Էկո նախագիծ՝ «Կանաչ տարածք»

9-րդ դասարանի սովորողները իրականցնում են «Կանաչ տարածք» նախագիծը: Բաժանվել ենք երեք֊չորս հոգանոց խմբերի, որպեսզի հերթափոխով աշխատենք: Ուզում ենք «Արշավականների ակումբի» դիմաց գտնվող  անխնամ հատվածը դարձնել կանաչապատ։
Կրթահամալիրի  այգեպանը՝ ընկեր Էդմոնդը, իր հմտություններն է փոխանցում մեզ, սովորեցնում ճիշտ աշխատելու ձևերը, որ արդյունը ավելի տեսանելի լինի։
Նախ և առաջ պետք է հողը փխրեցնել և հարթեցնել։ Հողը մի փոքր ջրում ենք, որպեսզի սերմը երևա։ Սերմը վերցնում ենք մեր ափի չափով և տարածում ամբողջ տարածքով մեկ։ Մեկ կիլոգրամ սերմը կարելի է օգտագործել 20 քառակուսի մետր տարածքի համար։ Ամբողջ տարածքի վրա սերմ լցնելուց հետո 3֊4 միլիմետր հող ենք լցնում, ապա ջրում։ Ջրի խողովակը պետք է բութ մատով մի փոքր փակել, որպեսզի ջուրը տարածվի ամբողջ տարածքով և սերմը չտեղաշարժվի։
Տարածքը պետք է ամեն օր ջրել. միայն այս դեպքում կարելի ակնկալել լավ արդյունք: Դե ինչ, տեսնենք՝ ինչպիսին կլինի մեր խնամած տարածքը:

Նախագծի մասնակիցներ՝ Մարինե Իշխանյան, Սարգիս Մարգարյան, Դանիելլա Քոչարյան։
Նախագծին ավելի մանրամասն կարող եք ծանոթանալ՝ այստեղ։

This slideshow requires JavaScript.

Advertisements

Տեխնոլոգիա․ Արտադրական ուսուցում

Տեխնոլոգիայի շրջանակներում ընկեր Գոհարի հետ իրականացնում ենք «Արտադրական ուսուցում» նախագիծը, որը իր մեջ ներառում է խոհարարական հմտություններ։ Սովորում ենք հաշվել ուտեստի ինքնարժեքը, գտնել վաճառվող գինը, վաճառել դրանք դպրոցում։ Իսկ հաջորդ անգամ պատրաստում ենք այն ուտեստը, որի պահանջարկն ավելի է։

Պլեներ նկարչություն ձիարշավարանում

Մարտի 24 դիզայնի և իսպաների խմբով գնացինք ձիարշավարան: Երբ հասանք մեզ ջերմ ընդունեցին և ծանոթեցրեցին տարացքին: Այնտեղ, բացի ձիերից կայն նաև բադիկներ և շներ: Սկզբում բոլորս վախենում էին, բայց հետո բոլորս այնքան մտերմացանք այդ շան հետ, որ հիմա նրան կարոտում էնք: Մեզ այնտեղ տրամադրեցին երկու ձի: Մի քանի սովորողներ գնացին ձի քշելու, իսկ մենք վայելում էին հիասքանչ ծառերը և գետը: Այդ ամենինչից ոբևորված որոշեցինք այդ պատկերները նկարել: Անցանք գործի հանեցինք մեր մոլբերտները, թղթերը, գուաշները և վրձինները: Երբ բոլորը վերջացրեցին ձի քշելը գնացինք հաց ուտելու: Մեր դիզայնի խումբը շարնակեց նկարելը, իսկ իսպաներենի խումբը սկսեց իսպաներեն խաղ խաղալ: Ճիշտ է մենք ոչինչ չէինք հասկանում, բայց ամեն դեպքում հաճելի էր լսելը:

KODAK Digital Still Camera

KODAK Digital Still Camera

KODAK Digital Still Camera

KODAK Digital Still Camera

KODAK Digital Still Camera

KODAK Digital Still Camera

KODAK Digital Still Camera

KODAK Digital Still Camera

100_9730 100_9742100_9739 100_9810 100_9826 100_9831 100_9845

Իմ բատիկայի դասաժամը

Ես այս տարի իմ ընտրության գործունեությունը ընտրեցի Բատիկա֊դիզայն։ Այնտեղ շատ հետաքրքիր է անցնում մեր դասաժամը։ Մենք սովորում ենք կտորի վրա բատիկա ներկերով նկարել։ Մեր ուսուցչուհին մեզ պատմում էր բատիկայի մասին։ Բատիկա նշանակում է կաթիլ կաթիլ նկարչություն։ Մեր առաջին գործը եղավ հանգուցակապի միջոցով։ Մենք մեր շապիկները հանգուցակապեցինք և նրանց գույներ տվեցինք։ Երբ հանգույցները բացեցինք այնքան գեղեցիկ ստացվեց, որ ինձ թվում էր իմ շապիկը նոր է։ Հաջորդ անգամ մեր գործը մի քիչ բարդ էր։ Այս անգամ մենք շիֆոնե կտորը ամրացրեցինք շրջանակի վրա և հատուկ նյութով կտորի վրա գծեցինք մեր էսքիզը։ Այդ նյութը պետք է մեկ օր չորանար։ Հաջորդ դասին ես արդեն սկսեցի ներկել։ Երբ հասա ֆոնին ես ծովային աղերով շատ հետաքրքիր պատկեր ստացա։ Վերջում ես այն լվացի, արդուկեցի և կողքերը կարեցի։ Ինձ թվում է այդպիսի շարֆերը և գեղեցիկ են և յուրահատուկ։ Նաև այն շատ օրիգինալ նվեր է ամանորի համար։

Բատիկայի մասին ավելի շատ տեղեկություն կարող եք կարդալ այստեղ։Բատիկ

9548_1060191450692537_7395840107150672679_n12391186_1060191510692531_5998844524491039115_n11220062_1060191417359207_5623074376684123019_n12373401_1060191587359190_4714945661615964315_n12390916_1060191584025857_2263375207683637930_n12391078_1060191904025825_4292777842198869969_n1919232_1060191714025844_2660034304174262689_n1934899_1060191717359177_6804180718525346149_n