Լուսնի և Արեգակի խավարումներ

Advertisements

Պատրաստվում ենք Բնատեխնիկական ստուգատեսին

Այսօր ընտրության դասաժամին սկսեցինք նախապատրաստվել Բնատեխնիկական ստուգատեսին: Սկզբում բաժանվեցինք խմբերի, մի խումբը սկսեց ծանոթանալ աստղադիտակի կառուցվածքին, մյուս խումբը սկսեց թարգմանություն կատարել, իսկ մյուսներն էլ կարդացին աստղադիտակը օգտագործելու կանոններն ու աշխատելաձևը:

Լաբարատոր աշխատանք

Աշխատանքի նպատակը. կառուցել հաղորդչում հոսանքի ուժի կախումը հաղորդիչի ծայրերին կիրառված լարումից պատկերող գրաֆիկը: Գրաֆիկի միջոցով որոշել հաղորդի դիմադրականությունը:
Անհրաժեշտ պարագաներ. հոսանքի աղբյուր (գգալվանական տարրերի կամ կուտակիչների մարտկոց), հետազոտվող հաղորդիչ (նիկելինե կամ կոնստանատանե հաղորդալարի փաթույթ),ռեոստատ,ամպերաչափ, վոլտաչափ, բանալի, միացնող հաղորդալարեր :
Փորձի կատարմկան ընդհացքը
1. Հավաքեք նկարում պատկերված էլեկտրական շղթան: Հիշեք ,որ ամպերաչափը միացվում է հետազոտվող հաղորդչին հաջորդաբար , իսկ վոլտաչափը զուգահեռ:
2.Ռեոստատի միջոցով հոտազոտվող հաղորդում կարգավորոեք էլեկտրական հոսանքը: Սոnնակի յուրաքանչուր դիրքում չափեք հոսանքի ուժը և լարման արժեքները:
3. Չափումները կրկնեք սողնակի չորս և հինգ տարբեր դիրքերի համար :
4. Չափման արդյունքները գրանցեք աղյուսակում : Չափման արդյունքները հիման վրա կառուցեք հոսանքի ուժի կախման լարումից պատկերող գրաֆիկը:Ընտրելով համապատասխան մաշտաբ աբսցիսների առանցքի վրա տեղադրեք լարման ,իսկ օրդինատների առանցի վրա հոսանքի ուժի արժեքները: 5. Յուրաքանչյուր չափման տվյալներով հաշվեք հաղորդչի դիմադրությունը օգտվելով Օհմի օրենքից :
6. Հաշվեք հաղորդչի դիմադրության ստացված արժեքների թվաբանական միջինը:
7. Հաշվումների արդյունքները գրանցեք աղյուսակում :