Ինքնամեկուսացման լավագույն ընկերը գիրքն է․․․․

downloadԱմբողջ տարվա ընթացքում նախանձկոտ հայացքով նայում էի դարակումս դրված գրքերին ու մտածում, թե ինչ լավ կլիներ, եթե ազատ ժամանակ ունենայի ու դրանց տրամադրեի։ Ինքնամեկուսացումը լուծեց բոլորը խնդիրները և հիմա իսկական ժամանկան է բացերը լրացնելու համար։
Նախ և առաջ սկսեցի վերջացնել կիսատ մնացած գրքերը և առաջինը եղավ Հենրիկ Սենկևիչի «Յո՞ երթաս» գիրքը։ Գլխավոր պատճառը, որն ինձ ստիպել էր մոտենալ այս գրքին դա հռոմեական պատմության, մշակույթի հանդեպ ունեացածս սերն էր։ Վեպում պատկերվում են մ.թ. I դարի քրիստոնյաների նկատմամբ Ներոն կայսեր հալածանքները։ Գիրքը հնարավորություն է տալիս տեսնել Հռոմը տարբեր կողմերից։ Գիրքը չափից դուրս հագեցած է ինֆորմացիայով։ Հեղինակը ջանքեր չի խնայել ընթերցողին 64թ․ տանելու համար․․․Այդ դարշրջանի հագուստը, ապրելակերպը, հասարակությունը, ամեն ինչ մանրամասն նկարագրված է։
Միանշանակ խորհուրդ եմ տալիս բոլորին կարդալ այս գիրքը՝ հեղինակի հինալի աշխատանքը վայելելու, հին ու նոր հասրակությունների միջև զուգահեռներ տանելու և վերջիվերջո հետաքրքիր կերպարների հադնիպելու համար, բայց կարծում եմ գրքին ամբողջապես սիրհարվելու համար պետք է ունենալ հստակ կողմնորոշում, հստակ համոզմունքներ:

Հետաքրքիր փաստեր «Յո՞ երթաս» ֆիլմի, հեղինակի և ֆիլմի մասին

Թողնել մեկնաբանություն