Ուսումնական նոյեմբեր

Նոյեմբերի 12-16

Գործնական աշխատանք

Բառաշարքում ընդգծել տեղանուններից առաջացած անձնանունները:
Աստղիկ, Անահիտ, Տարոն, Արարատ, Մասիս, Արտավազդ, Տրդատ, Արաքս, Տիգրան, Հրազդան, Տիրան, Սիփան, Վարդան, Վարագ, Վարդուհի, Վան, Աշոտ, Կարին, Գուրգեն, Սևան, Վանիկ, Հրայր, Սասուն, Հարություն, Տաթևիկ, Դավիթ Անի, Նաիրի, Դերենիկ, Նաիրուհի, Եղիազար, Հայաստան, Ալավերդյան, Բասենցյան, Նարեկ, Հասմիկ,  Լոռեցյան, Վանեցյան, Գրիգոր,  Մասիսյանց, Սամվել, Ղափանցյան, Գևորգ, Շիրակյան, Կարինյան: Շարունակել կարդալ

Advertisements

Հուդայականություն

Կրո­նն Արար­չի՝ Աստ­ծու և նրանից բխող բո­լոր երևույթ­նե­րի ու դրսևորում­նե­րի մա­սին մար­դու պատ­կե­րա­ցում­նե­րի ամ­բող­ջու­թյունն է: Կրո­նի հիմ­քը հա­վատն է՝ Աստ­ծու գո­յու­թյան հիմ­նադ­րույ­թը:
Ազգային և համաշխարհային կրոններն իրենց հերթին բաժանվում են բազմաթիվ ուղղությունների և աղանդների։ Հայտնի են կրոնի ծագման և սոցիալական դերի բազմաթիվ մեկնաբանություններ։ Շատ կրոններ արդեն մոռացվել են օրինակ ՝ Ֆիննական հեթանոսությունը, Քանանի կրոնը, Աթենիզմը, Միթրաիզմը և այլն։

Հուդայականություն Շարունակել կարդալ

Talk show project

Hello everyone, hello Angelia. My name is Mina, and I attach great importance to others opinion. Very often it causes stress. I have low self-esteem, and others negative opinions affect me greatly. I also tend to ignore anyone’s positive opinion about myself. I always do things and act the way I don’t like. There were people who didn’t like my style and I decided to change it.  I changed my haircut․ In fact, I liked it․ But my classmates were mocking me and saying that it was ugly. I was crying  and was depressed. I didn’t go to school for about a month until my hair became long․ Such things happen to me very often.I am very desperate and stressed because of someone else’s opinion. After their words, I begin to hate myself.  I have tried many times to ignore but in vain. Hope you’ll help me․ Thank you.

Իսահակյանական օրեր

Image result for ավետիք Õ«Õ½Õ¡Õ°Õ¡Õ¯ÕµÕ¡Õ¶Իսահակյանը առաջնակարգ բանաստեղծ է, թերևս այդպիսի լուսավոր ու անմիջական տաղանդ այժմ ողջ Եվրոպայում չկա։ Իսահակյանը բազմաժանր գրող է՝ բանաստեղծություն, պոեմ, բալլադ, պատմվածք, հեքիաթ, զրույց, կատարել է նաև թարգմանություններ։ 1897 թվականին լույս է տեսել նրա առաջին գիրքը «Երգեր և վերքեր» խորագրով։ Իր ապրած ժամանակաշրջանի ամենամեծ աղետը նա համարում է նյութամոլ ու անարդար աշխարհը։ Նրա բանաստեղծությունները գրված են հայրենասիրական, մայրական սիրո, սիրո, բնության, պանդխտության թեմաներով։ Շատ հաճախ նրւջջփա գործերում հայրենիքն ու մայրական սերը միաձուլված են։ Շարունակել կարդալ

Արտաշեսյաններ

Standard of the Artaxiad dynasty.svgArtaxiad coat of arms.jpgԱրտաշեսյանների թագավորությունը Մեծ Հայքի 3 թագավորական հարստություններից է Արտաշեսյան դինաստիայի հիմնած պետությունը Հայկական լեռնաշխարհի տարածքում։ Գոյատևել է շուրջ 2 դար՝ մ.թ.ա. 189 — մ.թ. 1: Տարածքը կազմել է նվազագույնը 250 000 քառ. կմ (Արտաշես Բարեպաշտի գահակալման առաջին տարիներին), առավելագույնը՝ 3 000 000 քառ. կմ՝ Տիգրան Մեծի օրոք։

Ի սկզբանե մայրաքաղաքն էր Երվանդաշատը, որ կառուցել էր Երվանդ Դ Վերջինը (մ.թ.ա. 220 — 201)։ Ապա Արտաշես Բարեպաշտը կառուցել է Արտաշատ, իսկ Տիգրան Մեծը՝ Տիգրանակերտմայրաքաղաքները։ Շարունակել կարդալ

Հայկական լեռնաշխարհ

Աշխարհագրական այն տարածքը, որի հետ ի սկզբանե կապված է հայ ժողովրդի հազարամյակների պատմությունը, կոչվում է Հայկական լեռնաշխարհ։ Այն բնության ստեղծագործություն է, սակայն, եթե բացառենք չնչին տարբերությունները, այն զարմանալիորեն համընկնում է մեր պատմական հայրենիքին, որտեղ կազմավորվել, զարգացել ու իր քաղաքական կյանքն է կերտել հայ ժողովուրդը։
Հայերն իրենց հայրենիքը կոչում են Հայք կամ Հայաստան, իսկ հարևան ժողովուրդները՝ Արմենիա, և միայն վրացիներն են, որ մեր երկիրն անվանում են Սոմխեթի։

Հայկական լեռնաշխարհն ընդարձակ երկիր է՝ շուրջ 400 հազար քառ. կմ տարածքով։ Նրա կենտրոնական մասն զբաղեցնում է Հայկական հրաբխային բարձրավանդակը, որի նշանակալից մասը զբաղեցնում է Մեծ Հայքի Այրարատ աշխարհը։ Հայկական լեռնաշխարհը կտրտված է բազմաթիվ լեռնաշղթաներով, որոնց միջև ընկած են արգավանդ
հարթավայրեր ու սարահարթեր, որտեղ էլ կենտրոնացած է եղել երկրի բնակչության մեծ մասը։
Հայկական լեռնաշխարհը գտնվում է Փոքրասիական բարձրավանդակի և Իրանական սարահարթի միջև, ունի ծովի մակերևույթից 1500-1800 մետր միջին բարձրություն և իշխող դիրք ունի դրանց նկատմամբ։ Դրա հետևանքով
որոշ աշխարհագրագետներ փոխաբերական իմաստով այն կոչել են Լեռնային կղզի։

Շարունակել կարդալ

Նորոձևություն, տարազ

Մոդա բառը եկել է ֆրանսերեն mode կամ լատիներեն modus բառից, որը նշանակում է՝ չափ, կերպար, կանոն, կարգադրություն։ Նորաձևությունը հագուստի, կոշիկի, մազերի և այլոց տարածված ձևն է։

Տարազը պատմական տարբեր դարաշրջաններում ժողովուրդներին բնորոշ հագուստի ՝ձևվածքը, գույնը, նյութը, տեսակը, արտաքին հարդարանքը և այլնն են։ Յուրաքանչյուր ժողովրդի տարազը պայմանավորված է բանակլիմայական պայմաններով, ազգային բնոյթով, կենցաղով և այլն։ Ազգային տարազը, իր յուրահատկություններով, գոյատևում է գյուղ, բնակչության, լեռնականների, արևելքի ժողովուրդների մեջ։ Սկսած 19-րդ դարի վերջից, գյուղում նույնպես ազգային տարազն իր տեղն աստիճանաբար զիջում է եվրոպական նորաձև հագուստներին։

Հայկական տարազի մեջ գերակշռում են Երկրի չորս տարրերի` հողի, ջրի, օդի և կրակի գույները։ Հայաստանի յուրաքանչյուր գավառ առանձնանում է իր տարազով։ Հայկական ասեղնագործության հայտնի կենտրոններն են՝ Վան-Վասպուրականը, Կարինը, Շիրակը, Սյունիք-Արցախը, Կիլիկիան, առանձնանում են զարդաձևերի, գունային համադրության և ամբողջ հորինվածքի ռիթմիկ ու ոճական նկարագրով։

Օրինակ՝ Բարձր Հայքի կենտրոն` Կարինում կանանց հագուստի համալիրում գործածական էին վերնազգեստի 4 տեսակ, որոնք ունեին միևնույն ձևվածքը, սակայն տարբերվում էին կտորի տեսակով և զարդաձևերով։ Մահուդից կարվածքը կոչվում էր ջուպպա, թավշիցը՝ խրխա, մետաքսիցը՝ ղատիֆա, բրդյա գծավոր կտորիցը՝ փութալի։

 

Սյունքի տարազ

Այս տարազը յուրահատուկ ոճ ունի, այն գրեթե զուրկ է որևէ ասեղնագործությունից: Հարուստ կանանց մուշտակի վրա արվում էր ոսկեթել ասեղնագործություն: Կարմիր թավշե վերնազգեստ-մուշտակի եզրերին կարում էին աղվեսի մորթի և կանաչ կտորից նեղ ժապավեն: Թևքերը կարճ էին արվում: Թևքաբերանում նույնպես կարվում էր մորթի և կանաչ գույնի ժապավեն: Այն երկփեղկանի էր, այսինքն՝ առաջամասը և կողքերը բաց էին, և ժողովրդական լեզվով կոչվում էին «երեքփշկանի»: Հագնում էին կարմիր սատինե հագուստ (հալավ), կանաչ վերնազգեստ, վրան՝ քուրք: Սյունիք-Արցախի հագուստի թևքերը և թևքի բերանները զարդարված էին արծաթե բոժոժներով, սրմայով:

feature2017(2)

Այս տարածաշրջանի կանանց զարդերն արծաթից էին, ինչն ավելի էր շքեղացնում զգեստը: Գլխի հարդարանքը ճոխ էր՝ արծաթե ճակտնոցով, քունքերին՝ արծաթե գնդաձև զարդերի շարանով: Գլխաշորը գլխին ամրացնելու համար օգտագործում էին քորոց-չանգալը, որը շատ ճոխ և գեղեցիկ զարդ էր: Այն ուներ բազմաթիվ կախիկներ, շղթաներ և բոժոժներ:

 

Աղբյուրներ՝ https://point89.am/%D5%BD%D5%B5%D5%B8%D6%82%D5%B6%D5%AB%D6%84-%D5%A1%D6%80%D6%81%D5%A1%D5%AD%D5%B5%D5%A1%D5%B6-%D5%AF%D5%A1%D5%B6%D5%A1%D6%81%D5%AB-%D5%A6%D5%A3%D5%A5%D5%BD%D5%BF%D5%B6%D5%A5%D6%80/

https://hy.wikipedia.org/wiki/%D5%80%D5%A1%D5%B5%D5%AF%D5%A1%D5%AF%D5%A1%D5%B6_%D5%A1%D5%A6%D5%A3%D5%A1%D5%B5%D5%AB%D5%B6_%D5%B0%D5%A1%D5%A3%D5%B8%D6%82%D5%BD%D5%BF_(%D5%BF%D5%A1%D6%80%D5%A1%D5%A6)

https://hy.wikipedia.org/wiki/%D5%86%D5%B8%D6%80%D5%A1%D5%B1%D6%87%D5%B8%D6%82%D5%A9%D5%B5%D5%B8%D6%82%D5%B6

https://hy.wikipedia.org/wiki/%D5%8F%D5%A1%D6%80%D5%A1%D5%A6

 

1.Նորաձևություն(մոդա)
ա․ տերմինի բացատրություն
բ․ նորաձևության հիմնական կենտրոնները
գ․ հագուստի ոճային ժամանակակից թրենդները


  1. Ազգային տարազ
    ա․ ազգային տարազի նկարագիր
    բ․ մեկ շրջանի տարազի նկարագիր