.  Կուժկոտրուկ, բառ֊գիրք, ձորից ձոր, հայ֊արաբական, հանովի֊դնովի։
7.  Ժամ֊պատարգ, ծունր իջնել, լինել֊չլինել, պարիզ պարզ, իրարանցում։
8.  Բերանքսիվայր, տխուր֊տրտում, հարյուր քսանմեկ, մինչև իսկ, վառ դեղին։
9.  Դյուրըմբռնելի, կամց֊կամաց, մեւգ կանաչ, եւթ հարյուր, դեղ֊դարման։
10. Զույգ֊զույգ, հարյուր տասը, վառ կարմիր, արևմտաեվրոպական, ժող գործիքներ։
11. Ողջ֊առողջ, հարավ֊արևմուտք, հարավաֆրիկյան, ինչ֊որ է, ծովից ծով։
12․ Լույս ընծայրլ, կիսատ֊պռատ, վայրիվերո, հինգ հարյուր մանր֊մունր։
13․ Քանի դեռ, գնացող֊եկող, խորդուբորդ, տեղի անտեղի, հարյուր հազար։

Վարժություն 32
Ըստ տրված կաղամապրների, բարդ նախադասություններ կազմի՛ր։
1. Եթե եղանակաը բարեհաջող լինի, ապա մենք վաղը կգնանք։
2. Քանի որ նա դավաճանել էր ինձ, հետևաբար ես հրաժարվեցի խոսել նրա հետ։
3. Որովհետև նա սխալ էր պատասխանել հարցերին, ուստի չհանձնեց քննությունը։
4. Քանզի մենք արդեն պայմանավորվել էինք, ուրեմն այլևս անհանգստանալու կարիք չկա։

Վարժություն 33
Նախադասության բայերը ժխտակա՛ն դարձրու և ստացված ու տրված նախադասությունների մտքերը համեմատի՛ր։
Եթե վագոնավարն ուրիշ ուղիներ փնտրի(չփնտրի), տրամվայը գծերից դուրս կգա (չի գա)։
Այդ ուղտերին կտեսնեք (չեք տեսնի), եթե կենդանաբանական այգի գնանք(չգնաք)։
Եթե փղի վրա հարձակվեն (չհարձակվեն), նա էլ ժանիքը գործի կդնի (չի դնի):
Փիղն իր կնճիթով վերից վար ջրում է (չի ջրում) իրեն, երբ շոգ է լինում (չի լինում)։
Եթե սագը սուզվում է(չի սուզվում), ուրեմն անձրև է գալու(չի գալու)։ Իսկ եթե մի ոտքի վրա է կանգնում(չի կանգնում) ու գլուխը թաքցնում(չի թաքցնում) թևի տակ, սաստիկ ցուրտ է լինելու(չի լինելու)։ Երբ սագերը հարավ են չվում(չեն չվում), ուրեմն ձմեռը մոտ է(չէ)։
Հողի մեջ որ փոս գտնեն(չգտնեն), բույն կսարքեն(չեն սարքի)։

Հոկտեմբերի 22-26

Վարժություն 36
Նախադասությունները համապատասխանաբար տեղադրի՛ր տեքստում։ Տրված և ստացված տեքստերն ինչո՞վ են տարբերվում։
ԱՄՆ֊ի Նյու Ջերսի նահանգում մի փոքրիկ քաղաք կա։ Արդեն հարյուր տարի է․ ինչ այնտեղ կիրակի օրը հայտարարված է «լռության օր»։ Այդ օրը տրանսպորտի երթևեկությունն արգելված է։ Թերթերն առաքվում են հեծանիվներով։ Փողոցները ծանր, թուջե շղթաներով ցանկապատվում են ու փականքով փակվում։

ԱՄՆ – ի Նյու Ջերսի նահանգում մի փոքրիկ քաղաք կա։ Քաղաքի անունը Օուշեն Գրոուվ է։ Յոթ հազար բնակիչ ունի։ Արդեն հարյուր տարի է․ ինչ այնտեղ կիրակի օրը հայտարարված է «լռության օր»։ Քաղաքի փողոցներում ո՛չ մի ճռռոց ու հռնդյուն չես լսի։ Այդ օրը տրանսպորտի երթևեկությունն արգելված է։ Երկարատև բանավեճերից հետո մի բացառություն է արվել։ Թերթերն առաքվում են հեծանիվներով։ Փողոցները ծանր, թուջե շղթաներով ցանկապատվում են ու փականքով փակվում։ Մա՛րդ են, հանկարծ մեքենա վարելու գայթակղությանը չտրվեն։

Առաջին տեսքը մեզ տալիս է համոռ ու կարճ տեղեկություններ, իսկ երկորդը մանրամասն նկարագրում է քաղաքի պատկերը ու ավելի շատ տեղեկություններ տալիս։

Վարժություն 39
Նախադասությունն ընդարձակիր՝ ավելացնելով բառեր կամ բառակապակցություններ, որոնք բնութագրեն (նկարագրեն, բնորոշեն) գործողություն կատարողին։
1․ Որդիներն անհանգստանում էին։ – Երիտասարդ որդիներն անհանգստանում էին մայրերի համար։
2․ Ընկերդ արդեն գնացել է։ – Շատախոս ընկերդ գնացել է արդեն։
3․ Արշավախումբը վերադարձավ լեռներից։ – Երկրորդ արշավախումբը վերջապես վերադարձավ անտառից։
4․ Քո երգը գրավեց մարդկանց։ – Քո հզոր երգը գրավեց դահլիճում նստած մարդկանց։

Վարժություն 40
Կետերի փոխարեն փակագծում դրված բայերը գրի՛ր պահանջված ձևով։
1․ Այդ նամակը կարդալիս նա գունատվեց։
2․ Ամբողջ երեկո կարդալուց հոգնած՝ դուրս եկավ զբոսնելու։
3․ Այդ տունը կառուցելիս սպասում էր որդու վերադարձին։
4․ Չգիտես ինչու, վախենում էր իր վերջին կամուրջը մինչև վերջ կառուցելուց։
5․ Ականջները խշշում էին ամբողջ օրն այդ աղմուկը լսելուց։
6․ Իրիկնապահին տուն դառնալիս մի անգամ էլ հիշեց խոստումը։
7․ Վիրավորվել էր ընկերոջ՝ առանց պատճառի հետ դառնալիս։
8․ Վրա – վրա հիվանդանալուց նիհարել էր։
9․ Հիվանդանալիս միշտ էլ նիհարում է։

Իսահակյանական օրեր

Վարդան Այգեկցի

Vardan Aygektsi.jpgՎարդան Այգեկցին միջնադարյան հայ աստվածաբան, մատենագիր, առակագիր, քարոզիչ, հասարակական գործիչ է։

Ապրել է 12-րդ դարի վերջին և 13-րդ դարի սկզբին։ Ծնվել է Հայոց Միջագետքի Տլուք գավառի Մարաթա հայաբնակ գյուղում, կրթություն ստացել է ծննդավայրում, ապա՝ Կիլիկյան Հայաստանի Արքակաղին (Արքակաղանի) վանքում։ Ուսումն ավարտելուց հետո ձեռնադրվել է վարդապետ և զբաղվել քարոզչությամբ։ Այնուհետև ապաստանել է Կիլիկյան Հայաստանի Սև լեռների Տոսխ կոչված ձորում կառուցված Այգեկ վանքում, որտեղից էլ ստացել է իր Այգեկցի մականունը։ 1198 թվականին մասնակցել է Լևոն Բ Մեծագործի թագադրության հանդեսին։ Վախճանվել է 1250 թվականին։
Շարունակել կարդալ

Սոցիալական քնարերգություն. Ֆրիկ:

Ֆրիկի մասին կենսագրական տեղեկություններ չեն պահպանվել։ Նրա ստեղծագործություններից ենթադրվում է, որ Ֆրիկը ծնվել է 13֊րդ դարում՝ Թաթար֊Մոնղոլ արշավանքների ժամանակ։ Սկզբում ապրել է բարեկեցիկ կյանքով, ապա գերի է ընկել Թաթարների ձեռքը, զրկվել ունեցվածքից ւ ընտանիքից։ Ֆրիկ նշանակում է կրակի վրա այրված դեռահաս ցորեն։

Ֆրիկից պահպանվել են մոտ հինգ տասնյակ բանաստեղծություններ, որոնց մեծ մասը հայտնաբերել, հավաքել և հրատարակության է պատրաստել Տիրայր Վարդապետը: Ֆրիկը գրել է ժողովրդին հասկանալի պարզ ու հստակ լեզվով։ Ահա թե ինչպես է հենց ինքը Ֆրիկը գրում իր մասին.
                       Ֆրիկը հանցեղ պարզ է խօսել, որ ամենայն մարդ իմանայ։

Ֆրիկը թողել է դրամատիկ սյուժե ունեցող ժողովրդական մի ավանդության մշակում՝ «Տաղ Ֆրկան ասացեալ ի վերայ եղբայրասպանին»։ Ձեռագրերից մեկում վկայված է նաև «Առակ լավ և պիտանի»։ Այս տաղում Ֆրիկը խրատում է մարդկանց հեռու մնալ ագահությունից՝ իբրև մեծ չարիքից։ Հոգևոր արժանիքները ստորադասվում են նյութականին՝ շեշտելով վերջինիս անցողիկությունը։ Դրանցից են. Շարունակել կարդալ

Իլիաս Վենեզիս «Ճայերը»

Պատմությունը մի ծերնունու մասին է, ով որդիների մահից հետո ապրում էր միայնության մեջ։ ԾԵրունին հետզհետե ծերանում էր ու ավելի մեկուսանում հասարակությունից։ Երկար ժամանակ այդպես ապրելուց հետո նա կարծես թե ընտելացել էր իր կյանքին։ Կարծում եմ ինչպես ծերունին այդպես էլ մենք մեր կորուստը փորձում ենք ինչ֊որ բանով փոխարինել։ Շատերը խուսափում են կորստից հետո նոր կապեր հաստատել, որովհետև այն կորցնելու դեպքում ավելի վատ կլինի՝ քան առաջինի դեպքում։ Կարծում եմ ծերունին էլ կրկնապի ցավ ապրեց, երբ լսեց, որ ճայերը այլևս չկան։ Մտածում եմ, որ տղային և աղջկան մեղքի զգացում էր տանջում՝ այդ իսկ պատճառով էլ նրանք հյուրընկալել էին ծերունուն ու փորձում էին ջերմության տալ նրան։
— Դու նրանց ներիր, պապի,- քիչ հետո ասում է տղան: — Որ իմանային, երբեք այդ բանը չէին անի:
Ծերունին չի հասկանում: Զարմացած տեղից վեր է ելնում:
— Էդ ո՞ւմ մասին ես ասում, տղա ջան:
— Նրանց, որ ճայերին սպանեցին, Դիմիտրիս պապի:- Մեր ընկերներն են:
Նա զգում է, որ ծնկները դողում են, սիրտը թպրտում:

Այս հատվածում երևում, որ չնայած մեկուսացած լինելուն ծերունին այնուամենայնիվ կարոտում էր մարդկային շփումը, ընտանեկան միջավայրը։
Նրանց համար քաղցրավենիք բերեց, նուշ, սառը ջուր:
— Ուրիշ բան չունեմ,- ցածր ձայնով ասում է նա. կարծես ներողություն է
խնդրում:

Թեև պատմությունը տխուր էր, բայց այն ինձ շատ դուր եկավ։

Պատմությունը կարող եք կարդալ՝ այստեղ։