Ճամբարի երրորդ օրը մեր ջոկատում

Այսօր ընդհանուր պարապմունքին մեզ հյուր էր եկել Տիար Բլեյանը։ Նա հայտարարեց երեք ստուգատեսների մասին, որոնք արդեն մեկնարկել են։ Երգել, պարելուց հետո մեր ջոկատով հավաքվեցինք, հստակ իմացանք մեր օրվա անելիքները և շտապեցինք տեխնոլոգիայի, որտեղ մեզ սպասում էր ընկեր Թամարը։ Մի քանի հոգի պատրաստեցին թղթյա պայուսակներ, իսկ Արմանը համակարգչային ծրագրով էր աշխատում։ Քիչ անց նրան միացավ մեր դպրոցի և մեր ջոկատի նոր Սեբաստացին, որի անունը ևս Արման էր։ Նա նոր է եկել մեր դպրոց, բայց արդեն հասցրել ենք մտերմանալ և ընկերանալ։ Հետո բարձրացանք մեր սենյակ, որտեղ Միս Բուշը նորեկներին բացատրեց Դիջիտեքի մասին և ցույց տվեց հայտագրվելու ձևը և պահանջները։ Միս Բուշի և մեր ջոկատի մի քանի անդամ գնացին ընկեր Գնելի մոտ մեր նախագիծը ավարտելու։ Մենք կարգի էինք բերում մեր բլոգները, իսկ Արմանը մյուս Արմանին օգնում էր բլոգ ստեղծել և օգտվել դրանից։ Ընդմիջումից հետո հավաքվեցինք խեցեգործարանում, մեզ հետ նաև մի աղջիկ կար ով նոր էր մեր դպրոցում։ Ընկեր Մովսեսը նրանց համար բացատրեց կավով աշխատելու ձևը, մենք էլ օգնեցինք նրանց պատրաստել նրանց առաջին աշխատանքներ կավով։

thumbnail_15942329_1818517868406879_1967419633_n thumbnail_15970356_1818517948406871_539044577_n thumbnail_image-0-02-05-5c3b81fca20cdebd8b98a67265f076baedd6b0f1baa77487d801f0b0f88e7a3c-v

Թողնել մեկնաբանություն