Ալյումին

Ընդհանուր բնութագիր
Ալյումին քիմիական նշանը ՝ Al
Կարգաթիվը ՝ 13
Հարաբերական ատոմային զանգված ՝ 27
Մեկ ատոմի զանգվածը՝ Mo (Al) = 27 X 1,66 X 10-27 կգ = 45 X 1027 կգ
Ո՞ր պարբերության տարր է և ո՞ր խմբի և ենթախմբի տարր՝ 3-րդ պարբերություն, 3֊րդ խումբ և գլխավոր ենթախումբ
Ինչպիսի՞ տարր է` մետաղ է, թե՞ ոչմետաղ ՝  մետաղ
Էլեկտրոնները ըստ թաղանթների ՝ 2,8,3

Տարածվածությունը բնության մեջ

Բնության մեջ տարածվածությունով ալյումինը գրավում է առաջին տեղը մետաղների մեջ և երրորդ տեղը բոլոր տարրերի մեջ (թթվածնից և սիլիցիումից հետո), այն զբաղեցնում է երկրակեղևի զանգվածի 8.8%-ը։ Ալյումինը մտնում է ահռելի քանակությամբ հանքանյութերի բաղադրության մեջ, գլխավորությամբ ալյումոսիլիկատների և լեռնային ապարների։ Ալյումինի միացություններ պարունակում են գրանիտները, բազալտները, կավը, դաշտային սպաթը և այլն։

Ֆիզիկական հատկությունները

  • Ալյումինը արծաթափայլ սպիտակ մետաղ է
  • Խտությունը՝ 2,7 գ/սմ3
  • Տեխնիկական ալյումինի հալման ջերմաստիճանը՝ 658 °C, իսկ մաքուր ալյումինինը՝ 660 °C
  • Եռման ջերմաստիճան՝ 2500 °C
  • Բարձր պլաստիկությունն՝ 50 %

Ալյումինը գրեթե բոլոր մետաղների հետ առաջացնում է համաձուլվածքներ։ Առավել հայտնի համաձուլվածքներն են պղնձի (դյուրալյումին) և սիլիցիումի համաձուլվածքները։

Քիմիական հատկությունները

Մետաղների էլեկտրաքիմիական շարքում ալյումինը գտնվում է բավական ձախ, իսկ դա նշանակում է, որ ուժեղ վերականգնիչ և շատ ակտիվ մետաղ է։ Թթվածնի մթնոլորտում տաքացված ալյումինն այրվում է՝ արձակելով օքսիդի շիկացած շիթեր.
{\displaystyle {\mathsf {4Al+3O_{2}\rightarrow 2Al_{2}O_{3}}}}
Օդում ալյումինը շատ կայուն է և փոփոխության չի ենթարկվում։ Ալյումինը պատվում է օքսիդի աննշմարելի շերտով, որը պահպանում է մետաղը հետագա օքսիդացումից։ Օքսիդային ամուր թաղանթը թույլ չի տալիս, որ ալյումինը ռեակցիայի մեջ մտնի նաև ջրի հետ։ Թթվածնի և ջրի նկատմամբ իր մեծ կայունության շնորհիվ ալյումինը ունի լայն կիրառություն։ Օքսիդի շերտը ալյումինին կայուն է դարձնում նաև ազոտական թթվի ինչպես նոսր, այնպես էլ խիտ լուծույթների նկատմամբ:

Ծծմբական թթվի լուծույթի և աղաթթվի հետ ալյումինը փոխազդում է ոչ մեծ արագությամբ.

{\displaystyle {\mathsf {2Al+3H_{2}SO_{4}\rightarrow Al_{2}(SO_{4})_{3}+3H_{2}}}}
{\displaystyle {\mathsf {2Al+6HCl\rightarrow 2AlCl_{3}+3H_{2}}}}


Ստացման եղանակը

Ալյումինը ստանում են Al2O3 օքսիդի հալույթի էլեկտրոլիզով, իսկ օքսիդն առանձնացնում են բոքսիտ հանքաքարից.

{\displaystyle {\mathsf {2Al_{2}O_{3}\rightarrow 4Al+3O_{2}}}}
Օքսիդի հալման ջերմաստիճանը 2000-ից բարձր է, և հնարավոր չէ ունենալ էլեկտրոլիզի սարքեր, որոնք դիմանան այդպիսի բարձր ջերմաստիճանների։ Այդ պատճառով օքսիդին խառնում են կրիոլիտ՝ Al3[AlF6], և դրա առկայությամբ իրականացնում հալույթի էլեկտրոլիզը բավականին ցածր՝ մոտ 900 °C ջերմաստիճանում։

Որպես կաթոդ ծառայում են էլեկտրոլիզային գուռի հատակին տեղադրված գրաֆիտե սալիկները, իսկ որպես անոդ՝ գրաֆիտե ձողերի շարանը։ Գոյացող ալյումինը հալված վիճակում հավաքվում է գուռի հատակին և շարունակում կատարել կաթոդի դերը։ Անոդի վրա թթվածինն առաջանում է ատոմների ձևով, որոնք անմիջապես միանում են ածխի հետ՝ վերջինս այրելով մինչև CO և CO2։ Էլեկտրոլիզի ամբողջ ընթացքում անոդի գրաֆիտե զանգվածն անընդհատ ավելացնում են։

Կիրառությունը

Ալյումինը հեշտությամբ է ենթարկվում մեխանիկական մշակման, որովհետև ունի մեծ կռելիություն և ձգվողականություն։ Կարելի է գլանել, լար ձգել, ինչպես նաև մամլել ու դրոշմել՝ իրին տալով ցանկացած ձև։

Թունավոր հատկության բացակայությունը թույլ է տալիս ալյումինը լայնորեն օգտագործելու խոհանոցային սպասքի, սննդի և գարեջրի արտադրական սարքավորումների պատրաստման, ինչպես նաև՝ սննդանյութերի և դեղանյութերի փաթեթավորման համար։ Առանց ալյումինի դժվար կլիներ պատկերացնել ինքնաթիռաշինությունը։ Ալյումինի աղերից մեծ կիրառություն ունի ալյումինական շիբը՝ KAl(SO4)2•12H2O, որը կրկնակի աղ է (նաև բյուրեղահիդրիտ է) և օգտագործվում է արյան մակարդման համար, ինչպես նաև մուրաբաների պատրաստման և մանրաթելերի ներկման ժամանակ (մեծացնում է ներկանյութի կապը մանրաթելի հետ)։


 

 

Advertisements

Մետաղներ

  • Մետաղների ընդհանուր բնութագրումը, ատոմների կառուցվածքը
    Մետաղը առանձնահատուկ մետաղե հատկություններ տարրերի մի խումբ է, որոնք ունեն բարձր էլեկտրա և ջերմահաղորդականություն, դիմադրության դրական ջերմաստիճանային գործակից, բարձր գեղակերտություն և այլն։ Այսօր բացահայտված է միայն 98 մետաղատեսակ։
  • Մետաղների  դիրքը  քիմիական  տարրերի  պարբերական  համակարգում
    Պայմանականորեն, մետաղները ոչ մետաղներից բաժանող սահմանագիծը` բորը աստատին միացնող գիծն է պարբերական համակարգում: Մետաղները դասավորված են այդ գծից ձախ և ներքև, իսկ գծին մոտ տարրերը երկակի բնույթ ունեն:
    Screenshot_11.png

    Քիմիական տարրերի դասակարգումը մետաղների և ոչ մետաղների պայմանական է: Օրինակ, բերիլիում (Be), ալյումին (Al) և ցինկ (Zn) տարրերը մետաղներ են, բայց դրանց առաջացրած օքսիդներն ու հիդրօքսիդներն օժտված են և՛ թթվային, և՛ հիմնային հատկություններով:
    Իսկ ծարիր (Sb) և գերմանիում (Ge) տարրերն իրենց հատկություններով ավելի մոտ են ոչ մետաղներին: Իսկ օրինակ, սիլիցիումը (Si), արսենը (As) և աստատը (At) ցուցաբերում են որոշ մետաղական հատկություններ:
  • Մետաղական  քիմիական կապը
    Մետաղային տարրերի ատոմներն արտաքին էներգիական մակարդակում ունեն քիչ թվով էլեկտրոններ, հիմնականում՝ 1 կամ 2, առավել քիչ դեպքերում՝ 3 և 4 էլեկտրոններ։ Ոչմետաղների համեմատ, մետաղներն ունեն մեծ ատոմային շառավիղ, որի պատճառով վալենտային էլեկտրոնները թույլ են ձգվում միջուկների կողմից։ Անգամ քիչ էներգիայի առկայությամբ էլեկտրոնները կարող են անցնել ավելի բարձր էներգիական մակարդակներ կամ նույնիսկ հեռանալ ատոմից։ Բյուրեղային վիճակում մետաղների ատոմներն իրար կողքի լինելիս վալենտային էլեկտրոնները, ինչպես կովալենտային կապի ժամանակ, ընդհանրացվում են։ Սակայն, ի տարբերություն կովալենտային կապի, այդ ընդհանրացումը կատարվում է ոչ թե երկու ատոմների, այլ մետաղի բյուրեղում եղած բոլոր ատոմների միջև։Մետաղային կապը ապատեղայնացված կապ է, գործում է ոչ թե երկու կամ իր շուրջը գտնվող մի քանի ատոմների, այլ մետաղի կտորի բոլոր ատոմների միջև։ Մետաղային կապին բնորոշ է մետաղական բյուրեղացանցը, որի հանգույցներում մետաղի դրական իոններն են՝ շրջապատված ազատորեն տեղաշարժվող վալենտային էլեկտրոններով։ Մետաղային կապին և մետաղային բյուրեղացանցին բնորոշ են պլաստիկությունը, լավ էլեկտրա և ջերմահաղորդականությունը, մետաղական փայլը։
  • Մետաղների ֆիզիկական  հատկությունների
    Բյուրեղավանդակի յուրահատուկ կառուցվածքը պայմանավորում է մետաղների կարևոր բոլոր ֆիզիկական հատկությունները՝ գույնը, կարծրությունը, հալման ջերմաստիճանը,  խտությունը, էլեկտրահաղորդականությունը և ջերմահաղորդականությունը, մետաղական փայլն ու անթափանցիկությունը, պլաստիկությունը:
  • Մետաղների քիմիական հատկությունները՝ փոխազդեցությունը  պարզ  և  բարդ  նյութերի  հետ։
    Մետաղների մեծամասնության արտաքին էներգիական մակարդակում առկա է էլեկտրոնների փոքր քանակ (1-3), այդ պատճառով նրանք ռեակցիաների մեծ մասում հանդես են գալիս որպես վերականգնողներ (այսինքն «տալիս են» իրենց էլեկտրոնները)։
    Թթվածնի հետ փոխազդում են բոլոր մետաղները, բացի ոսկուց և պլատինից: Արծաթի հետ փոխազդեցությունը նկատվում է միայն բարձր ջերմաստիճանների դեպքում, սակայն արծաթի (II) օքսիդը գրեթե չի առաջանում, քանի որ այն ջերմապես անկայուն է։ Կախված մետաղի տեսակից՝ ելանյութը կարող է լինել օքսիդ, պերօքսիդ:

Մետաղների քիմիական հատկությունները

Փորձերի  համար  անհրաժեշտ  են   նատրիում, կալցիում, մագնեզիում, ցինկ, երկաթ, աղաթթու, հայտանյութ  ֆենոլֆտալեին, պղնձարջասպի  լուծույթ:

Լաբորատոր  փորձ 1.  <<Հրավառություն>>՝ մագնեզիումի  ժապավենի  այրումը:Գրեք  ընթացող  ռեակցիայի  հավասարումը:
2Mg + O2 = 2MgO + Q

This slideshow requires JavaScript.


Լաբորատոր  փորձ 2.   Ակտիվ  մետաղներից  նատրիումի  կամ  կալցիումի  փոխազդեցությունը ջրի  հետ:Համոզվելու  համար, որ  առաջացել  է  ալկալի` կաթոցիկով  2 կաթիլ  հայտանյութ  ֆենոլֆտալեին  լցրեք  առաջացած  ալակալու լուծույթին :  Գրեք  ընթացող  ռեակցիայի  հավասարումը:
2Mg + O2 = 2MgO + Q
32901727_1812620429046763_7392254451517489152_n
Լաբորատոր  փորձ  3.  Միջին  ակտիվության  մետաղներից` մագնեզիումի, ցինկի, ալյումինի փոխազդեցությունը  նոսր  ծծմբական  թթվի  կամ աղաթթվի  հետ անջատվող  ջրածնի  այրումը: Գրեք  համապատասխան  ռեակցիաների հավասարումները:
Zn+ 2HCl =ZnCl2 + H2
Mg +2HCl = MgCl = H2

Լաբորատոր  փորձ  4.  Մետաղի  փոխազդեցությունը աղերի  ջրային  լուծույթների  հետ(բացի ալկալիական  և  հողալկալիական  մետաղների, ինչու՞): Երկաթի(մեխի) փոխազդեցությունը  պղնձարջասպի  լուծույթի  հետ: Ինչու՞   է  մեխը կարմրում:  Գրեք  ընթացող  ռեակցիայի  հավասարումը:
2NaOH + H2O = 2NaOH + H2

Բնապահպանական ստուգատես, 2018

Նախագծի  անվանումը.  <<Թունավոր  նյութերը  օդում, հողում, ջրում>>
Անհատական – հետազոտական  աշխատանքների  թեմաները.

  • Մթնոլորտի  աղտոտումը, թունավոր նյութերը  օդում: Օդի աղտոտման  աղբյուրները:
    Մթնոլորտի աղտոտումը առաջանում է, երբ մի շարք քիմիական նյութերի, ֆիզիկական ազդակների, և կենսաբանական միկրոօրգանիզմների թափանցումը, առաջացումն ու կուտակումը մթնոլորտում, որոնք օդի հիմնական բաղադրամասեր չեն կամ գերազանցում են դրանց թույլատրելի չափաքանակները։
    Մթնոլորտն աղտոտող հիմնական նյութերից է ածխածնի մոնօքսիդը՝ շմոլ գազը (CO), որը մթնոլորտի բաղադրության մեջ չնչին է և չի վնասում մարդու առողջությանը, իսկ քանակի կտրուկ ավելացման գլխավոր պատճառը նավթի, գազի, քարածխի, կենցաղային և արդյունաբերական թափոնների ու փայտի թերի այրումն է։
  • Ո՞րն  է  համարվում  մաքուր  խմելու  ջուրՋրի աղտոտման  տեսակները:
    Ջրի աղտոտման հիմնական աղբյուրներն են արդյունաբերական և կենցաղային հոսքաջրերը, ձնհալի և անձրևների ժամանակ հողահանդակներից տեղափոխված պեստիցիդները բնակավայրերից վնասակար նյութերը, անձրևի և ձյան միջոցով՝ մթնոլորտից անջատվող աղտոտող նյութերը։ Արդյունաբերական հոսքաջրերն առավել հաճախ աղտոտված են նավթամթերքներով, ֆենոլներով, ծանր մետաղներով (սնդիկ, կապար, կադմիում, պղինձ և այլն) և բարդ օրգանական միացություններով (սինթետիկ լվացամիջոցներ, ներկեր, ճարպեր), որոնք վատացնում են ջրի որակը, խմելու և սննդի մեջ օգտագործելու համար դարձնում ոչ պիտանի, խախտվում են ջրային ավազանի կենսաբանական շարժընթացները, նվազում է աղտոտող նյութերից ջրի ինքնամաքրման հատկությունը, փոխվում է ջրային կենսաբազմազանության կազմը, ընկնում է արտադրողականությունն ու սննդային արժեքը, որոշ ձկներ դառնում են թունավոր։ Հատկապես վտանգավոր են տաք հոսքաջրերը, որոնք փոխում են ջրավազանի ջերմային ռեժիմը, վատանում են ձկների ձվադրության պայմանները, ոչնչանում են մի շարք օգտակար մանրէներ և զարգանում են մակաբույծներ։
  • Հողի աղտոտումը   պեստիցիդների, ագրոքիմիկատների և կենսապատրաստուկների վնասակար մնացորդներով:
    Հողի աղտոտման աղբյուրներից մեկը մթնոլորտն է։ Մթնոլորտի աղտոտիչները նստում են հողի մակերևույթին։ Հողի աղտոտման աղբյուրներ են նաև մետաձուլական գործարանների, նավթաարդյունաբերական և արդյունաբերական այլ ձեռնարկությունների թափոնները։ Հողի աղտոտման մեկ այլ աղբյուր է ժամանակակից գյուղատնտեսությունը, որը չի կարող չկիրառել թունաքիմիկատներ և պարարտանյութեր, քանի որ դրանց բացակայության դեպքում բերքի մեծ կորուստներ ունենալու վտանգ է սպառնում։ Վտանգը մեղմացնելու նպատակով շատ տնտեսություններում կիրառվում են վնասատուների դեմ պայքարի կենսաբանական եղանակներ և օրգանական, անվտանգ պարարտանյութեր։
    Հողի մակերեսային բերրի շերտում կարող են կուտակվել մանգանի, քրոմի, պղնձի, կոբալտի, նիկելի և կապարի վտանգավոր միացություններ։

    • Մարդկությանը հուզող  ինչպիսի՞  էկոլոգիական  հիմնախնդիրներ  գիտեք։
      Օդի, ջրի, հողի, մթնոլորտի աղտոտում և այլն։
    • Ո՞րն է  էկոլոգիապես  մաքուր  սնունդը
    • Ի՞նչ կարծիք  ունեք  կենսական  միջավայրի  մասին
    • Որո՞նք են  առողջ  ապրելակերպի  սկզբունքները
      Առողջ սնունդը, լավ մարզավիճակը, մաքուր միջավայրը, զերծ մնալը վատ սովորություններից և այլն։
    • Ո՞րն է  համարվում  մաքուր  խմելու  ջուր։
      Երբ ջուրը ջրազատիչ կայաններում նախ անցնում է լողացող խոշոր առարկաները պատնեշող ցանցի միջով, այնուհետև ենթարկվում պարզեցման, ավազաշերտերով զտվում և միկրոօրգանիզմների ոչնչացման նպատակով՝ մշակվում քլորով կամ օզոնով։ Ներկայումս զարգացած երկրներում քլորացումը փոխարինվել է մանրէասպան գերմանուշակագույն ճառագայթահարմամբ։
    • Ջրի շրջապտույտը  բնության  մեջ
      Image result for ջրի շրջապտույտը
    • Ի՞նչ է  կոշտ  ջուրը  և  ինչպե՞ս  են  այն  վերացնում
      Կոշտ է համարվում այն ջուրը, որի մեջ մեծ քանակությամբ լուծված աղեր կան ու հիմնային մետաղների տարրեր: Հիմնականում ջրի կոշտացմանը նպաստում են կալցիումն ու մագնիումը: Դրանց միացությունները ջրի կոշտացման պատճառ հանդիսացող աղերն են: Համով դժվար չէ տարբերել կոշտ ջուրը, այն դառնահամ է
    • Բույսերի պաշտպանություն` բույսերի, բուսական արտադրանքի աճեցման, փորձարկման, պահպանման և փոխադրման վայրերում վնասակար օրգանիզմների դեմ քիմիական և կենսաբանական պայքարի միջոցների օգտագործում:
    • Ի՞նչ են  ագրոքիմիկատները` պարարտանյութերը, քիմիական հողաբարելավիչները, որոնք նախատեսված են բույսերի սնուցման, հողերի բերրիության բարելավման համար.
    • Ի՞նչ է պեստիցիդը` բույսերի պաշտպանության միջոց, ցանկացած նյութ կամ նյութերի խառնուրդ, որը նախատեսված է որոշակի վնասատուների (ներառյալ մարդկանց և կենդանիների հիվանդություններ փոխանցողների, սննդամթերքի, գյուղատնտեսական արտադրանքի, փայտանյութի, կենդանիների կերերի արտադրության, վերամշակման, փոխադրման, իրացման գործընթացներին խանգարող և խոչընդոտող վնասատուների), բույսերի և սնկերի անցանկալի տեսակների կանխարգելման, ոչնչացման կամ պայքարի համար: Պեստիցիդների խմբում ներառված են միջատասպանները (ինսեկտիցիդներ), կրծողների դեմ պայքարի միջոցները (ռոտենդիցիդներ).
    • Ի՞նչ է սնկասպանները (ֆունգիցիդներ), մոլախոտերի դեմ պայքարի համար նախատեսված նյութերը (հերբիցիդներ), բույսերի աճի կարգավորիչները, ֆերոմոնները, դեֆոլիանտները, դեսիկանտները և ֆումիգանտները.
    • Որո՞ նք են բույսերի պաշտպանության միջոցները՝ բույսերի վնասակար օրգանիզմների կանխարգելման, դրանց դեմ պայքարի և վերացման համար կիրառվող քիմիական, կենսաբանական միջոցներ:

Գործնական աշխատանք․ Օդի բաղադրությունը

Այրման ռեակցիաները ջերմության և լույսի ուղեկցությամբ ընթացող քիմիական ռեակցիաներն են։

Փորձը կատարելու համար մեզ անհրաժեշտ է՝ մոմ, լուցկի, խողովակ և ջրով լի տարա։

Փորձի ընթացքը։ Ջրով լի տարայի մեջ ենք տեղադրում, փոքրիկ մոմ և վառում։ Մոմը կարող եք տեղադրել պենոպլաստի շնորհիվ։ Մոմը վառում ենք և խողովակով դանդաղ պակում մոմը։

Մոմը հանգավ որովհետև թթվածինը վերջացավ։ Մնացած գազը (ազոտ) չի նպաստում այրմանը։ Իսկ ջուրը բարձրացավ այնքան, որքան թթվածինն էր։

Օդում թթվածնի ծավալային բաժինը կազմում է 21%-ը։ Իսկ ազոտի ծավալային բաժինը օդում 78% է։

Ածխաթթու գազի ծավալային բաժինը կազմում է 0,03%-ը։

1%-այլ գազեր

This slideshow requires JavaScript.

9-րդ դաս. Ամփոփիչ թեստ – 3

9-րդ  դաս.    Ամփոփիչ  թեստ-3
Թեմաներ` «Ջրածին» և «Թթվածին»

  1. Ո՞ր շարքում  են  նյութերը  ներկայացված  ըստ  մարդու  օրգանիզմում  դրանց
    զանգվածային  բաժնի  նվազման.
    1)  ածխաջրեր, ջուր, սպիտակուցներ, ճարպեր
    2)  սպիտակուցներ, ջուր, ճարպեր, ածխաջրեր
    3)  սպիտակուցներ, ածխաջրեր, ջուր, ճարպեր
    4)  ջուր, սպիտակուցներ, ճարպեր, ածխաջրեր
  2. Սովորական պայմաններում ո՞ր  շարքի  բոլոր  նյութերն  են  գազեր.
    1)  կալիումի ֆտորիդ,  յոդ,  ջուր
    2)  հելիում, սոդա,  կավիճ, ազոտ
    3)  ջրածին, ածխաթթու  գազ,  թթվածին
    4)  կարմիր ֆոսֆոր,  օզոն, բրոմ
  3. Ո՞րքիմիական   տարրի  ատոմներն  են  առկա  թվարկված  բոլոր  նյութերի բաղադրության մեջ. նատրիումի  հիդրօքսիդ, օզոն, ածխածնի (IV) օքսիդ, ջուրազոտական  թթու,  մագնեզիումի օքսիդջրածնի  պերօքսիդ.
    1)   ջրածին                       2)  թթվածին                        3)  քլոր                       4)  ածխածին
  4. Քանի՞էլեկտրոն է  առկա  8  կարգաթվով  տարրի  ատոմի  վալենտային  շերտում.
    1)  2                                         2) 1,806 . 1024                       3)  6                            4)  8
  5. Հետևյալ բանաձևերով   ո՞ր   ջուրն  է  բնության  մեջ  առավել  տարածված.
    1)  T217O                              2)   D216O                               3)   H216O                 4)  T218O

Շարունակել կարդալ

Նախագծեր` Մարտ

Մարտի  5- 9-ը  Նախագիծ  3.  Տարրերի  քիմիայից` ոչ մետաղներից՝ «Հալոգեններ»

7- րդ  խմբի  գլխավոր  ենթախումբի` հալոգենների F, Cl, Br, I, At  ընդհանուր  բնութագիրը, ատոմների  կառուցվածքն  ու  հատկությունները, պարզ  նյութերի  ընդհանուր  բնութագիրը, հալոգենների  ջրածնային  միացությունները: Քլորի ընդհանուր բնութագիրը, ատոմի կառուցվածքը, տարածվածությունը  բնության մեջ, ֆիզիկական  և  քիմիական հատկությունները,ստացումը,կիրառումը: Քլորաջրածին. աղաթթուն  և  իր  աղերը: Հալոգենների, դրանց  միացությունների  կիրառությունը  և  կենսաբանական  դերը:

  Մարտի  12-16-ըԼաբորատոր  աշխատանք`«Քլորի և աղաթթվի ֆիզիկական  և  քիմիական  հատկությունները»:

  • Անհատական-հետազոտական  աշխատանք՝ «Հալոգենների  և  դրանց  միացությունների  կիրառությունը  և  կենսաբանական  դերը»:
  • Ուսումնական  նախագծերը   սովորողները կարող են ընտրել անհատապես կամ երկուսով  կատարելու  և  ներկայացնելու  համար