Բրեստ-Լիտովսկի հաշտության պայմանագիր

  • Երբ՞ է կնքվել Բրեստ Լիտովսկի պայմանագիրը
    Բրեստ-Լիտովսկի հաշտության պայմանագիրը կնքվել է 1918 թ. մարտի 3-ին, Բրեստ-Լիտովսկում:
  • Թվել մասնկաից կողմերին
    Խորհրդային Ռուսաստանը և մյուս կողմից՝ Գերմանիան, Ավստրո-Հունգարիան, Բուլղարիան ու Թուրքիան։
  • Որ՞ն էր հանդիսանում պայմանագրի գլխավոր նպատակը
    Խորհրդային կողմի պայմաններն էին, որ թույլ չտալ պատերազմի ժամանակ զավթած տարածքների բռնի միացումը, զորքերի դուրսբերում, վերականգնել պատերազմի ընթացքում իրենց քաղաքական ինքնուրույնությունը կորցրած ժողովուրդների իրավունքները, մինչև պատերազմը քաղաքական ինքնուրույնություն չունեցող ազգային խմբավորումներին տալ հանրաքվեի միջոցով իր հետագա ճակատագիրը տնօրինելու երաշխիք։ Սակայն խորհրդային առաջարկները մերժվել են Գերմանիայի և նրա դաշնակիցների կողմից:
    Բրեստի հաշտության 4-րդ հոդվածով և ոուս-թուրքական լրացուցիչ պայմանագրով Թուրքիային էին անցնում Արևմտյան Հայաստանը և Կարսի ու Արդահանի մարզերը:

Ճամփորդություն դեպի տուն

Եթե ես մեկնեի Տրապիզոն ես նախ և առաջ կուսմունասիրեի տեղանքը և նրա պատմությունը։ Սկսելով ամենա սկզբից պարզեցի անվան ծագումը։

Տեղադրված Է սեղանաձև սարավանդի վրա և այդ պատճառով Էլ կոչվել է Տրապիզոն՝ հունարեն«տրապեզա» բառից, որ նշանակում է՝ սեղան, սեղանաձև։

Տրապիզոնը հիմնադրվել է մ.թ.ա. 750 թ. հույների կողմից։ Հնում եղել Է Պոնտական թագավորության կարևոր քաղաքներից մեկը։ Հետագայում մտել է Հռոմեական և Բյուզանդական կայսրությունների կազմի մեջ։ Հուստինիանոս կայսրը (527– 565) այն մտցրել է Առաջին Հայք պրովինցիայի մեջ։ 13-րդ դարում դարձել է Տրապիզոնի հունական փոքրիկ թագավորության մայրաքաղաքը, իսկ 16-17-րդ դդ-ից՝ Օսմանյան կայսրության նույնանուն նահանգի կենտրոնը։

Տրապիզոնի մասին բազմաթիվ վկայություններ ունեն հայ մատենագիրները։ Այստեղ մինչև 1915 թ եղեռնը հայերր մեծ թիվ էին կազմում։ 1872-73 թթ քաղաքում կար շուրջ 800 տուն հայ բնակիչ, իսկ 1915-ի նախօրյակին՝ հայերի թիվը 14-15 հազար էր։ Մինչև Առաջին համաշխարհային պատերազմը քաղաքի արհեստներն ու առևտուրը հիմնականում գտնվում Էին հայերի ձեռքին։ Հայերն ունեին 3 վարժարան, 3 եկեղեցի՝ Ս. Աստվածածին, որ կառուցվել Է 1414 թ.՝ խոջա Շամշադինի միջոցներով, Ս. Հովհաննես, Ս. Ստեփանոս։ Քաղաքի շուրջը կային հայաբնակ բազմաթիվ ամառանոց գյուղեր՝ Զեֆանով, Սոուգսու, Կռոպի, Պարիամ ևն։ Կարևոր հնություններից են բերդը՝ իր աշտարակավոր պարիսպներով, եկեղեցիները, մզկիթները ևն։

Այստեղից են հայտնի ջութակահար, Բրյուսելի կոնսերվատորիայի պրոֆ. Դավիթ Դավթյանը , հայտնի ծովանկարիչ Վարդան Մախոխյանը, նկարիչներ Բյուզանդ Գոճամանյանը, Արշակ Ֆեթվաճյանը, Սիմոն Երեմյանը, ճարտարապետ Լեւոն Կիւրեղեանը, ՀԽՍՀ ժողդերասան Համբարձում Խաչանյանը, ՀԽՍՀ ժողդերասան Արման Կոթիկյանը, կոմպոզիտոր Երվանդ Սահառունին, գրող Լևոն-Զավեն Սյուրմելյանը։

Առաջին կանգառս կլինի Գյումրին, այնուհետև Հոպան։  Ռիզեյում լինելուց հետո, վերջին կանգառս կլինի Տրապիզոնը։

Հանդիպում Ասպրամ Ծառուկյանի հետ

Image result for ասպրամ ծառուկյանԱպրիլի 14-ին Տիգրան Հայրապետյան գրադարանում հյուր էր Ասպրամ Ծառուկյանը։ Ասպրամ Ծառուկյանը Մոնթե Մելքոնյանի մասին պատմող «Բարև, ինչպե՞ս եք, լա՞վ եք» գրքի հեղնինակն էր։ Մինչ հանդիպումը մենք կարդացել, քնարկել և բլոգներում պատմել էինք գրքի մասին։  Ասպրամ Ծառուկյանը պատմեց գրքի ստեղծման մասին, թե ինչպես է հանդիպել Մոնթե Մելքոնյանի հարազատների, բարեկամների հետ։ Շատերի մոտ թյուր կարծիք կա, որ Մոնթեի կամ ինչպես հաճախ էին ասում Ավոի սպանության մեջ իր մեղքը ուներ Վազգեն Սարգսյանը, բայց տիկին Ասպրամ Ծառուկյանը ճշգրտված փաստերով ասաց, որ դա սխալ է։ Ինձ շատ էր հետաքրքրում գրքի վերնագրի մասին, բայց նա շատ մատչելի բացատրեց, որ դա Մոնթեի սիրելի խոսքերն են։

Image result for ասպրամ ծառուկյան

Պատմական մայիս

Մայիսյան հաղթանակներ

Մայիս ամիսը հայ ժողովրդի պատմության առանձնահատուկ, հաղթական ամիսներից մեկն է: 451 թվականի մայիսի 26-ին հայերը հավատի եւ գոյության ճակատամարտ են մղել Ավարայրում։ 1918 թվականի մայիսի 22-29-ին հաղթել են Սարդարապատում, Ապարանում, Վանաձորում, դրանց արդյունքում վերականգնվել հայոց պետականությունը։  Շարունակել կարդալ

Բարև, ինչպե՞ս եք, լա՞վ եք

Բարև, ինչպե՞ս եք,  լա՞վ եք
Ասպրամ Ծառուկյան

«Ամարասի» ջերմ հարկի տակ

Շրջանյային թերթի խմբագրությունը գտնվում էր մի հին շինության 2֊րդ հարկում։ Պատերը նոր էին ներկել, բայց դեռ Խորհրդային ժամանակներից  կահույքը էր մնացել, որոնց հետ շատ հիշողություններ էին կապված։ Սենյակում մեկ համակարգիչ կար, որն էլ կարծես ասեր, որ նրանց մոտ ևս նոր ժամանակներն են։ Լուսանկարչից բացի, նաև այնտեղ աշխատում էին մի քանի կանայք։ Գլխավոր խմբագիրն էր Նադյա Բաղրյանը, քարտուղար Կարինե Դադամյանը, հաշվապափ Նելլի Հարությունյանը։ Կանայք խոր հիասթափությամբ ասեցին․ «Ախ, Ավո՜։ Կարծես ի վերուստ էր կանխորոշված նրա Մարտունի գալը»։ Կարինեն ասեց «Լավ կլինի հանդիպենք Ֆլորային և անմիջապես զանգ տվեց»։ Ֆլորան Ավոի տեղակալ Փայլեր Հարությունյանի քույր էր։ Նա շատ բան կարող էր պատմել։

Ձեր Մոնթեն՝ մեր Ավոն

Ֆլորոն շատ հուզված, նյարդայնացած և շտապելով էր խոսում, վախենում էր ժամանակը վերջաներ և չհասցներ ամեն ինչ պատմել։ Ֆլորան պատմում էր, որ Ավոն եկել էր հին Կալիֆոռնիայից, ապացուցելոը հայի մեծությունը։ Նրա շնորհիվ բոլորը ճանաչեցին հայրենասիրությունը, ազնվությունը և բարոյականությունը։ Ավոն երկրային չէ, Ավոն երկնային է։ Նա սիրահարված էր հայրենի հողին և ազգին։Ֆլորոն նրան իր զնվորն էր համարում և նրանով էր ապրում։ Ավոյի շորերը նրա մայրն էր լվանում, մեծ սիրով։ Ձմռանը երկար պահում էր սառը ջրի տակ, որպեսի լավ մաքրվի, հարևաններն էլ ասում էր, որ հիվանդ կին ես, պետք չէ ամբողջ օրը ձեռքերդ սառի ջրի տակ են։ Նա էլ պատասխանում էր, որ յոթ այսպիսի տղա էլ ունենար, մեռնելով էլ լիներ կլվանար։ Ավոն էլ, գնահատում էր այս հոգատարությունը և միշտ իր շորերը տանում  էր Փայլերենց տուն։ Ֆլորան էլ իր եղբայրների շորերի հետ Ավոյի շորերն էլ էր արդուկում և կարում։

Լոնդոնի և լոզամի կոնֆերանսներ

Լոնդոնի կոնֆերանսը տեղի է ունեցել 1921 թվականի փետրվարի 21֊ից մինչև մարտի 14֊ը։ Կոնֆերանսին մասնակցել ենք Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան, Իտալիան, Բելգիան, Ճապոնիան, Հունաստանը, Գերմանիան և Թուրքիան։Լոզանի կոնֆերանսում Ֆրանսիայի և Իտալիայի առաջարկով քննարկվեց նաև 1920 թ․ Սևրի հաշտությա պայմանագրի վերանայման հարցը։  Շարունակել կարդալ

Հայկական ջարդեր

1894 ֊ 96 թվականներին Արևմտյան Հայաստանում և Օսմանյան կայսրության հայամբնակ վայրերում տեղի ունեցավ հայկական ջարդերը։ Կազմակերպել է սուլթան Աբդուլ Համիդ 2րդի կառավարությունը։ Նպատակն է եղել ոչնչացնել հայկական հարցը և ճնշել հայ ազգային ֊ ազատագրական շարժումը։ 1880 թ․ Թուրքիայի և Արևմտյան Հայաստանի տարբեր վայրերում ուժեղացել էին հանցագործությունները հայերի նկատմամբ։ Թուրքական կառավարությունը Ռուսաստանի սահմանամերձ վայրերից բռնի քշում էր հայերին՝ նրանց փոխարեն բնակեցնելով քրդերի։ 1894-ին Սասունի ինքնապաշտապության բարբարոսական ճնշումը առաջացրել է համաշխարհային առաջադեմ հասարակության բողոքը։ Շարունակել կարդալ