Տերյանի ամոքիչ սերը…

imagesԱնահիտ Շահիջանյան. Դերբենդի և Թիֆլիսի օրիորդաց գիմնազիաներն ավարտած, Մոսկվայի կոնսերվատորիայում ուսանած այս կինը նույնպես տարված էր հեղափոխությամբ: Ազգությունների հարցով Շարունակել կարդալ

Իմ պատմությունը կամ ինպես դարձա սեբաստացի

Բարև, ես եմ՝ սեբաստացի Մարինեն։ Եթե փորձեմ պատմել իմ մասին, պատմությունը կբաժանվի երկու մասի՝ մինչև կրթահամալիրը և կրթահամալիրից հետո։ Ինը տարեկանում էնպես ստացվեց, որ պետք է թողնեի սարերի միջի Ջերմուկը ու գայի գույների քաղաք՝ Երևան։ Նոր թաղի բնակիչները լուրջ-լուրջ դեմքերով խորհուրդ էին տալիս (պնդում էին), որ էստեղ մի տեղ Բլեյանի դպրոց կա, որից պետք է հեռու փախչել․ էնտեղ երեխաները ուսուցիչներին անունով են դիմում, զանգ չունեն, թուղթ ու գրիչը մոռացել են։ Էդպես ինձ ուղարկեցին իրենց լավ «խորհրդի»հետևից՝ հարակից հանրակրթական դպրոցը։ Հիշում եմ՝ ոտքերս ոնց էին դողում, երբ տնօրենի սենյակում ինչ-որ հարցեր էին քննարկում, իսկ ես սառել կանգնել էի։ Նայում էի սենյակի անկյունում դրված հեռուստացույցներին, որոնք ցույց էին տալիս դասասենյակները, միջանցքը, դպրոցի յուրաքանչյուր անկյունը։ Եթե ասեմ, որ փախել եմ դպրոցից ու խնդրել, որ ինձ էլ հետ չտանեն, երևի բավարար կլինի էջը թերթելու համար։ Մի քանի օրվա մտորումներից հետո, այնումենայնիվ, գնացինք «ամենավատ »պիտակավորումները ստացած Բլեյանի դպրոցը։ Դեռ չէինք հասկանում, թե ուր էինք եկել, երբ ընկեր Գոհարը բռնեց ձեռքս ու սկսեցինք ճամփորդել Հարավային դպրոց-պարտեզում։ Ինձնից ընդամենը տասը րոպե պահանջվեց, ու ես արդեն մի քանի ընկեր էի գտել։ Վազեցի մայրիկիս մոտ ու ասացի. «Ես էստեղ եմ մնում, դու գնա տուն»։Ինձ տվեցին ընտրության հնարավորություն, որը անխա կերպով օգտագործել եմ։ Իրականացրել եմ բազում ու տարբեր նախագծեր, բայց կարծում եմ՝ «Սովորող- սովորեցնոց» նախագիծը  ամենահաջողվածն էր, տպավորիչը, հիշարժանը։ Այդ նախագծի շրջանակներում սովորել ու սովորեցրել եմ գրեթե բոլոր ուսումնական առարկաները։ Գնում էինք կրտսեր դպրոցներ ու փոքրերի հետ երգում, պարում, հեքիաթներ էինք կարդում, օտարալեզու նախագծեր անում։ Բայց երևի թե այս նախագծի ամենահիշարժան պահը Չարենցի ծննդյան օրն էր, երբ Երևանի փողոցներում բարձր Չարենց էինք արտասանում, սովորեցնում անցորդներին, սովորում մյուսներից։ Դե ,իհարկե, պարտավոր եմ նաև խոսել ճամփորդություննեից։ Պտտվել եմ գրեթե ամբողջ Հայաստանով։ Ամեն քաղաքից(գյուղից) վերցրել եմ ամենալավը, ամենահիշարժանը, ամենաօգտակարը…Բայց դրա փոխարեն նաև իրենց եմ թողել եմ մի սեբաստացիական հուշ, մի բանաստեղծություն որը հպարտորեն արտասանել ենք կամ մեր երգերը ու պարերը…Չեմ հավատում, որ սեբաստացիական ուղին կարող է ավարտ ունենալ, կրթահամալիրը միշտ մեզ հետ, մենք էլ իր հետ։

«Մեքսիկացին» Վիլյամ Սարոյան

saroyanՎիլյամ Սարոյանը իմ ամենասիրլեի հայ գրողն է, քանի որ նա միշտ իր ասելիքը հետաքրքիր տարբերակով է մատուցում։ Այս դեպքն էլ բացառություն չէր։ Ես ամբողջովին չհասկացա, թե ինչ էր թաքնված պատմության ետևում, բայց միևնույն է այն ինձ դուր եկավ։ Մեքսիկացու կերպարը շատ հետարքիր էր։ Թեև իրենց սկզբունքներին դեմ էր աշխատելը, բայց նա հանուն ընտանիքի սկսեց աշխատել։ Կարդալիս էլ զգացվում էր, որ մեքսիկացու համար ամենակարևոը ընտանիքն էր։

— Իմ տանը տասներեք սոված բերան կա, ինձ չհաշված: Երեսուն սենթը բակական չէ,- ասաց Ժուանը:

— Տասներեք բերա՞ն,- զարմացավ հորեղբայրս:

— Նա կենդանիներին էլ է հաշվում:

Այս հատված ինձ դուր եկավ։ Ինձ դուր է գալիս այն փաստը, որ մեքսիկացիները կենդանիներին էլ են ընտանիքի անդամ համարում։ Նույնիսկ այն դեպքում, որ նրանք կես պենի էլ չարժեն։

Պատմությունը կարող եք կարդալ ՝ այստեղ։

Սուսաննա Հարությունյան «Էգ քամիների ոռնոցը»

Картинки по запросу Սուսաննա Հարությունյան, Ô·Õ£ քամիների ոռնոցըՍուսաննա Հարությունյանի «Էգ քամիների ոռնոցը» առաջին հայացքից պարզ, բայց մեծ իմաստ ունեցող պատմվածք է։ Նախ և առաջ ինձ ամենից շատ դուր եկավ պատմվածքի գրելավոճը։ Գյուղական պարզ տեսարաններ, պարզ երջանկություն․․․
Շատ հաճախ, նույնիսկ մեր օրերում էլ քաղաքի լույսերը մեծամտություն են փոխանցում։ Փահլեվանը լույսերի ազդեցության տակ էր, չնայած գյուղի հավատարմությունը Խորենի նկատմամբ ավելի մեծ էր։ Նրանք ընդունել էին Խորենին ինչպես որ նա կար և ողջ սրտով սիրում էին ու հավատում։ Վստահ եմ այս գյուղը չի կարող լուսյերից մեծամտանալ, որովհետև նրանք ուրախություն էին գտնում օդում թռչող փուչիկից։ Չգիտեմ՝ ճիշտ եմ հասկացել, թե ոչ, բայց կարծում եմ Խորենի արցունքները ամեաանկեղծն էին ու ուրախը։ Նա զգում էր գյուղի հավատարմությունը, սերը, աջակցությունը․․․

Is university a waste of time?

There is a stereotype that everyone should go to university for a good future. I thought about that a lot. In those universities where we are supposed to learn programming, we aren’t. Programming is being developed every second so they must give us updated books but their books are old and teachers aren’t ready to provide us with enough and useful knowledge. You can just get a general idea of what is programming but you can’t get real skills. So it caused a doubt. Will the university help me or will it be just wasting time?  On the other hand, I can stay at home and pay all my attention and time to learn programming by myself and it will be my main duty. In this case, I will save time, money, and probably I will get a job with regular profit after a year of studying. I and my family have been discussing this question for 1 year and we decided that anyway I should go to university as it will contribute to my development. There I will get a chance to communicate with different persons and listen to their points of view. Also there I can learn other subjects as well. For example, psychology/philosophy are also interesting and necessary for future life. Also, I would like to have some subject which will teach us how to work with a team and how we should treat our colleagues for avoiding unwanted consequences. Besides the theoretical part, we should learn how to be a responsible and good person for society. I mean there are selfish and not responsible persons who damage the work and make you feel angry and stressed. I understand that it can be just a person’s character and we can’t change her/him but at least there will be a chance that they can review their misbehavior in the future. Also, we can learn how to manage ourselves or how to act in some situations at work. I think it will be great if we learn such things in university too.So I made a decision that I would go to university but would study programming by myself too and start to work after my second year as my university lets me do that. Wish me luck.

Ինչպես Կոմիտասի մարմինը վերադարձավ հայրենիք

Armenian Community


Կոմիտասը Սեղբոս Ակնունուն ասաց․ «Ինձ այստեղ չթողնես, տղաս, ինձ մեր դրախտավայրը կտանես»: 

Սեղբոս Ակնունու հայրը 1893-ի կաթողիկոսական ընտրություններին ճանաչված կրթական ու գրական գործիչ էր՝ հրապարակագիր Արփիար Ակնունին, պատվիրակ էր Ակնից: Երիտասարդ ճեմարանականներից մեկը (ապագա Կոմիտասը) նրան երգել տալով, գրառում և նոտագրում է մի քանի տասնյակ անտունի, որոնք հետագայում հրատարակում է «Շար Ակնայ ժողովրդական երգերի» գրքույկում: Այդ գրքույկն ընծայում է Խրիմյան Հայրիկին, և վերջինս Արփիարին հրավիրում է Էջմիածին Գևորգյան ճեմարանում ազգագրություն դասավանդելու: Արփիարը, սակայն, հրաժարվում է զգալով, որ չի կարող դիմանալ հայրենի եզերքի կարոտին: Արփիարի ու Կոմիտասի երկրորդ հանդիպումը արդեն ողբերգական 1915-ին էր` աքսորի ճանապարհին էր։

Իրողություն էր նաև այն, որ 1915-ի ապրիլի վերջերին հենց Սեղբոսի հայրը` Արփիար Ակնունին էր «Չանղըրիից հեռագրեր հղել Պոլսի եվրոպական դեսպանություններ, թախանձել էր գոնե Կոմիտասին վերահաս սպանդից փրկել»: Եվ Թալեաթն ու Էնվերը, «որպեսզի եվրոպական դեսպանատներում մարդասեր, մշակութասեր թվան, Կոմիտասին հետ էին բերել տվել: Իսկ Արփիար Ակնունուն, օսմանյան բարեխնամ կառավարությանը անվանարկելու համար, կառափնատել էին»:

Այդ դեպքերից հետո, Սեղբոս Ակնունին չէր հեռանում Կոմիտասից, միշտ ու ամենուրեք նրա հետ էր` Պոլսի թուրքական զինվորական հիվանդանոցից մինչև Փարիզի ապաքինարանները: Ճիշտ է, կար Խնամատար հանձնախումբը, բայց ճշմարտությունն այն էր, որ «երբ Վիլ-Էվրարի ապաքինարանի երեք տարվա բուժումը արդյունք չտվեց, Վիեննա` Ֆրեյդի մոտ տանելն էլ չստացվեց», հանձնախումբը «վարդապետին Վիլ-Ժուիֆի համեմատաբար էժանագին ապաստարանը փոխադրեց ու նրա նկատմամբ կարծես իր պարտքը կատարած համարեց: Նախկին ուշադրությունը զլացավ»: Սեղբոսն էր դարձյալ, որ Կոմիտասին ամենից հաճախ էր այցելում, «Կոմիտասի դեմքը նրան տեսնելիս էր պայծառանում»: Ահա թե ինչու, ապաստարանի բժիշկներն ու խնամակալուհիները նրան հիվանդի հարազատը և նույնիսկ «ապօրինի զավակն» էին համարում, «նրա առջև էին իրենց հաշվետու զգում», իսկ Կոմիտասն ինքը` նրան իր «հոգեորդին» էր ընդունում:
Սեղբոսը վկան էր նաև Կոմիտասի կյանքի վերջին պահերի, որի հոգեբանական վերարտադրությունը պատումի գեղարվեստորեն հավաստի դրվագներից է: Ճակատագրական այդ օրը` «տասնութ տարվա մեջ առաջին անգամ» նա չի հիշում անավարտ թողած իր ձեռագրերը, Սեղբոսին խնդրում է պատուհանի մոտ տանել իրեն, քանզի քայլում էր «կաղալով, ցավին դժվարությամբ տոկալով», այնքան թույլ էր, որ նույնիսկ «գլուխը չէր կարողանում ուսերին պահել»: Օտար մերձավանի բաց պատուհանի մեջ հոգու աչքերով նա տեսնում է հայրենի Ցղնայի գարնան պատկերները, լսում եկեղեցու զանգակատան զանգերի ղողանջը, խոսում է հայրենի բարբառով, «որ երբևէ չէր լսել», որովհետև «Կուտինա գաղթած ցղնացիները լեզու կտրելու ահից միայն թուրքերեն էին խոսել»… Կոմիտասի պատվերով Սեղբոսը ծնկի է իջնում և ընդունում Վարդապետի օրհնանքը, որն, ըստ Կոմիտասի, պիտի նրանով աշխարհի հայերին հասներ: Գրիգոր Ջանիկյանը խորհրդանշական պատկերով է արձանագրում Մեծ Հայի վախճանի պահը. «Հրաշք չէր պատահել` Կոմիտաս վարդապետը վախճանվել էր: Երկնքում մեկընդմիշտ մարել էին Ցղնայի սուրբ Աստվածածին եկեղեցու ղողանջները»:
Սեղբոս Ակնունին իր հոգու պարտքն էր համարում իրականացնել նաև Մեծ երգահանի վերջին ցանկությունը` «Ինձ այստեղ չթողնես, տղաս, ինձ մեր դրախտավայրը կտանես»: Սակայն Կոմիտասի աճյունը Հայրենիք տեղափոխելու նրա առաջարկը դեմ է առնում հուղարկավոր հանձնախմբի դիմադրությանը: Ընդ որում` Սեղբոս Ակնունու, Կոմիտասի «հոգեորդու» անունը այդ հանձնախմբի ցուցակի «վերջում, խորհրդակցական ձայնի իրավունքով» էր արձանագրվել: Առարկությունն այն էր, թե դա աթեիստական երկիր է` «աստվածամերժ վարչակարգով» և «չի զիջանի» հոգևորական հուղարկավորել: Ակնունին, իհարկե, անդրդվելի է մնում` «Կոմիտասը սոսկ հոգևորական չէ, մեր երաժշտության Մէսրոպ Մաշտոցն է: Մաշտոցը ո՞ւր թաղուած է»: Այնուամենայնիվ, Ֆրանսիայում ԽՍՀՄ-ի դեսպանատան հայ պատասխանատուի թաքուն խորհրդով, նա հեռագիր է հղում Ամենայն Հայոց Կաթողիկոսին: Թեև դրական պատասխանի հույս գրեթե չկար, բայց զարմանալիորեն գալիս է Աղասի Խանջյանի գրությունը` Կոմիտասի աճյունը Հայաստան տեղափոխելու թույլտվության մասին: Ուղեկցողը, անշուշտ, Սեղբոս Ակնունին պիտի լիներ:

Արդեն աճյունը «Սինայ» նավը դնելիս, Սեղբոսն առաջին հիասթափությունն է ապրում, որովհետև «Կոմիտասին ուղեբեռի էին վերածել», դագաղը «տախտակապատել էին կոպիտ փայտերով»: Պարզվում է, Ա. Խանջյանն ինքնուրույն էր Կոմիտասի հայրենադարձության որոշումը կայացրել, ինչը խիստ զայրացրել էր Բերիային, և նա ցասումով պահանջել էր չեղյալ համարել այն: Սակայն… Խանջյանի խնդրանքով ՀԳՄ նախագահ Վ. Ալազանի հեռագիրը մի քիչ (3 օր) ուշ էր տեղ հասել` Կոմիտասի աճյունով նավն արդեն ծով էր դուրս եկել: Ալազանն ու Խանջյանը ներքուստ ուրախ էին դրա համար, իսկ Բերիան` Խանջյանի զեկուցագիրը ստանալուն պես, նրան շտապ կանչում է Թիֆլիս:
Վեց օր Կոմիտասի աճյունը մնում է նավի վրա` տեղատարափ անձրևների տակ: Եվ այդ բոլոր օրերին Սեղբոսը նրա կողքին էր: Ի վերջո, տեսնելով, որ այլ ճար չկա, «համայնավարներն էլ երիտթուրքերի պես վարվեցին,- գրում է Գր. Ջանիկյանը:- Հենց գլխի ընկան, որ Բաթումում անտեր մնացած դիակից ազատում չունեն, մարդասեր, երաժշտասեր, անգամ կրոնասեր դարձան» ու մեծ շուքով վագոնով ուղարկեցին Հայաստան: Բայց դրանով ևս պատմությունը չի ավարտվում: Մինչ Սեղբոս Ակնունին` հայրենի հողին ոտք դնելով, հիանում էր Արարատի վեհաշուք տեսքով, «դագաղը չկար»: Պարզվում է, ԿԳԲ-ն տարել, բացել ու խուզարկել է: Թաղումը մյուս օրը Կուլտուրայի տնից էր, որից հետո, սակայն, ձերբակալում են Սեղբոսին, փորձում պարզել, թե ինչպես է նա` ակնցի գաղթականը, այդ «արգիլված ապրանքը» (Կոմիտասի աճյունը) հասցրել Հայաստան: Փորձում են նաև նրան ինչ-ինչ բաներով շահագրգռել, գործակալ դարձնել, բայց երբ չի հաջողվում` Առաջնորդի արձանիկը քննիչի գլխին տալու մեղադրանքով, դատապարտում են 10 տարվա ազատազրկման և աքսորի: Գր. Ջանիկյանը, սակայն, դարձյալ հոգեբանական դիպուկ դիտարկումով է ավարտում Մեծ երգահանի հետմահու գողգոթայի պատմությունը` «Տասը տարին ինչ էր որ: Կոմիտասի համար հորը գլխատել էին»:

Աղբյուրը՝ http://www.grakantert.am/archives/10307

Կոմիտասի մահը

Картинки по запросу Õ¯Õ¸Õ´Õ«Õ¿Õ¡Õ½Õ« Õ´Õ¡Õ°Õ¨Հանճարեղ Կոմիտասի ողբերգական վախճանից անցել է գրեթե յոթանասուն տարի, սակայն մինչ օրս նրա հիվանդությունն ու մահվան ստույգ պատճառը մնում է անհայտ։ Վերջինս անսպառ նյութ է հանդիսանում գիտական և պատմական ուսումնասիրությունների, քննարկումների համար։ Զարմանալի է, բայց փաստ. կյանքում լինելով հասարակ ու պարզ անձնավորություն՝ Կոմիտասն իր մահից հետո թողել է բազմաթիվ գաղտնիքներ և առեղծվածներ։
Կոմպոզիտորի մահվան վերաբերյալ գոյություն ունեն տարբեր վարկածներ։

Վարկած 1 Շարունակել կարդալ

Եղիշե Չարենց.«Ես մարդկայնություն եմ պահանջում, պարզ, հասարակ մարդկայնություն: Ամեն ինչի մեջ, ամեն տեղ»

imagesՉարենցը շուտ բռնկվող, կռվարար էր և չէր կարող լուռ տանել անարդարությունը։ Այս դեպքն էլ բացառություն չէր։ Չարենցը փողոցի մեջտեղում մի կնոջ հետ սկսում է վիճել և մեղադրել նրան։ Պատճառը այն էր, որ այդ կինը իր աղջկա համար շատ թանկարժեք հագուստ էր գնել, որից Երևանում չկար։ Աղջկա շրջապատը սկզբում դրան զարմանքով ընդունեց, իսկ հետո արդեն ծաղրանքով։ Չարենցը կնոջը մեղադրում էր, որ դեռ փոքրուց իր երեխային սովորեցնում է քիթը բարձր քայլել և բոլորին վերևից նայել։
Ես երկուսի հետ էլ համամիտ եմ։ Կինը ճիշտ էր նրանում, որ եթե կարող ես լավ ապրել ուրեմն՝ ապրիր։ Եթե դիմացինդ աղքատ է դա չի նշանակում, որ դու իրավունք չունես լավ ապրելու։
Չարենցը նրանում էր ճիշտ, որ պետք է ապրել հասարակությանը համապատասխան։ Այսինքն եթե դու հասարակության մեջ ես, ուրեմն պետք է քեզ բարձր չդասես և չգերագնահատես։ Աղջկա ընկերները շուտով կլարվեն նրա դեմ, քանի որ իրենք չունեն, իսկ նա ունի։ Պետք է ապրել շրջապատին համապատասխան։
Ես մարդկայնություն եմ պահանջում, պարզ, հասարակ մարդկայնություն: Ամեն ինչի մեջ, ամեն տեղ:

Նյութը կարող եք կարդալ ՝ այստեղ։

Եղիշե Չարենց «Մինչև ե՞րբ անորոշության մեջ մնամ…»

download (2)Չարենցը չուներ սեփական բնակարան և ստիպված էր գիշերել հյուրանոցներում։ Նա արդեն ուներ կին և երեխաներ, իսկ դա խնդիրը ավելի էր բարդացնում։ Բոլորն էլ գիտակցում էին, որ Չարենցին պետք է Շարունակել կարդալ