Աշտարակ

Ապրիլի 2֊ին մի խումբ սովորողներով ընկեր Գոհորի և ընկեր Լուսինեի հետ գնացինք Աշտարակ։ Մեզ առաջնորդում էր ընկեր Արշակը, քանի որ մենք ուղևորվում էինք ընկեր Արշակենց տուն։ Երբ հասանք մեզ առաջինը ցույց տվեցին իրենց լորերը։ Այնտեղ կայն մի քանի տեսակի լորեր։ Նրանցից յուրաքանչյուրը օրեկան մեկ ձու էր ածում։ Քանի որ մեր նպատակն էր տեսնել թե ինչպես են տնային պայմաններում պատրաստում հյութ։ Բայց մինչ գործի անցնելը մեզ ցույց տվեցին մեղուներին և նրանց փեթակները։ Մեզ բախտ վիճակվեց տեսնել թե ինչպես են մեղուները ծաղկափոշի բերում իրենց փետակները։ Այդ ծաղկափոշիով նրանք կերակրում են իրենց ձագ մեղուներին նրանց նաև անվանում են որդեր, իսկ հասուն մեղունները արդեն սնվում են մեղրով։ Մեղունները մեկ րոպեում անցնում են 7 կմ։ Ինձ մեղունների կյանքը փեթակից դուրս այնքան էլ չզարմացրեց, քանի որ փեթակի ներսում նրանք ավելի զարմանալի են։ Փեթակում կա գլխավոր մայր մեղուն և մեղունները նրան պաշտպանում են։ Մեղունները միմյանց ճանաչում են հոտով։ Դռների մոտ լինում են թիկնապահներ, որպեսի այլ մեղվի ներս չթողնեն, բայց եթե օտար մեղուն մտնում է փեթակ նրան 6-7 մեղվով սատկացնում են։ Այնտեղ փեթակների կողքին կայն շատ ծառեր և նույնիսկ մի քանի ծառի վրա պատվաստած էր ուրիշ ծառ։ Ճիշտ է մեզ այս գեղեցիկ վայր շատ դուր եկավ, բայց մեր նպատակը այլ էր։ Անցնելով գործի երկու կիտրոն կեղևազրկեցինք և առանձին հարեցինք, քանի որ կեղևից շատ պետք չէր։ Կեղևը հարելուց հետո պետք է եփել։ Մենք այդ մի քանի րոպեն անհամբեր սպասեցինք։ Այդ ընթացքում մեզ հյուրասիրեցին համեղ մեղր։ Նաև համեղ գաթա և քաղցրավենիք։ Երբ կեղևը եռաց այն դրեցինք որպեսի մի քիչ սառի, իսկ մենք մեծ տարայի մեջ 10 լիտր ջուր լցրեցինք և մեղրը լցրեցինք ջրի մեջ։ Մի քանի րոպե այն պետք է հարել, որպեսի դառնա համասեռ։ Հետո ավելացնում ենք կիտրոնը խառնում ենք և ավելացնում կեղևը։ Հետո շշալցնում ենք և վերջ։ Այդ հյութի անվանումն էր beehold այսինքն bee մեղու, իսկ hold-ը holding-ի կրճատ տարբերակն է որը նշանակում է կազմակերպություն։ Հետո գնացինք ձիարշավարան, որի անունն էր Այրուձի։ Այնտեղ կերակրեցինք ձիերին։ Այնտեղ հանդիպեցինք Տիար Բլեյանին պատմեցինք մեր արկածների մասին և վերադարցանք կրթահամալիր։

KODAK Digital Still Camera

KODAK Digital Still Camera

KODAK Digital Still Camera

KODAK Digital Still Camera

KODAK Digital Still Camera

KODAK Digital Still Camera

KODAK Digital Still Camera

KODAK Digital Still Camera

KODAK Digital Still Camera

KODAK Digital Still Camera

6 9 11 12 16 17 12920897_1526362934339182_2114864866_n 12939507_1526363011005841_829326900_n 12939537_1526362971005845_2034703456_n

Թողնել մեկնաբանություն